01:21 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Տաթևի վանքը

Ռուբեն Վարդանյանից շատ առաջ, կամ ինչպես Գրիգոր Աղաբաբյանը կառուցեց Երևանը և զբաղվեց Տաթևով

© CC BY 2.0 / Thomas Frederick Martinez / Tatev Monastery, Armenia
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
240 0 0

Ուղևորություններից մեկից նա չվերադարձավ. դա պատահեց 1977թ.–ի հոկտեմբերի 9–ին։ Աղաբաբյանն ընդամենը 67 տարեկան էր։

Հայաստանի մայրաքաղաքն իր տեսքով, ի թիվս մյուսների, պարտական է նաև Գրիգոր Աղաբաբյանին։ Դպրոցներ, գործարաններ, բնակելի շենքեր, կամուրջներ և շուկաներ. այդ ամենը նա է կառուցել, և այդ շինություններից յուրաքանչյուրը մինչև հիմա յուրահատուկ է։

Агабабян Григор Гарегинович
Գրիգոր Աղաբաբյան

Դեռ վաղեմի ժամանակներում Սյունյաց աշխարհ էին եկել հողագործները և շինարարները։ Նրանք ժամանակ չունեին բնությամբ հիանալու, ուստի սովորականի նման են վերաբերվել այդ հողին։ Նրանք նայել են շուրջբոլորը, սկսել վանքեր ու եկեղեցիներ կառուցել և, հոգոց հանելով, անցել լեռները նվաճելուն։

10–րդ դարի սկզբում այստեղ հայտնվել է Տաթևի վանքը, որին բարդ ու փառավոր պատմություն էր բաժին ընկել, իսկ 11 հարյուրամյակ անց այն հիմնանորոգվեց պետության և խոշոր գործարար, մեկենաս Ռուբեն Վարդանյանի համատեղ ջանքերով։

«Հայաստանն այնքան հասանելի է». ռուսաստանցիներին կպատմեն հայկական հյուրընկալության մասին

Ոչ մի կերպ չնսեմացնելով Վարդանյանի վաստակը (մեծ հաշվով, դա հնարավոր էլ չէ), նշենք, որ վերակառուցման գաղափարը մի քանի տասնամյակ առաջ էր ծագել։

Գրիգոր Աղաբաբյանը, որն արդեն հասցրել էր կառուցել Երևանի կեսը, չափագրել եկեղեցիները և վանական համալիրները, մշակել դրանց վերակառուցման ու վերանորոգման նախագծերը, ակտիվ աշխատանքներ է տարել Տաթևում 1970–ականների կեսին։ Ճարտարապետը չէր կարող նստած մնալ մայրաքաղաքում. նա անընդհատ ուզում էր հետևել աշխատանքներին, խորհուրդ տալ, շտկել ու մշտապես մեկնում էր Տաթև։

Ուղևորություններից մեկից նա չվերադարձավ. դա պատահեց 1977թ.–ի հոկտեմբերի 9–ին։ Աղաբաբյանն ընդամենը 67 տարեկան էր։

Նա ծնվել է Ալեքսանդրապոլում, սովորել Թիֆլիսում։ Հավանաբար հենց այդ քաղաքների յուրահատկությունը և վառ ինքնատիպությունն էլ Աղաբաբյանի մեջ զարգացրել են որակյալ ճարտարապետության նկատմամբ հակումը, գլուխգործոցներ ստեղծելու կարողությունը։

Աղաբաբյանը ճարտարապետության ոլորտում զբաղվել է բառացիորեն ամեն ինչով։ Բազմաթիվ բնակելի շենքեր, որոնցից յուրաքանչյուրն ինքնատիպ է, դպրոցներ, արդյունաբերական և վարչական շենքեր։ Նա ստեղծագործաբար է մոտեցել ցանկացած, նույնիսկ ամենասովորական խնդրի` Երևանի կառուցապատման հայեցակարգի և ոգու հետ լիակատար ներդաշնակությամբ` սկսած 1930թթ–ի վերջից։

Երեք շուկա, որոնցից յուրաքանչյուրն արվեստի գործ է. կենտրոնականը` Մաշտոցի պողոտայում, Կոմիտասում և «Հայրենիք» կիոնաթատրոնից ոչ հեռու (ի դեպ, կինոթատրոնի հետ միասին)։ Հրազդանի կամուրջը, որ ձգվում է դեպի Կիևյան փողոց, սառցակոմբինատը` հետագայում այլանդակված, ինչպես և շուկաները... Ամեն ինչ չես թվարկի։

Երևանի Չարենցի կամ Ձերժինսկու անվան դպրոցների շրջանավարտները հպարտանում են ոչ միայն ուսումնական հաստատությամբ, այլ նաև յուրահատուկ շենքով, որի ներսում անցել են դպրոցական տարիները։ Իսկ Հովհաննես Թումանյանի թանգարանը պարտադիր ցույց են տալիս զբոսաշրջիկներին։

Սովորական մահկանացուներիս համար անհասկանալի է, թե երբ է Աղաբաբյանն այդ ամենը հասցրել։ Նա շուրջ տասը տարի եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը և գրեթե 20 տարի նախագահել Հայկական ԽՍՀ Պետշինում. դրանք բոլորովին էլ «դատարկ» պաշտոններ չեն եղել, դրանք հարյուրավոր և հազարավոր մանր գործեր են` որպես կանոն` ոչ թե ճարտարապետական, այլ առօրյա կազմակերպչական։

Հովհաննես Թումանյանի թանգարանում գրողի ծննդյան օրը տոնական միջոցառումներ են անցկացվելու
© Sputnik / Կարեն Եփրեմյան, Լաուրա Սարգսյան

Բայց չէ՞ որ հենց այդ շրջանում է Երևանը ձևավորվել որպես քաղաքաշինական ամբողջություն, միասնական հայեցակարգ։ Գրիգոր Աղաբաբյանի անձի մեծության աստիճանը, որը հասցրել է կառուցել սիրելի քաղաքը, այս օրինակով արդեն պարզ է դառնում։

Երևանի Կիևյան «ծայրամասը» կամ ինչպես երկրորդ փորձից կառուցեցին Հրազդանի մեծ կամուրջը

Կենսագրությունում այս մի տողը շատ խոսուն է. 1941թ.–ին Գրիգոր Աղաբաբյանին ռազմաճակատ են տարել։ 1942թ.–ի սկզբին ԽՍՀՄ Ճարտարապետության ակադեմիան միջնորդել է Աղաբաբյանին բանակից վերադարձնելու համար. 30–ամյա ճարտարապետն ավելի շատ իր տեղում էր պետք երկրին։ Հենց այդ ժամանակ նա զբաղվել է հին հայկական ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությամբ և դրանց վերականգնման նախագծեր մշակելով։

Ըստ թեմայի

Ի՞նչ կապ ունեն հին հայկական վանքերը աստղերի հետ
Հրազդանի կամրջի առեղծվածը. բացահայտումը սենսացիա կլինի գիտության համար
ԱՄՆ պետքարտուղարը Փակ շուկայից տանձ գնեց, Ազնավուրը «տաքսի» բռնեց. մեծերի այցերի փակ կողմը
թեգերը:
Հովհաննես Թումանյան, Թանգարան, ճարտարապետ, Երևան, կամուրջ, Հրազդան, Շուկա, Տաթևի վանք, Գրիգոր Աղաբաբյան

Գլխավոր թեմաներ