01:12 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի նախկին մարզիչ օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի 55–ամյակին նվիրված ըմբշամարտի մրցաշար

Մի նկարի պատմություն. արցունքները սպորտում` հաղթանա՞կ, թե՞ պարտություն

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
16910

Պարզվում է` արտասվելն ու լացելը տարբեր են, ու այս նկարը դրա վառ ապացույցն է։ Մի մարզիկը լալիս է, իսկ մյուսը` արտասվում։

Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի նախկին մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի 55–ամյակին նվիրված ըմբշամարտի մրցաշարում պատանի ըմբիշները գոտեմարտի վերջում արտասվեցին։ Իսկ իրականում մեկն արտասվեց, մյուսը` լաց եղավ։ Պատանիները հոգեկան տարբեր իրավիճակներում էին` մեկը հաղթել էր, մյուսը՝ պարտվել, բայց երկուսն էլ արտասվում էին: Հետաքրքիր է մարդկային հոգեկառուցվածքը. պարզվում է` արտասուքը միշտ չէ, որ վատն է գուժում, երբեմն այն նաև ավետիս է մարդկանց համար:

Детский турнир по спортивной борьбе в честь 55-летия Левона Джулфалакяна
© Sputnik / Asatur Yesayants
Հաղթանակած պատանի մարզիկը` արտասվելիս

Կան մարդիկ, որոնք սպորտը խաղաղության գրավականն են համարում, կան մարդիկ, որոնք սպորտի միջոցով ճանաչելի են դառնում ու ճանաչելի դարձնում իրենց երկիրը, կան նաև մարզիկներ, որոնք սպորտում արտասվում են կամ լալիս:

Ինչու հայ ըմբիշներն ավելի լավ արդյունք չգրանցեցին ԱԱ–ում. մեկնաբանում են մարզիչները

Իսկ միգուցե արտասուքն ու լացը տարբե՞ր են: Նկարում պատկերված պատանի ըմբշամարտիկներն իրար դեմ պայքարում էին հաղթանակի համար, ով ինչքան ու ինչպես կարող էր: Բայց դե սպորտում հաղթողը մեկն է լինում: Անպայման կա նաև պարտվող կողմ: Հաղթանակից հետո հաջողակ մարզիկը ցնծություն է ապրում և, որպես դրա հավաստիք, կա՛մ ցատկում է, կա՛մ ձեռքերը բարձրացնում: Կամ էլ այդ գործողությունները կատարելիս արտասվում: Բայց դրանք արցունքներ են, որոնց համար մարզիկը երկար ճանապարհ է անցել ու տքնաջան աշխատանք կատարել:

Детский турнир по спортивной борьбе в честь 55-летия Левона Джулфалакяна
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի նախկին մարզիչ օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի 55–ամյակին նվիրված ըմբշամարտի մրցաշար

Համաձայն եմ` կասեք, որ պարտվողն էլ է նույնն արել: Բայց եկեք չմոռանանք սպորտում բախտի գործոնի մասին: Ոչ մի հաղթանակ չի լինում, եթե բախտը երես է թեքում մարզիկից կամ թիմից: Իսկ եթե բախտը ժպտում է, ապա ինչու՞ արտասվել: Ու այստեղ հիշեցի հայտնի երգի տողերը. «Երջանկության արցունքները….»

Արթուր Ալեքսանյանը` «Ճերմակ արջը», պատրաստ է վնասվածքով պայքարել. կթույլատրե՞ն բժիշկները

Հոգեբանությունն ու սպորտը կողք կողքի են մշտապես: Յուրաքանչյուր մեծ հաղթանակի դեպքում, բախտից բացի, մարզիկը կամ թիմը պետք է հոգեբանորեն էլ պատրաստ լինի այդ հաղթանակին: Ոմանք հուզվում են, երբ արդեն զգում են, որ վերջապես հասել են իրենց նպատակին, ոմանք քարանում, ոմանք գոռում: Նույնը լինում է նաև պարտվողների հետ:

Детский турнир по спортивной борьбе в честь 55-летия Левона Джулфалакяна
© Sputnik / Asatur Yesayants
Պատանի ըմբշամարտիկները` Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի նախկին մարզիչ օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի 55–ամյակին նվիրված ըմբշամարտի մրցաշարում

Ինչ ուզում եք ասեք` սպորտի աշխարհը լրիվ այլ հոգեկերտվածք է տալիս մարդուն: Մի բան պարզ է ու ինչ-որ տեղ էլ ցանկալի`առանց արտասուքների կյանքն ու տվյալ դեպքում սպորտը չեն կարող գոյություն ունենալ: Կարծում եմ` արդեն համոզվեցիք, որ արտասուքն ու լացը տարբեր են, ու թող մեր բոլոր մարզիկները արտասվեն ի նշան իրենց փառապանծ հաղթանակների, իսկ նկարում լացող պատանին էլ թող հասնի հենց այդ հաղթանակներին:

Ըստ թեմայի

Ի՞նչ կանի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնը, եթե դառնա ԱԺ պատգամավոր
Ռուսական ըմբշամարտի խառը ոճի ըմբիշ Արման Ծառուկյանը տոնել է UFC-ում իր առաջին հաղթանակը
Սահակ Հովհաննիսյանն ու Շանթ Խաչատրյանը ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում են
թեգերը:
Պարտություն, հաղթանակ, արցունք, ըմբշամարտիկ, սպորտ, Հայաստան

Գլխավոր թեմաներ