22:21 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Արթուր Ալեքսանյան

Ալեքսանյան ու Մարտիրոսյան. հայ «արջերից» ո՞վ ոսկի կբերի Տոկիոյից

© Sputnik / Asatur Yesayants
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5710

Մեր հայտնի ու տիտղոսակիր ըմբիշի կողքին արդեն ոչ պակաս հայտնի ու տիտղոսակիր ծանրորդ էլ կա, և նրանք երկուսով կարող են պատմական հաղթանակների հասնել։

2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակցության համար հայ մարզիկներն այս պահի դրությամբ ունեն երեք ուղեգիր` 2–ը` հունահռոմեական ըմբշամարտում, 1-ը` մարմնամարզությունում։ Ակնհայտ է, որ առնվազն 2 ծանրորդ նույնպես մասնակցելու են օլիմպիական խաղերին։ Անկասկած, այդ թիվն ավելացնելու հնարավորություններ դեռ կան, բայց արդեն հիմա էլ մենք ունենք մարզիկներ, որոնք կարող են օլիմպիական մեդալ վաստակել:

Артур Алексанян, борец греко-римского стиля
Личная страница Карена Гилояна в Facebook
Արթուր Ալեքսանյան

2016 թվականի օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակցեց 33 մարզիկով: Մեր օլիմպիականները նվաճեցին մեկ ոսկե և երեք արծաթե մեդալ: Ընդ որում`հայ երկրպագուները սպասում էին ոսկե մեդալին: Շատերն էին վստահ, որ Արթուր Ալեքսանյանը պետք է նվաճեր օլիմպիական ոսկին, և այդպես էլ եղավ:

Սպորտում անակնկալներ, իհարկե, լինում են, օլիմպիական խաղերում` ավելի հաճախակի ու անսպասելի: Նախորդ խաղերի ժամանակ Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալի կողքին մենք ունեցանք նաև ժողովրդական չեմպիոն Միհրան Հարությունյանին, որի ձեռքից ոսկե մեդալը պարզապես տարան «անաչառ» մրցավարները: Ռիո-2016-ի ընթացքում մեզ ուրախացրին նաև ծանրամարտիկները: Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը արծաթե մեդալ նվաճեցին: Ու արդեն չորս տարի առաջ երևում էր, որ 19 տարեկան Մարտիրոսյանը մրցահարթակում իրեն զգում է իր տարիքին ոչ բնորոշ վստահությամբ:

Ո՞վ կարող է Տոկիոյում դառնալ մեր օլիմպիական հավաքականի դրոշակակիրը բառի ոչ բուն իմաստով: Արթուր Ալեքսանյա՞նը, թե՞ Սիմոն Մարտիրոսյանը: Անհերքելի է, որ երկուսն էլ օլիմպիական ոսկե մեդալի հավակնորդ են լինելու։ Մեր հայտնի ու տիտղոսակիր ըմբիշի կողքին արդեն ոչ պակաս հայտնի ու տիտղոսակիր ծանրորդ էլ կա, և նրանք երկուսով Տոկիո 2020-ի ընթացքում կարող են հայկական ազգային տոների թիվն ավելացնել իրենց պատմական հաղթանակներով: Իսկ ինչո՞վ են տարբերվում այս մարզիկները:

Болельщики встречают армянских тяжелоатлетов в аэропорту Звартноц (1 октября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Սիմոն Մարտիրոսյան

Մարզական առումով ոչ մի բանով: Երկուսն էլ իրենց գործին մոտենում են ամենայն լրջությամբ: Երկուսն էլ վստահ են իրենց ուժերին, երկուսն էլ ուժեղ են ու հզոր: Հետաքրքիր է, որ երկուսն էլ կարծես շատ հանգիստ են մրցմանը դուրս գալիս: Համենայնդեպս` դրա վկայությունն է նրանց դեմքի արտահայտությունը: Բայց հենց սկսվում է գոտեմարտը, Արթուրն անմիջապես լրջանում է, իսկ Սիմոնը մինչև ծանրաձողին հասնելը իրեն կենտրոնացնելու համար այնպես է գոռում, որ մարզադահլիճն էլ է կենտրոնանում: «Ճերմակ արջի» (Արթուր Ալեքսանյանի մականունն է) կողքին արդեն ունենք նաև «սև արջ» (Սիմոն Մարտիրոսյան):

Այն, որ այս երկու մարզիկներն էլ մասնակցելու են օլիմպիական խաղերին կասկածից վեր է: Ալեքսանյանը նվաճել է օլիմպիական ուղեգիրը, Մարտիրոսյանն էլ հավաքականի առաջատարն է, և առայժմ երկու քվոտաներից մեկ հաստատ նրանն է (ծանրամարտում թիմային տեղեր են հատկացվում օլիմպիական խաղերի համար):

Ի՞նչը կարող է նրանց խանգարել օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելուն: Այն բնավորությունն ու բնատուր ուժը, որ ունեն Ալեքսանյանն ու Մարտիրոսյանը, հաստատ կօգնեն օլիմպոսի գագաթ հասնելու համար: Հասկանալի է, որ մրցակիցներն էլ ամեն ինչ կանեն օլիմպիական խաղերում մերոնց շրջանցելու կամ հաղթելու համար: Բայց այդ դժվարին ճանապարհը Ալեքսանյանն ու Մարտիրոսյանը մեկ անգամ չէ, որ արդեն անցել են` հաղթահարելով բոլոր արգելքները: Հետևաբար մեր մարզիկների համար բնական արգելքները հաղթահարելի են: Միակ երևույթը, որն անհաղթահարելի է սպորտում, վնասվածքն է: Աստված հեռու պահի մեր բոլոր մարզիկներին այդ գործոնից (Ալեքսանյանն աշխարհի առաջնության եզրափակիչ գոտեմարտը չանցկացրեց հենց վնասվածքի պատճառով): Այս առումով Սիմոնը խնդիր չունի։

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի ոսկե մեդալակիր

Բացի Արթուր Ալեքսանյանից ու Սիմոն Մարտիրոսյանից, Հայաստանի օլիմպիական հավաքականում կլինեն հաստատ մարզիկներ, որոնք կարող են անակնկալ մատուցել: Եվ դա նորից վերաբերում է հիմնականում ըմբշամարտին ու ծանրամարտին: Չի բացառվում, որ հերոսներ ունենանք նաև այլ մարզաձևերում: Չէ՞ որ Ռիո-2016-ում ոսկե մեդալի մեկ ակնկալիք ունեինք, բայց կարող էինք ունենալ առնվազն երկուսը: Հարցերի պատասխանը ստանալու համար պետք է համբերությամբ զինվել ու դիմանալ մինչև 2020 թվականի հուլիս, երբ Տոկիոյում կմեկնարկեն օլիմպիական խաղերը։

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը ռեկորդ է սահմանել ու չեմպիոն դարձել

Ըստ թեմայի

Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ–ի վարկանիշում նահանջել է 3 հորիզոնականով
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում չեմպիոն ու փոխչեմպիոն ունենք
Մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում Շանթ Սարգսյանը գրավել է 2–րդ տեղը
թեգերը:
Սիմոն Մարտիրոսյան, Արթուր Ալեքսանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ