00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Հույսի ամիս. արդյոք սա գրին քարտի վերջին խաղարկությունն է

© Photo : Photo stockГрин карта, Виза США
Грин карта, Виза США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք: Կա տարվա ընթացքում մի ժամանակաշրջան, որը կարելի է անվանել «հույսի ամիս»: Դա հենց այս ամիսն է՝ հոկտեմբերը, երբ շատերը հույսը կապում են, ցավոք, ոչ թե մեր երկրի, այլ հեռավոր ու բաղձալի մի պետության՝ Ամերիկայի հետ:

Այո, խոսքը գրին քարտի ամենամյա խաղարկության մասին է: 

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Հույսի ամիս. արդյոք սա գրին քարտի վերջին խաղարկությունն է
Ամեն տարվա հոկտեմբերին Միացյալ Նահանգների կառավարությունը հնարավորություն է տալիս գրեթե ողջ աշխարհի բնակչությանը, այսպես ասենք, փորձել բախտը և դիմել Ամերիկայում օրինական ապրելու և աշխատելու հնարավորություն ձեռք բերելու համար: Ի վերջո ողջ աշխարհում տարեկան ընդամենը 50 հազար մարդու բախտն է բերում, բայց մենք՝ հայերս, ամեն տարի շարունակում ենք փորձել՝ հոգու խորքում հույս փայփայելով, որ «հայի բախտ» հայտնի հասկացությունը իր մեջ միայն բացասական երանգ չի պարունակում:

Այդ հույսը անհիմն չէ. ըստ տարբեր աղբյուրների՝ անցած տարի գրին քարտի համար դիմել էր մոտ 40 հազար հայաստանցի: Այդ կանաչ փաստաթուղթը շահել էր մոտ հազար մարդ, այսինքն՝ 40-ից մեկը: Սա բավական բարձր ցուցանիշ է։ Օրինակ, Ռուսաստանից գրին քարտ էր ստացել 2400 մարդ: Դե համեմատեք՝ 150 միլիոնանոց Ռուսաստանը և 3 միլիոնանոց Հայաստանը: Ի դեպ, Պետդումայի պատգամավորներից մեկն օրերս առաջարկել էր ընդհանրապես արգելել ամերիկյան այդ վիճակախաղի անցկացումը Ռուսաստանի տարածքում։ Դե ամերիկացիներին դրանով չես վախեցնի. հենց Դոնալդ Թրամփն է անընդհատ խոսում այն մասին, որ գրին քարտի խաղարկությունը անհրաժեշտ է վերացնել, որովհետև դա խայտառակություն է՝ աշխարհի որևէ պետությունում նման բան չկա։

Համաձայնեք, Ամերիկայի նախագահին կարելի է հասկանալ։ Նրա փաստարկները բավական հիմնավոր են՝ Միացյալ Նահանգներում, երևի գիտեք, այս պահին ապրում է ավելի քան 10 միլիոն ապօրինի ներգաղթյալ, որոնց քաղաքացիության կամ գոնե բնակվելն օրինականացնելու հարցը շարունակ քննարկվում է և՛ Սպիտակ տանը, և՛ Կոնգրեսում, բայց մինչև հիմա այդ խնդիրը լուծում չի ստացել: Եվ իրոք, հարց է ծագում՝ միլիոնավոր այս մարդիկ, այդ թվում նաև հայաստանցիներ, տարիներ շարունակ ապրում են Ամերիկայում (ճիշտ է՝ անօրինական, բայց այնուամենայնիվ աշխատում են), ինչ-որ օգուտ են բերում երկրին: Նրանց հարցը չի լուծվում, և հանկարծ Հայաստանի, ասենք, Համզաչիման գյուղի բնակիչը, որը միգուցե նույնիսկ պատկերացում էլ չունի Ամերիկայի մասին ու չգիտի, որ Նյու Յորքը չէ այդ երկրի մայրաքաղաքը, պարզապես ինչ-որ թուղթ է լրացնում և բառի բուն իմաստով բախտի բերմամբ ու պատահմամբ միանգամից շատ ավելի մեծ իրավունքներ է ստանում, քան Գլենդեյլում ապրող մեր հայրենակիցը, որը տարիներ շարունակ ապրում և աշխատում է այնտեղ, բայց մշտապես գտնվում է «դիփորտի», այսինքն երկրից արտաքսվելու վտանգի տակ: Համաձայնեք՝ իրոք այնքան էլ արդարացի չէ:

Թրամփն առաջարկում է այս կանաչ վիճակախաղի փոխարեն կիրառել այն համակարգը, որը գործում է հարևան Կանադայում կամ հեռավոր Ավստրալիայում։ Դա միավորների համակարգն է. երիտասարդ ես՝ ստանում ես 20 միավոր, բարձրագույն կրթություն ունես՝ 30 միավոր, ծրագրավորող ես՝ ևս 30 միավոր, առողջ ես՝ էլի 20 միավոր: Արդեն հավաքեցիր 100 միավոր, ուրեմն կարող ես մշտական բնակության և աշխատանքի իրավունք ստանալ, երկու տարուց էլ դիմել քաղաքացիության համար։

Ի դեպ, այս շաբաթվանից այս համակարգի որոշ տարրեր սկսելու են գործել Ամերիկայում՝ գրին քարտը տրվելու է միայն այն օտարերկրացիներին, որոնք համապատասխանում են շատ որոշակի պահանջների՝ առողջ են, ունեն որոշակի աշխատանքի փորձ ու եկամուտ և այլն։ Այսինքն՝ ես քեզ իրավունք եմ տալիս ապրելու Ամերիկայում ոչ թե նրա համար, որ բեռ դառնաս պետության համար ու բյուջեից կերակրեմ քեզ, այլ որպեսզի օգուտ տաս ու ծաղկեցնես երկիրս։

Արդյո՞ք գրին քարտի այս տարվա խաղարկությունը վերջինը չի լինի. շատ բան կախված է նաև հաջորդ տարվա նախագահական ընտրությունների արդյունքներից։ Միգուցե Թրամփը չվերընտրվի ու չհասցնի ավարտին հասցնել անողոք պայքարը գրին քարտի դեմ։ Բա որ ընտրվե՞ց... Բոլոր դեպքերում մի հուսահատվեք. եթե նույնիսկ կորցնեք գրին քարտ շահելու հնարավորությունը վիճակահանության միջոցով, այդ բաղձալի քարտը ձեռք բերելու ուրիշ ճանապարհ էլ կա՝ ամուսնացեք ամերիկացու հետ։

Հեղինակ՝ Արմեն Դուլյան

Լրահոս
0