00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անդոնյանը նախընտրում է Ֆրանսիան, այնինչ Հայաստանը կարող էր ճանապարհ բացել նրա համար

© Sputnik / Asatur YesayantsТоварищеский матч. Армения - Литва. 27.03.2018
Товарищеский матч. Армения - Литва. 27.03.2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսահայ ֆուտբոլիստ Գաել Անդոնյանը նախընտրում է խաղալ միայն Ֆրանսիայում, բայց դա նրան ներկայում զրկել է Հայաստանի հավաքականում խաղալու հնարավորությունից:

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանն արդեն մեկ տարուց ավել է՝ չի հրավիրվում հավաքական (վերջին հանդիպումն անցկացրել է 2018-ի հունիսին): Ֆրանսահայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել նաև մինչ այդ: Ի՞նչ է սպասվում Անդոնյանին: Հնարավո՞ր է նրա տեղափոխությունը հայկական որևէ ակումբ:

Предматчевая тренировка сборной Армении по футболу (4 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու Գյուլբուդաղյանցը ազգային հավաքական չի հրավիրել հայտնի ֆուտբոլիստներին

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեր հավաքականի կազմում հանդես եկած փորձառու ֆուտբոլիստներից՝ Արազ Օզբիլիսն արդեն խաղում է «Փյունիկում», Յուրա Մովսիսյանի տեղափոխության համար բանակցություններ եղան: Այս ամենն արվում էր մեր հավաքականի ֆուտբոլիստների խաղային պրակտիկան ապահովելու համար:

«Արարատ-Արմենիայի» ներկայիս ու ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով՝ Գաել Անդոնյանի կարգի ֆուտբոլիստի կարիքը Հայաստանի չեմպիոն թիմը ունի. «Ես բազմիցս եմ խոսել Գաելի հետ հայկական ակումբ տեղափոխվելու մասին: Նա լավ ֆուտբոլիստ է ու կարող է օգնել հայկական յուրաքանչյուր թիմի: Համենայն դեպս, ես կուզենայի նրան տեսնել «Արարատ-Արմենիայի» կազմում: Ինչպես ասում են՝ աչքներիս առաջ կլիներ, կտեսնեինք նրան արդեն տեղում, ու դա միգուցե նորից կբացեր նրա համար հավաքականի դռները: Բայց Գաելը չի ուզում խաղալ մեր առաջնությունում: Հասկանալի պատճառներով՝ նրան ավելի շատ Ֆրանսիան է հետաքրքրում»-ասաց Վարդան Մինասյանը:

© Sputnik / Asatur Yesayants 2018թ. Հայաստանի հավաքականի մարզումները
Անդոնյանը նախընտրում է Ֆրանսիան, այնինչ Հայաստանը կարող էր ճանապարհ բացել նրա համար - Sputnik Արմենիա
2018թ. Հայաստանի հավաքականի մարզումները

Գաղտնիք չէ, որ մենք ընտրության քիչ հնարավորություն ունենք ու Անդոնյանի նման ֆուտբոլիստին չհրավիրելը շռայլություն կլիներ: Մյուս կողմից էլ, մեր հավաքականի կենտրոնական պաշտպանի դիրքում արդեն երեք ֆուտբոլիստ ունենք (Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Անդրե Կալիզիր), որոնք մրցակցության պայմաններում կարողանում են իրենց գործը պատվով կատարել:

Գաել Անդոնյանը գտնվել է, Ալեքսանդր Կարապետյանն էլ Սոչիում է, բայց ոչ հանգստանալու

Ներկայում Հայաստանի բարձրագույն խմբի տասը ակումբներից միայն չորսն են հայ մարզիչներ գլխավորում: Բացի այդ, թիմերն արդեն կոմպլեկտավորված են, առաջնությունն էլ թափ է հավաքում, և գնալով Անդոնյանի համար զրոյական է դառնում նաև Հայաստանի առաջնությունում խաղալու հավանականությունը:

«Ես Անդոնյանի խաղը դիտել եմ մի քանի անգամ՝ Հայաստանի հավաքականի կազմում: Դե, եթե հավաքականում էր խաղում, ուրեմն համապատասխանում էր պահանջներին: Բայց տեսնել նրան «Շիրակո՞ւմ»… Միանշանակ չեմ կարող պատասխանել: Մեր թիմն արդեն բալանսավորված կազմ ունի և կենտրոնական պաշտպանի դիրքում էլ մենք նոր խաղացողի կարիք չունենք: Բացի այդ, մենք միշտ նախապատվությունը տալիս ենք տեղի ֆուտբոլիստներին: Իհարկե լավ չէ, որ Անդոնյանը թիմ չունի, բայց ամեն ինչ կարող է ապագայում փոխվել»,-ասաց «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

Ո՞ւր է անհետացել Գաել Անդոնյանը. նրան փնտրում է նաև հավաքականի գլխավոր մարզիչը

Ավելացնենք, 24 ամյա Գաել Անդոյանը երկար դեգերումներից հետո վերջապես տեղափոխվել է ֆրանսիական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Այաչո» ակումբ: Բայց այստեղ էլ նա դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել: Իսկ թիմի պաշտոնական կայքում նույնիսկ Անդոնյանի նկարը չկա: Միգուցե իրո՞ք ժամանակն է մտածել պատմական հայրենիքում հանդես գալու մասին:

Լրահոս
0