00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Քաղաքապետի մեկ տարին

© Sputnik / Asatur YesayantsМэр Еревана Айк Марутян в ожидании гостей церемонии инаугурации (13 октября 2018). Еревaн
Мэр Еревана Айк Марутян в ожидании гостей церемонии инаугурации (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք. այսօր, երբ լրացել է Երեւանի քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին, շատ դժվար է միանշանակ գնահատել այդ պաշտոնավարման արդյունքները։ Ծայրահեղական գնահատականներ են հնչում։

Ընդամենը մի մեջբերում սոցիալական ցանցերից. «Քաղաքապետը ձախողվել է իր պաշտոնում, նա այլևս չի վայելում երևանցիների մեծամասնության վստահությունը և պետք է հրաժարական տա»։
Փորձենք վերլուծել՝ ինչ է նշանակում՝ այսինչ մարդը ձախողվել է իր պաշտոնում։

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Քաղաքապետի մեկ տարին

Իմ կարծիքով, էդպիսի պնդում կարելի է անել միայն մի դեպքում՝ եթե տվյալ պաշտոնյայի ղեկավարած ոլորտում մինչև իր պաշտոնավարումն ամեն ինչ կարգին էր, իսկ իր պաշտոնավարման հետևանքով ճգնաժամ է սկսվել։  Երևանում հիմա ճգնաժամ կա՞։ Դեռ մի քանի շաբաթ առաջ, այո, կար՝ կապված աղբահանության հետ։ Բայց հաղթահարվեց՝ չէ։ Ուստի անհասկանալի է, թե ինչու ճգնաժամը հաղթահարած պաշտոնյան պետք է հրաժարական տա։ Կամ՝ եթե պնդում եք, որ անցած տարվա աշնանը 80 տոկոսով ընտրված քաղաքական ուժը ներկայացնող քաղաքապետը այս տարվա աշնանն այլևս չի վայելում երևանցիների մեծամասնության վստահությունը, ինչի վրա եք հիմնվում։ Սոցիոլոգիական հարցումների արդյունքներ կա՞ն։ Է եթե լինեին էլ՝ ոչինչ չէր փոխվի՝ մենք հիմա արդեն ոչ միայն մեր տեղական սոցիոլոգներին, նույնիսկ Գելափին չենք հավատում։

Հարցն այլ կերպ պետք է ձևակերպել՝ արդյոք այս մեկ տարում կարելի էր շատ ավելին անել, բայց չարվեց։  Համաձայնեք՝ բավական բարդ հարց է։ Երբ ինձ ասում են, թե քաղաքապետարանը որոշել է անպայման մետրոյի առնվազն մեկ նոր կայարան բացել, ես, իհարկե, հասկանում եմ, որ դա մեկ տարվա գործ չէ։ Սակայն մյուս կողմից՝ ուզում եմ իմանալ՝ լավ, որոշել եք, շատ լավ եք արել, բայց այս մի տարվա ընթացքում այդ ուղղությամբ գոնե ինչ-որ բան արե՞լ եք, գոնե մի մետր փորել եք, Հրազդանի վրայով կառուցվելիք նոր կամրջի գոնե նախագիծը կա՞։

Այդ նույն հարցերն ախր մեր մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի դեպքում են առաջանում։ Լավ, որքան պիտի շարունակվի այս խայտառակությունը՝ ամեն օր ծալապատիկ երթևեկել, փողը տալ անմիջականորեն վարորդին, որի մյուս ձեռքին էլ սիգարետն է։ Չկա նման բան իրեն հարգող որևէ քաղաքում։ Այ եթե վերջապես ներդրվի Երևանում այն համակարգը, որը գործում է աշխարհի շատ քաղաքներում, երբ ամեն ինչ արվում է առանց կանխիկ փողի, ընդամենը քարտդ ես հպում ավտոբուսում տեղադրված սարքին, այդ ժամանակ ավագանին և քաղաքապետը իրավունք կունենան հարց ուղղել մեզ, շարքային երևանցիներին՝ Հիմա է՞լ կպնդեք, թե բան չի փոխվել։

Мэр Еревана Айк Марутян за рулем новой снегоуборочной машины (21 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղաքապետարանը չի վախենում արբիտրաժային դատարանից. Մարությանը պատրաստ է դրան

Իսկ առայժմ քաղաքապետարանի աշխատանքը մի տեսակ կիսատի տպավորություն է թողնում։ Դրա թերևս ամենավառ խորհրդանիշը օպերան է։ Սրճարանների կեսը քանդվեց, կեսը՝ մնաց ու անկեղծ ասեմ՝ չգիտես ինչու համոզված եմ, որ այսպես էլ ամեն ինչ կմնա հավերժ, ինչպես հավերժ կմնա նաև այն հսկայական փոսը, որը տարիներ առաջ փորվել է Կասկադի վերևում։ Սրանք, իհարկե, հիմնավոր խնդիրներ են, ինչպես, ասենք, անմայթ փողոցների վերացումը։ Հո գաղտնիք չէ, որ Երևանում կան փողոցներ, որոնք պարզապես մայթ չունեն՝ գնացեք Նար Դոս։ Բայց ախր կան հարցեր, որոնք կարելի էր լուծել մեկ տարվա ընթացքում՝ օրինակ, արգելել ավտոմեքենաների կայանումը Կամերային երաժշտության տան պուրակում։ Սրա համար էլ հո մեծ գումարներ պետք չեն, ընդամենը ցանկություն է պետք։  

Директор компании Sanitek Николас Эль Тавил (14 сентября 2018). Ереван - Sputnik Արմենիա
«Սանիթեքն» ընդդեմ Երևանի քաղաքապետարանի. դիմում են միջազգային արբիտրաժային դատարան

Լավատեսական պատկերով եմ ուզում ավարտել։ Փոփոխություններ կան։ Փոքրիկ, բայց հաճելի փոփոխություններ։ Մեր տան մոտ՝ Սայաթ Նովայի և Չարենցի փողոցների խաչմերուկում մի նստարան կար։ Թավշյա հեղափոխության օրերին ցուցարարներն այդ  նստարանն օգտագործում էին փողոց փակելու համար։ Հետո նստարանը պարզապես անհետացավ, երևի ինչ-որ մեկը ուղղակի տարավ իր տուն։ Բայց մի քանի շաբաթ առաջ մեր այդ խաչմերուկում բացվեց Արգենտինայի հրապարակը և քաղաքապետարանը մեկի փոխարեն միանգամից չորս նստարան տեղադրեց։ Իսկ դուք ասում եք՝ փոփոխություններ չկան։

Հեղինակ՝ Արմեն Դուլյան

Լրահոս
0