00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Թափանցիկ իշխանության գաղտնի աշխատավարձերը

© Sputnik / Asatur YesayantsТоржественное мероприятие к 25-летию армянского драма (22 ноября 2018). Еревaн
Торжественное мероприятие к 25-летию армянского драма (22 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Գոնե հրապարակայնության առումով՝ «թավշյա հեղափոխությունից» հետո ամեն ինչ լավ էր սկսվում։ Վարչապետն ուղիղ եթերով բոլորիս ցույց էր տալիս այն, ինչ երբեք չէինք տեսել՝ էքսկուրսիա էինք կատարում կառավարական ամառանոցով, նույնիսկ լոգարանն էինք մտնում։

Նաև սկսեցին բացահայտվել հայտնի մարդկանց հետ կապված հետաքրքիր մանրամասներ՝ իմացանք, որ նախկին նախագահի հարազատն այսքան փող ունի բանկերից մեկում:

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Թափանցիկ իշխանության գաղտնի աշխատավարձերը
Մի խոսքով, գորբաչովյան գլասնոստի նման մի բան սկսվեց, երբ շարքային քաղաքացիներս վերջապես տեղեկացանք այնպիսի բաների մասին, որոնց շուրջ առաջ միայն ենթադրություններ և ասեկոսեներ էին պտտվում։

 

Խոստովանենք՝ հաճելի է, երբ քեզ ամեն ինչ ցույց են տալիս, ամեն ինչ ասում են առանց թաքցնելու, ինչպես ժողովուրդն է ասում՝ մարդու տեղ են դնում։

Անցավ որոշ ժամանակ, և այդ հրապարակայնությունը, եթե կարելի է այդպես ասել, դուրս եկավ բոլոր հնարավոր սահմաններից, երբ սկսեցին հրապարակվել բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես ուժային կառույցների ղեկավարների գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները։ Համաձայնեք` շատ տարօրինակ էր՝ գաղտնալսվում էր նա, ով ինքը պիտի գաղտնալսեր։ Նաև մտահոգիչ էր՝ այս ինչ երկրում ենք ապրում, որտեղ հեշտությամբ կարելի է նման բաներ անել։ Որովհետև բոլոր երկրներում կան բնագավառներ, որոնք հասու չպիտի լինեն լայն հասարակայնությանը՝ բա էլ ինչու են ասում՝ գաղտնի ծառայություններ։ Բայց էստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ։

Օրինակ` այդպես էլ գաղտնի մնաց, թե ինչու հրաժարական տվեց գաղտնի ծառայության ղեկավարը։ Այ այս դեպքում, համաձայնեք, լավ կլիներ, որ գոնե ինչ-որ բացատրություններ հնչեին, ինչպես նաև արդարադատության նախարարի հրաժարականի դեպքում։

Այնինչ պահպանվում է դեռ սովետի ժամանակվանից մնացած ավանդույթը, երբ հանրությունը որևէ տեղեկություն չունի, թե ինչու այսինչը հեռացավ, իսկ այնինչը նշանակվեց։ Առավել ևս լավ չի, երբ թաքցվում է, թե որքան է ստանում այս կամ այն պաշտոնյան։

Ես իրավունք ունեմ իմանալու բարձրաստիճան չինովնիկի, նախարարի, փոխնախարարի աշխատավարձի չափը այն պարզ պատճառով, որ սեփական գրպանից, հարկերիցս եմ վճարում նրա աշխատանքի համար։ Այնինչ օրերս ծավալվեց նախարարների եկամուտների հետ կապված վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ սկանդալը։

Առաջինը, երևի հիշում եք՝ այս տարվա սկզբին էր, երբ հայտնի դարձավ, որ տարբեր նախարարություններում և գերատեսչություններում աշխատողներին պարգևավճարներ են տվել, ընդ որում ֆանտաստիկ՝ միլիոնների հասնող հավելավճարներ։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի գաղտնի հանձնարարականով բարձրացել են նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը

Այս շաբաթ էլ լրատվամիջոցներից մեկը տեղեկացրեց, որ երկրի ղեկավարի կարգադրությամբ բարձրացվել են նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը։ Մեջբերեմ.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։ «Հետքի» փոխանցմամբ՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով։ Մինչդեռ, առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է և դարձել 1.5 միլիոն դրամ»։ Մեջբերման ավարտը։ 

Ճիշտ է` հիմա ասում են՝ պաշտոնապես չի բարձրացել որևէ մեկի աշխատավարձը, խոսքը ընդամենը ամեն ամիս տրվող հավելավճարների մասին է ու օրենքի որևէ խախտում չկա։ Բայց համաձայնեք` եթե ես նախարար եմ, ինձ համար ինչ նշանակություն, թե մեկուկես միլիոնը ինչ ձևով եմ ստանում՝ պաշտոնական աշխատավարձի՞, թե՞ մի կեսն աշխատավարձի, մյուս կեսը՝ հավելավճարի տեսքով։

Пресс-секретарь Владимир Карапетян на пресс-конференции премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
Ի՞նչ է կատարվել իրականում. Կարապետյանը բացատրում է աշխատավարձերի գաղտնի բարձրացումը

Կարևորը, որ մի ժամանակ որոշվել էր, որ նախարարի աշխատավարձը պետք է ընդամենը մի փոքր բարձր լինի Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձից, իսկ հիմա ես պառլամենտի անդամից մոտ երկու անգամ ավելի եմ ստանում։ Գիտեք, կարելի է անվերջ վիճել այն մասին, թե արդյոք ավելանում է բարձրաստիճան չինովնիկի աշխատանքի արդյունավետությունը, երբ բարձրացնում են նրա աշխատավարձը։ Դա առանձին հարց է։ Խնդիրը բոլորովին այլ է՝ ինչու եք էսպիսի բաներ անում գաղտնի։ Չէ՞ որ մեր նորանկախ պատմության ընթացքում երևի թե առաջին անգամ ունենք իշխանություն, որը, կարծես թե, վայելում է ժողովրդի վստահությունը։ Մի կորցրեք այդ վստահությունը, վերադարձնելն անհնար է։

Լրահոս
0