11:08 22 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Ծաղրածու

Լուրջ ծաղրածու Հրաչիկ Քեշչյանը․ հանճարեղ արտիստ, որն այդպես էլ Ենգիբարյան չդարձավ

© Sputnik / Максим Блинов
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
8001

Խիտ, գանգուր մազեր, սև աչքերի խորաթափանց հայացք, այդ պատճառով էլ Մարտիրոսին Հրաչիկ են ասել։ Տարիներ անց նրա իսկական անունը երևի միայն անձնագիրն է հիշել։ Նիկուլինի աշակերտը՝ Քեշչյանը, յուրահատուկ էր, բայց իր համբավով երկրորդ Ենգիբարյան չդարձավ։

Նրան անվանել են «երկրորդ Ենգիբարյան»՝ հաշվի առնելով երկու արտիստի միջև 20 տարվա տարբերությունը (որքան չի սազում այս երկուսին «ծաղրածու» բառը)։ Մի կողմից, դա դուր է եկել նրան, մյուս կողմից՝ բարկացրել։ Հրաչիկն ասելիք ուներ, իսկ Ենգիբարյանի գեղարվեստական մարմնավորումները նրան մոտ էին միայն ոճական առումով, ոչ ավելին։ Իմաստային առումով բազմաթիվ զուգահեռները նույնպես բնական են․ նրանք երկուսն էլ պոետ էին։

Մեծանուն Սերգեյ Յուրսկին, որը շատ շիտակ մարդ էր, մի անգամ ասել է, որ այդպիսին է արտիստի ճակատագիրը, առավել ևս` կրկեսի․ «Միջին ընդունակությունների տեր Օլեգ Պոպովը հայտնի է դարձել։ Իսկ Վլադիմիր Կրեմենան, Պյոտր Տոլդոնովը և հանճարեղ Հրաչիկ Քեշչյանն այդպես էլ չդարձան կուռքեր։ Նրանք հազար անգամ ընդունակ են Օլեգ Պոպովից»։

Մարտիրոս Քեշչյանը՝ նույն ինքը Հրաչիկը, ծնվել է 1955թ-ի հոկտեմբերի 19-ին Ադլերի մոտ գտնվող Չերեշնյա գյուղում։ Համերկրացիները, որոնք արդեն կշտացել էին Հրաչիկի խենթություններից, այդուհանդերձ տխրել են, երբ նա մեկնել է Մոսկվա. շուրջբոլորն ամեն ինչ դատարկ ու առօրեական է դարձել։

Վիսոցկին ու Ենգիբարյանը. Պիերո և Արլեկին

Հրաչիկը աղմուկ է բարձրացրել Մոսկվայում։ Նա 23 տարեկան է եղել, բայց արդեն հասցրել է ելույթ ունենալ Էդուարդ Սերեդայի հետ։ Նա Հրաչիկից տարիքով մեծ է եղել, արդեն անվանի, նույնիսկ կինոդերասան, իսկ երիտասարդ տաղանդը չէր կարող երկար մնալ վարպետի ստվերի տակ։ Զույգը քանդվել է, Հրաչիկը դեգերել է կրկեսի մշտական հարթակ գտնելու համար, և նրան օգնության է հասել Յուրի Նիկուլինը։ Նա անսովոր մի բան է տեսել երիտասարդի մեջ։

Ծաղրածուական ընդգծված խաղը հարգի չէր խորհրդային կրկեսում, բայց հիմնովին չէր էլ վերացվել․ Քեշչյանը նոր կյանք է տվել դրան։ Պոլունինից շատ առաջ կրկեսի հրապարակում քայլում էր մի «Ասիսայ», ծիծաղեցնում ժողովրդին։ Իհարկե, դա չի նշանակում, որ Պոլունինն իր հերոսին Քեշչյանից է կերտել ։ Բոլորովին ոչ, նրանք շատ տարբեր են, ուղղակի պատկերները նման են իրենց անպաշտպանությամբ և ճշմարտացիությամբ՝ չնայած ծաղրածուական գրիմին։

Ե՛վ Նիկուլինը, և՛ Ենգիբարյանը, և՛ Հրաչիկը տարբերվել են սովորական ծաղրածուներից նրանով, որ երբ նրանք համարն ավարտել ու գնացել են, հանդիսատեսն արդեն չի ծիծաղել․ բոլորը հոգեպես թեթևացել են, մի քիչ տխրել, երբեմն սրտնեղել։ Հանդիսատեսը նեղվել է, որ այդ երեքը ստիպել են իրեն անպայման մտածել ինչ-որ կարևոր բանի մասին, իսկ դա հեշտ չէ, նույնիսկ եթե մտածել գիտես։

Հրաչիկը մտածել է, թե ինչպես օգնի հանդիսատեսին մտածողական գործընթացի հարցում, ավելի ճիշտ՝ մի քիչ խթանի այն։ Որոշ համարներից հետո նա իր վրայից հանել է գույնզգույն շորերը, սրբել գրիմը և ծաղրածուի փոխարեն դարձել սովորական տղա՝ շատ համակրելի ու նույնիսկ ամաչկոտ։

Ենգիբարյանի կյանքի սերը` «վհուկ» Բելլա Դարբինյանը

Քեշչյանը մենակատարի կարիերան սկսել է Դնեպրոպետրովսկում և նույնիսկ հասցրել շրջագայել ԽՍՀՄ քաղաքներով։ Հետո երկիրը քանդվել է, կրկեսային արտիստներին, որոնք առանց այդ էլ չէին լողում հարստության մեջ, գրեթե դադարել են վճարել, և ԱՄՆ-ից ստացած հրավերը նյութական առումով փրկություն է դարձել Հրաչիկի համար 1980-ականների վերջին։ Այնտեղ նա աշխատել է կրկեսային նախագծում և առաջարկ ստացել դառնալ Ֆլորիդայի կրկեսի առաջատար արտիստ, որտեղ անցել են 10 հագեցած տարիներ։

Քեշչյանը 2000թ-ին աշխատելիս է եղել «Մոսկվայի կրկեսի աստղերը» նախագծում, երբ իրեն վատ է զգացել։ Սկզբից անտեսել է հիվանդությունները, բայց ինքնազգացողությունը սրընթաց վատացել է, և նա ստիպված հետազոտվել է։ Ախտորոշումը հնչել է որպես դատավճիռ․ այդպես էլ եղել է, հիվանդությունը տևել է մեկ տարի, և ամեն ինչ ավարտվել է 2001թ-ին Ֆլորիդայի փոքր քաղաքում։

... Վերջին ռեպրիզից հետո ասպարեզում հայտնվել է աղջիկը՝ Հրաչիկի դուստրը։ Քեշչյանը, ինչպես միշտ, մաքրել է գրիմը, հանել լայն հագուստը և հագցրել աղջկան։ Մտածել է ու կարմիր քիթը դրել նրա քթին, և լուսարձակների տակ հայտնվել է փոքր Հրաչիկը՝ գանգրահեր և սևուկ։ Իսկ հայրը՝ երջանիկ ու հուզված, կանգնել է նրա կողքն ու հրաժեշտ տվել։

Հմայակ Հակոբյանը երազում է կախարդանքի թատրոն բացել. նրա ելույթով Մայքլ Ջեքսոնն էլ է հիացել

Ըստ թեմայի

«Որոշել ենք միասին ծերանալ». Արմեն Ջիգարխանյանն ու նախկին կինը միացել են
«Մագիկյանի խարիզմատիկ կերպարը մեկ այլ սերիալ տեղափոխվեց». Թոխատյանը` հերթական դերի մասին
Ապրել այստեղ և հիմա․ Չուլպան Խամատովան խոսել է հայերի նկատմամբ սիրո և կյանքի դասերի մասին
թեգերը:
կրկես, Լեոնիդ Ենգիբարյան, Հրաչիկ Քեշչյան, ծաղրածու

Գլխավոր թեմաներ