00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայ ընտանիքի սիրո պատմությունը. տեսանյութ

© Photo : Narot video / provided by Irena GhevondyanИрена Гевондян с семьей
Ирена Гевондян с семьей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը ներկայացնում է Նիգերիայի մայրաքաղաք հեռավոր Աբուջայում հաստատված միակ հայ ընտանիքի սիրո ու կենցաղի պատմությունը։ Սա անսովոր ու անհավանական պատմություն է մաքառող ու սիրող ամուսինների մասին։

Արևմտյան Աֆրիկայում գտնվող հեռավոր Աբուջայում 8-9 ամսական հղի կինը 20 լիտրանոց ջրի շշեր է տեղափոխում, իսկ նրա կողքին կանգնած ամուսինը կնոջ կատարած աշխատանքի դիմաց ստացած փողերն է հաշվում։ Նման պատկերները սկզբում Հայաստանում ծնված մեծացած Իռենայի համար շոկային էին, սակայն ժամանակի հետ սովորական դարձան։ Իռենա Ղևոնդյանն արդեն յուրացրել է Նիգերիայում ապրելու և տեսածից չզարմանալու նուրբ արվեստը։ Ի՞նչն էր պատճառը, որ Իռենան բնակություն հաստատեց Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ մշակույթով, կենցաղով, սովորույթներով ու կլիմայով տարբերվող աֆրիկյան երկրում։ Պատասխանը մեկն է՝ սերը․․․

© Photo : provided by Irena GhevondyanՆիգերիա, առևտրի կենտրոն
Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայ ընտանիքի սիրո պատմությունը. տեսանյութ - Sputnik Արմենիա
Նիգերիա, առևտրի կենտրոն

Լիբանանահայ Հովիկի հետ Facebook-յան նամակագրությունը կապուտաչյա գեղեցկուհու համար ճակատագրական դարձավ։ Թեպետ Իռենան սկզբունքորեն դեմ էր համացանցային ծանոթություններին, բայց սերը հաղթեց աղջկա սկզբունքին։ Որքան էլ զարմանալի է, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Հովիկի հետ, որն արդեն գրեթե 10 տարի է, ինչ Նիգերիայում է ապրում, զրուցելու թեմաներ գտնվում էին. աղջկա համար հետաքրքիր էր` ինչպիսին է կյանքն Աֆրիկայում, և ինչ գործ ունի Հովիկն այնտեղ։ Շփման ընթացքում պարզեց, որ, լիբանանցիների համար Նիգերիան և հարևան երկրները գրեթե նույն նշանակությունն ունեն, ինչ Ռուսաստանը՝ հայերի համար․ Նիգերիան էլ լիբանանցիների, այս դեպքում նաև լիբանանահայի համար որպես «խոպան» է ծառայում։ Նիգերիայի նման զարգացող երկրներում նեղ մասնագետների կարիք շատ կա․․․ Այսպես, զրուցելու թեմաներն էլ ավելացան, զգացմունքներն էլ։

© Photo : provided by Irena GhevondyanՆիգերիայի շուկայում վաճառվող խորոված միս
Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայ ընտանիքի սիրո պատմությունը. տեսանյութ - Sputnik Արմենիա
Նիգերիայի շուկայում վաճառվող խորոված միս
«Երբ ընտանիքիս պատմեցի, որ համացանցով մի լիբանանահայ տղայի հետ եմ շփվում, որը Նիգերիայում է ապրում, բնականաբար, սկզբում բոլորը դեմ գնացին։ Ի՞նչ Նիգերիա․․․ Բայց ես վճռական ասացի`դա իմ ընտրությունն է»,- պատմում է Իռենան։

Այդպես Հովիկն առաջին անգամ այցելեց Իռենային, երկրորդ անգամ արդեն հայկական ավանդական ձևով՝ ընտանյոք եկան «աղջիկ ուզելու»։ Ծանոթությունից մոտ մեկուկես տարի անց ամուսնացան, ու Իռենան Հովիկի հետ տեղափոխվեց Նիգերիայի մայրաքաղաք Աբուջա. մեկնելուց առաջ նաև մի շարք պատվաստումներ ստացան։

© Photo : provided by Irena GhevondyanԿանայք` Նիգերիայի շուկայում
Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայ ընտանիքի սիրո պատմությունը. տեսանյութ - Sputnik Արմենիա
Կանայք` Նիգերիայի շուկայում

«Մարդիկ նոր երկիր մեկնելուց առաջ համացանցում ինֆորմացիա են փնտրում, նկարներ նայում, տվյալ երկրին ծանոթանում, որ հասկանան՝ ուր են գնում, ես այդպես չվարվեցի։ Վախենում էի՝ հանկարծ չհիասթափվեմ»,- անկեղծանում է Իռենան ու հիշում, որ առաջին հարվածը Նիգերիայում «մշակութային շոկն էր»։

Այստեղ աղջկան օգնության հասան ամուսնու ընկերների կանայք։ Նրանք սկսեցին օգնել աղջկան հաղթահարել դժվարություններն ու սովորեցրին հարմարվել նիգերական կենցաղին։

«Բանջարեղեն, միրգ, այն, ինչ ուտում ենք հում վիճակում, լվանում ենք հատուկ նյութերով՝ քլորի հաբերով։ Մարդիկ կան, որ քլորը փոխարինում են աղաջրով, որոշները՝ քացախաջրով։ Նախկինում անխտիր ամեն ինչն էի քլորով լվանում, հիմա հարմարվել եմ․ այն, ինչը խաշում եմ կամ ջերմային մշակման ենթարկում, քլորով չեմ լվանում»,- պատմում է Իռենան։

© Photo : provided by Irena GhevondyanՆիգերիայի շուկա, խորոված միս
Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայ ընտանիքի սիրո պատմությունը. տեսանյութ - Sputnik Արմենիա
Նիգերիայի շուկա, խորոված միս

Նիգերիայում ապրելն այնքան սովորական է դարձել, որ հիմա արդեն Իռենան երկար է մտածում, որ իր համար արտասովոր որևէ բան հիշի։ Լողանալու համար նախատեսված ջրի բաքերին այնքան է ընտելացել, որ դրանք ախտահանելու համար այլևս ամեն անգամ քլորի հաբեր չի օգտագործում. տարվա մեջ մեկ, երկու անգամն էլ բավարար է։

«Ես ոչ մի անգամ մալարիայով չեմ հիվանդացել»,- ի պատասխան իմ տարակուսած հայացքին՝ Իռենան շտապում է բացատրել, որ Նիգերիայում մալարիան նույնն է, ինչ մեզ մոտ, օրինակ, գրիպը։

«Մի երեք օր հատուկ դեղահաբեր ենք ընդունում, ու վերջ։ Տարբեր հիվանդություններից զերծ մնալու համար հատակը մաքրում ենք հատուկ նյութերով։  Պաշտպանիչ, կանխարգելիչ ու ախտահանող նյութերն այստեղ անհրաժեշտություն են ու կենցաղի անբաժանելի մաս են կազմում»,- նշում է Իռենան։

© Photo : provided by Irena GhevondyanԿինը` Նիգերիայի շուկայում
Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայ ընտանիքի սիրո պատմությունը. տեսանյութ - Sputnik Արմենիա
Կինը` Նիգերիայի շուկայում

«Աբուջայի բնակիչները մեկ կարևոր առանձնահատկություն ևս ունեն․ այստեղ անելիքն այնքան շատ է, որ գրեթե բոլորը տանն աշխատողներ ունեն, որոնք օգնում են տնտեսուհիների տնային գործերում»,- պատմում է Իռենան ու ժպիտով հավելում, որ տան աշխատող ունենալն այնքան էժան է, որ անիմաստ է չունենալը։  Զարմանում է հատկապես կանանց վրա․ նրա համար տարօրինակ է՝ ինչպես է տեղացի փոքրամարմին կինը կարողանում 20 կիլոգրամանոց զամբյուղը գլխին դնել և այդքան կշռող մի շիշ էլ ձեռքում պահել ու հանգիստ քայլել։

© Photo : provided by Irena GhevondyanՆիգերիա, աշխատող կին
Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայ ընտանիքի սիրո պատմությունը. տեսանյութ - Sputnik Արմենիա
Նիգերիա, աշխատող կին

«Մեզ, այսինքն՝ սպիտակամորթներիս, այստեղ «օյբո» են անվանում։ Դա մոտավորապես նույնն է, (ինչպես սևամորթին հայերս «նեգր» ենք ասում), բայց մենք դրանից չենք նեղանում»,- պատմում է հայուհին։

Իռենայից ու Հովիկից բացի, Աբուջայում ուրիշ հայեր չկան։ Բայց այնպես չէ, որ այստեղ հայեր չեն գալիս․ երիտասարդ ընտանիքում գործի բերումով երբեմն Աբուջա այցելող հայերի հետ շփման առիթը բաց չեն թողնում։

«Ամուսինս միշտ իմանում է քաղաք եկած հայերի մասին, նրանց մեր տուն է հրավիրում։ Կապ չունի, թե ովքեր են, ինչ տարիքի են՝ հայ են, ուրեմն մեր հարազատներն են»,- անկեղծանում է Իռենան։

Իռենայի ու Հովիկի առաջնեկը 2 տարեկան է։ Երջանիկ մայրիկն ասում է, որ արդեն կարող է ժամանակ գտնել և փոքրիկ բիզնես հիմնել։ Նպատակ ունի սեփական վարսավիրանոցը բացել։

© Photo : provided by Irena GhevondyanՀարսանիք` Նիգերիայում
Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայ ընտանիքի սիրո պատմությունը. տեսանյութ - Sputnik Արմենիա
Հարսանիք` Նիգերիայում

«Մի անգամ մազերս հարդարել էի, մի լիբանանցի կին տեսավ, շատ հավանեց, հարցրեց` որտեղ եմ հաջողացրել, ասացի, որ ինքս եմ հարդարել, խնդրեց՝ իր մազերն էլ հարդարեմ: Արդյունքում շատ լավ ստացվեց, կինը շատ հավանեց, ընկերներին պատմեց, ու այդպես տարբեր մարդիկ սկսեցին ինձ դիմել»,- պատմում է հայուհին:

Իռենան վերջերս 4 ամսով Հայաստան էր այցելել: Ընտանիքի ու հայրենիքի կարոտն առնելուց բացի, նա հասցրել է նաև վարսահարդարման գիտելիքները խորացնել, որպեսզի Նիգերիայում նպատակը կյանքի կոչի:

Իռենան խոստովանում է` Հայաստանում գտնվելու ամիսներին հասցրել է կարոտել Նիգերիան ու ընկերներին: Չնայած դրան, խոստանում է, որ մի օր ամուսնու և որդու հետ անպայման Հայաստան  կվերադառնա, բայց առայժմ  իր տունն այնտեղ է` հեռավոր Աբուջայում...

Լրահոս
0