00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկառավարելի նախանձ, կամ Gucci–ի ցուցադրությանը մասնակցած հայուհին շատ բան բացահայտեց

© Photo : Facebook / Armine Harutyunyan.Армине Арутюнян
Армине Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցած շաբաթ հանրությանն ուրախացրեց Արմինե Հարությունյանը` Gucci–ի ցուցադրությանը մասնակցած առաջին հայը։ Ավելի ճիշտ` տխրեցրեց այդ աղջկան նախանձողների հոծ բազմությունը. չի կարելի, տգեղ է։

Ինչպես ասում էր Սպինոզան, նախանձ մարդը դժբախտ է, երբ ուրիշն է երջանիկ, և երջանիկ է, երբ ուրիշն է դժբախտ։ Նախանձը, որկրամոլության և այլ մահացու մեղքերի պես, առաջացել է Homo erectus–ի մոտ, այսպես կոչված, բանականության առաջացման հետ, նրա հետ էլ կվերանա։

Այդ պատճառով պատմության մեջ չենք խորանա, կսահմանափակվենք մեկ սերնդի կյանքը ներկայացնելով։ Սկզբում նախանձ մարդիկ նախանձում էին այլ երկրներին. այնտեղ կային ջինսեր, երշիկի հարյուր տեսակ, տարբեր ապրանքանիշների փայլուն մեքենաներ, աշխարհով մեկ առանց վիզայի շրջագայելու հնարավորություն և, որ ամենակարևորն է, ազատություն։ Ինչ է «ազատությունը»` ոչ ոք չէր հասկանում, սակայն նախանձում էին, այդ պատճառով յուրաքանչյուրն իր համար որոշեց, թե «ազատությունն» ինչ է։

Американский актер и музыкант Эзра Миллер на Gala-Met (6 мая 2019). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Անհավանական Լեդի Գագան և 7–աչքանի Էզրան. ով ինչ տեսքով է ներկայացել Met-Gala–2019–ին

Եկավ այն օրը, երբ վաճառասեղաններին հայտնվեցին  ջինսեր և տարատեսակ երշիկներ, շուրջբոլորը` թանկարժեք ջիպեր։ Նրանք, ովքեր բացի նախանձից կարողանում էին ինչ–որ բան անել, սկսեցին երշիկ ուտել, բուրել նույն Gucci–ի օծանելիքի բույրով և Անտիլյան կղզիներ մեկնել «յագուարներով»։

Սակայն նմաններն, իհարկե, եզակի են, իսկ  նախանձ մարդկանց հիմնական զանգվածը սկսեց «դժբախտ զգալ իրեն՝ տեսնելով ուրիշի երջանկությունը»։ Բայց ոչ միայն, կա նաև մեկ այլ էմոցիա. «երջանիկ լինելու» սուր զգացում, երբ տեսնում ես «ուրիշի դժբախտությունը», քանի որ հիմնական զանգվածը ինչպես գնում էր երշիկի մեկուկես տեսակ, այնպես էլ շարունակում է գնել, թեև հիմա արդեն՝ ջինսերով, վիզա ստացած, բայց կղզիներ մեկնել չի կարողանում, քանի որ գումար չունի, իսկ փայլփլող լիմուզիններից լավագույն դեպքում 20-ամյակը բոլորած «Օպել» է բաժին հասել նրանց։

Բացի դրանից էլ այդ անհասկանալի «ազատությունը»...

Ոչ մեկին չբացատրեցին, թե իրականում ինչ են անում այդ ազատության հետ, այդ պատճառով էլ նախանձներն ու մյուս մեղսավորները շարունակեցին ընկալել այդ վերացական հասկացությունը սեփական հնարավորությունների սահմանում։ Քանի որ երշիկների, «յագուարների» և զբոսանավերի տերերի համեմատ իրենք իրենց զրկված էին զգում, ապա որոշեցին, որ ազատությունն այդ ամենին տիրանալու մեջ է։

Армине Арутюнян - Sputnik Արմենիա
Հայ մոդելը` Gucci–ի ցուցադրությանը. ինչպես է 23–ամյա Արմինեն աստղ դարձել

Սակայն այդ ամենը ստեղծելու կարողությունը ինչպես չկար, այնպես էլ չեղավ, ստիպված եղան նախանձել «ազատներին»։ Իսկ նախանձների ամբոխը լավագույն զենքն է տարատեսակ «հեղափոխականների» և «ընդդիմադիրների» համար, նրանց նախանձը կարելի է արդյունավետ օգտագործել։

Ինչը և հիմա տեղի է ունենում. երկիրը կառավարում է ինչ-որ կառավարություն, և որոշ ժամանակ անց, երբ «ընդդիմությունը» ֆինանսներ և ուժ է գտնում, սկսում է խաղալ զանգվածների նախանձի վրա, ճնշել նրանց. իբր, այ մենք կգանք, և ամեն ինչ արդար կլինի,  ձեզանից գողացածները հետ կվերցնենք այն, ինչ գողացել են, և բոլորի համար լավ կլինի։

Նման հայտարարությունների առանցքային բառերն են` «հետ կվերցնենք» և «լավ կլինի», ընդ որում` երբեք ոչ ոք չի խոստանում, որ հետ վերցրածը կբաժանի նախանձներին։ Սակայն վերջիններս արձագանքում են միայն առանցքային բառերին և ապարդյուն  սպասում, թե երբ նրանց կսկսեն բաժանել այդ «հետ վերցրածը»։  10 տարի սպասելուց հետո ևս մեկ «ընդդիմություն» է հասունանում, և ամեն ինչ նորից է սկսվում։ Եվ երբեք ոչ ոք չի բացատրում, թե ինչ  է «ազատությունը» և ինչ անել այդ «ազատության» հետ։

Սակայն նախանձը, ինչպես և որկրամոլությունը, օբյեկտ է պահանջում, որին պետք է նախանձել և/կամ որը պետք է ուտել։ Իսկ քանի որ, օրինակ, նախանձ կանայք նախանձում են հաջողակ (կամ ամեն ինչին սեփական ուժերով հասածներին)  կանանց, որևէ բանով այդ հարցում տղամարդկանցից չտարբերվելով, ապա օգտագործում են, մասնավորապես, գեղեցկության սրահ և պլաստիկ վիրաբույժներին այցելելու ազատությունը։

Кейт Миддлтон - Sputnik Արմենիա
Թարս էր հագել. նորաձևությանը հետևողները Քեյթ Միդլթոնին թափթփվածության մեջ են մեղադրել

Վիրաբույժները բավարարում են այն պացիենտների քմահաճույքները, որոնք կարծում են, թե երջանկությունը կթակի իրենց դուռը, երբ իրենց շուրթերում, կրծքերում, ազդրերում կամ հետույքում կներարկեն հսկայական ծավալի սիլիկոնային գել։ Նրանք սկսում են նմանվել Դոնալդ Դաքին և նստում են թախտին ու սպասում բախտին։ Իսկ ժամանակը սպանում են սոցցանցերում։

Եվ հանկարծ նման ստորություն։ Արմինե անունով մի աղջիկ, որն իր մեջ սիլիկոնի և ոչ մի գրամ չի ներարկել, անհեթեթ դաջվածք չի արել ուսին և թիթեռնիկ չի նկարել աջ ազդրի վրա, նրանց փոխարեն հայտնվում է պոդիումին, այն էլ ի՜նչ պոդիումի...

Այստեղ դուրս է ժայթքում  նախանձը, և սկսում են սոցցանցերում մեկնաբանություններ գրել։ «Չէ՞ որ ես Donald Duck–ն եմ, ձեռքիս «բակա» հիերոգլիֆն է դաջված», – գրում են նրանք։ Այնուհետև, բնականաբար, էմոցիոնալ քննադատական նկատողությունների շարք է գնում, և կարևոր չէ, որ բռնցքամարտիկի ձեռնոցների նման ուռած շուրթերով տիկնոջից ուրիշի արտաքինի նկատմամբ գնահատական հնչեցնելը առնվազն ծիծաղելի է։  

Սակայն միևնույն ժամանակ միայն եզակիները կմտածեն երկրորդ անգամ պլաստիկ վիրաբույժին (լայն իմաստով) այցելել` ասելու. «Եղբայր, հետ բեր այն, ինչ կար»։

Հանուն արդարության պետք է նշել, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք անկեղծ ուրախանում են Արմինեի համար, իսկ դա նշանակում է, որ կա հույս, որ դեռ ամեն ինչ կորած չէ։

Լրահոս
0