11:12 15 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP613.60
  • EUR525.36
  • RUB7.45
Սոլովեցկի ճամբար

Գնդակահարված հայերի ցուցակները կան, բայց նրանց հիշատակը հավերժացնող արձաններ չկան

© Sputnik /
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
285 0 0

Սոլովեցկու ճամբարների պատմությունը երկար չէ, բայց մռայլ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ դրանք փակեցին, իսկ կալանավորներին այլ ճամբարներ տեղափոխեցին, բայց ոչ բոլորը տեղ հասան։ Ավելի քան 7 հազար մարդ գնդակահարվեց Սանդարմոխում։

 

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Եթե ինչ–որ մեկը չգիտի հատուկ նշանակության Սոլովեցկու ճամբարի (СЛОН) մասին, գուցե, պետք էլ չէ, երջանիկ անտեղյակության մեջ ավելի հանգիստ է ապրելը։ Ճամբարների պատմությունն ավելի լավ և ամբողջական կպատմեն դրանց մասին իմացողներն ու ուսումնասիրողները, մարդիկ, որոնք խորացել են այդ թեմայի մեջ, որոնք տիրապետում են սպառիչ տեղեկության և փաստաթղթեր ունեն այնտեղ մնացածների անուններով և նրանց, ովքեր, այնուամենայնիվ, հետագայում վերադարձան մայր հայրենիք։

1937 - 1939 թվականներին ճամբարը փակում էին. Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ բանտարկյալներին այլ ճամբարներ էին տեղափոխում։ Սակայն, տեղ հասան ոչ բոլորը` Սոլովկիից առաջին խմբաքանակը` 1111 մարդ, գնդակահարվեց Սանդարմոխում` Կարելիայի Մեդվեժյեգորսկ քաղաքից 12 կմ հեռավորության վրա։

Պետերբուրգյան լրագրող Սվետլանա Կուլչիցկայան Sputnik Արմենիային պատմեց, որ Սանդարմոխում բազմաթիվ  գնդակահարման փոսեր են հայտնաբերվել։ Նրա խոսքով` անտառը լավ իմացող մարդուն եղբայրական գերեզմանոցները գտնելը դժվար չէ։ Սոլովեցկու ամենաառաջին, ինչպես նաև հետագա փուլերի գնդակահարվածների ցուցակները հայտնաբերվել են 1995 թվականին։ Սանդարմոխում, ընդհանուր առմամբ, 58 ազգության շուրջ 7 հազար մարդ է գնդակահարվել։

Իոսիֆ Մոնթրեզորի հայ կամավորները. երբ երդում են տալիս սպային, ոչ թե արքաներին

Սոլովեցկում, գնդակահարության դատավճիռներն հազվադեպ ի կատար չէին ածվում. մարդիկ մահանում էին, այսպես ասած,  բանտարկություն ընթացքում։ Գնդակահարության համար հատուկ վայրեր գոյություն ունեին, որոնցից մեկը դարձավ անմեղ հյուսիսային բնակավայրը` Սանդարմոխը, որտեղ ավելի քան 230 ընդհանուր գերեզմանոց է հայտնաբերվել։

Ովքեր ընդհատեցին Մերգելյանի թռիչքը, կամ մարդկային նախանձին` գիտական պատասխան

Սակայն խոսքն այժմ ոչ թե ճամբարների այլ  դրանց, առօրյայի մասին է, եթե կարելի է այդպես ասել։ Սվետլանա Կուլչիցկայան նշում է, որ եթե Սոլովկիներում ճամբարներում եղած հայերի հիշատակը հավերժացնող հուշարձան կա, ապա Սանդարմոխում ոչինչ, նույնիսկ սովորական ցուցատախտակ չկա` ի հիշատակ այստեղ մնացած մեր հայրենակիցների։

«Թաթարներն հուշարձան ունեն, նաև ռուսները, մարիացիները, վրացիները, ռուսաստանցի գերմանացիները, ֆինները, վայնախցիները, լեհերը, էստոնացիները, լիտվացիները, հրեաները, ուկրաինացիները, ադրբեջանցիները և ևս մի շարք այլ ազգեր, որոնց գնդակահարվել և փոսն են գցել Սանդարմոխում։ Մի քանի անգամ Երևանում փորձել եմ խոսել հանրային կապերով զբաղվող մարդկանց, Պետերբուրգում հյուպատոսի, սփյուռքի ղեկավարության, նույնիսկ հայ քանդակագործի հետ, սակայն... Իմ հուզական պատմություններից այն կողմ գործը չգնաց։ Ես նույնիսկ եսասիրաբար մտածեցի, իսկ ինչու՞ է դա ինձ պետք, եթե նրանց պետք չէ»,– ասում է Կուլչիցկայան։

Հավանաբար, «մեզ» դա, այնուամենայնիվ, պետք է։ Դրա համար մենք բոլոր հնարավորություններն ունենք. և՛ քանդակագործներ, և՛ նկարիչներ, և՛ էնտուզիաստներ։ Ու, քանի որ փոքր հուշատախտակի տեղադրման համար մեծ գումար հազիվ թե պահանջվի, ֆինանսական տեսանկյունից գործն այնքան էլ ծախսատար չէ ։ Իսկ եթե նույնիսկ ծախսատար է, եկեք գոնե նման հարցերում փող չխնայենք։ Պետերբուրգյան լրագրող Կուլչիցկայային  էլ հատուկ շնորհակալություն` անտարբեր չլինելու համար. մեր օրերում դա թանկ արժե։

Политзаключенные у входа в Соловецкий лагерь особого назначения.
© Sputnik /
Политзаключенные у входа в Соловецкий лагерь особого назначения.

Հանուն արդարության պետք է նշել, որ մի շարք պատմաբանների ու գիտնականների կարծիքով` 1941-1944  թվականներին Սանդարմոխում ֆիննական օկուպացիոն զորքերը գնդակահարեցին խորհրդային ռազմագերիներին։ Սակայն դա ամեն դեպքում առանձին պատմություն է, և հայտնի փաստաթղթերում` գնդակահարվածների ցուցակներում, կան ՆԿՎԴ–ի (ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) ձեռքով մահապատժի ենթարկվածների անունները։

Դովլաթյանի դարաշրջանը, կամ ինչպես են մկրտվել երկու ֆրունզիկները

Սանդարմոխում գնդակահարված հայ տղամարդկանց ցանկը Կուլչիցկայան փոխանցել է Sputnik  Արմենիայի խմբագրությանը։ Կա նաև առանձին կանանց ցուցակ,  սակայն կանանց Սանդարմոխում  չէին գնդակահարում, նրանց այլ ճամբարներ էին ուղարկում։ Նրանց ճակատագրերը մեծամասամբ անհայտ են, գուցե բարեկամներից որևէ մեկն արձագանքի։

Մենք պետք է ինչ–որ կերպ ցույց տանք, որ հիշում ենք նրանց։

Ըստ թեմայի

Անվախ դարպասապահը. ինչպես Ալյոշա անունը դարձավ հայկական ֆուտբոլի խորհրդանիշը
Կիսատ մնացած պատմությունները. ինչպես գտնել Հայրենականում անհետ կորած հարազատներին
Փրկիչ Կաթողիկոսը․ 25 տարի առանց Վազգեն Առաջինի
Այստեղից է սկսվում Հայաստանը… Երեք սահմանների խաչմերուկում ապրողների մասին
թեգերը:
Զոհ, հայեր, հայ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, ճամբար, Հայաստան

Գլխավոր թեմաներ