00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«5 րոպե Դուլյանի հետ». Ցեղասպանության բանաձև. ուրախանա՞նք, թե՞ տրտնջանք

© Photo : Public domainАрмянские сироты ближневосточного благотворительного приюта в Александрополе (ныне Гюмри, Армения)
Армянские сироты ближневосточного благотворительного приюта в Александрополе (ныне Гюмри, Армения) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Նշելու առիթ կա. մեզ, հայերիս համար շատ շահեկան բան է կատարվել՝ ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այն էլ ինչպես՝ ճնշող մեծամասնությամբ՝ 405 կողմ ձայներով, ընդամենը 11 կոնգրեսական է դեմ եղել։

Ու ամենակարևորը՝ այս պատմական բանաձևը ո՛չ Սենատի, ո՛չ էլ նախագահի կողմից հաստատվելու կարիքը չունի։ Եվ ինչ՝ փոխանակ ուրախանանք, տրտնջում ենք՝ «հետո ինչ, որ ևս մի երկիր ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան հո՞ չի ճանաչել, և ընդհանրապես, սա ոչ թե պատմական իրողության ճանաչում է, այլ Թուրքիայի դեմ ուղղված պատժամիջոց, Էրդողանի վրա ազգելու գործիք»։

«5 րոպե Դուլյանի հետ». Ցեղասպանության բանաձև. ուրախանա՞նք, թե՞ տրտնջանք
Կներեք, բայց այս իրողությունները որևէ մեկը չի էլ թաքցնում։ Նման բանաձևեր Կոնգրեսում շրջանառվել են տասնամյակներ շարունակ։ Մի անգամ, երևի հիշում եք, քիչ էր մնում ընդունեին, բայց նախագահը զանգահարեց Կոնգրեսի ղեկավարին ու զգուշացրեց, որ Ամերիկայի համար խիստ անբարենպաստ հետևանքներ է ունենալու Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս անգամ, այո, հանգամանքները շահեկան էին։ Անցած տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքում դեմոկրատները մեծամասնություն կազմեցին Ներկայացուցիչների պալատում, իսկ հայտնի է, որ դեմոկրատները առավել ուշադիր են հայերի պահանջների նկատմամբ, որովհետև որոշ ընտրատարածքներում հենց հայերի տված ձայների շնորհիվ են ընտրվում։ Ու հենց որ այս տարի նորընտիր Կոնգրեսը սկսեց աշխատել, անմիջապես էլ դեմոկրատները շրջանառության մեջ դրեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ այս բանաձևի նախագիծը։ 

Лауреат премии Аврора доктор Том Катена (Судан) в музее-институте Геноцида армян (4 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞ր երկրներն ու կազմակերպություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Իրականությանը համապատասխանում են նաև այն պնդումները, որ ամենայն հավանականությամբ այս բանաձևը նման հզոր աջակցություն չստանար, եթե այս ամիս Թուրքիան չորոշեր քրդերի դեմ գործողություններ սկսել Սիրիայի սահմանամերձ տարածքներում։ Հենց այն օրը, երբ թուրքական զորքերը մտան Սիրիա, կոնգրեսական Թեդ Լյուն Թվիթերի իր էջում գրեց. 

«Հիմա ճիշտ ժամանակն է ճանաչելու հայերի ցեղասպանությունը»։

Այսինքն՝ որևէ մեկը չի ժխտում, որ այս բանաձևը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցի նման մի բան է, հետո ինչ։
Իսկ ով է ասել, որ մենք, հայերս, միշտ պետք է միայն մեր բախտից բողոքենք, երբ մյուս ազգերը հնուց լավ էլ օգտվել են իրենց համար բարենպաստ պահերից։ Համաձայնեք, շատ ճիշտ է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար Միհրան Թումաջյանը, երբ ասում է.

«Այո, մենք ապրում ենք անբարոյական աշխարհում, որտեղ ամեն ինչ հիմնված է արագ փոփոխվող շահերի վրա»։

Ի վերջո այս բանաձևը վերջ դրեց այն անհասկանալի վիճակին, որը տիրում էր Ամերիկայում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված։ Բոլոր նահանգները բացի մեկից այս կամ այն կերպ ճանաչել էին ցեղասպանությունը, բայց դաշնային մակարդակով դա չէր արվում ու չէր արվում։ Ավելին այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Ամերիկան մեկ ճանաչում, մեկ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։

Конгрессмен Адам Шифф выступил с приветственной речью перед началом митинга премьер-министра Армении (22 сентября 2019). Лос-Анджелес - Sputnik Արմենիա
Կոնգրեսական Ադամ Շիֆը հուզվել է ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ. տեսանյութ
Նրանք, ովքեր պնդում են, թե ԱՄՆ-ի կառավարությունը վաղուց է ճանաչել, հիշեցնում են, որ դեռ անցած դարի կեսերին՝ 1951 թվականին ամերիկյան իշխանությունները դիմել էին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին՝ ի պաշտպանության բոլոր ցեղասպանությունների զոհերի՝ հայերի, հրեաների, լեհերի, ընդհանրապես քրիստոնեաների։

 

Եվ այդ պաշտոնական փաստաթղթում այսպիսի նախադասություն կա. «Թուրքիան ավանդաբար ժխտում է մեղադրանքները՝ կապված հայերի ցեղասպանության հետ և ծայրահեղ ցավագին է արձագանքում այդ հարցին»։ Կարելի է հիշել նաև, որ 1981 թվականին այն ժամանակվա նախագահ Ռոնալդ Ռեյգանը ընդունել է, որ հայերը ցեղասպանության են ենթարկվել։ Ճիշտ է՝ դա արել է հրեաների Հոլոքոստի օրվա կապակցությամբ, բայց հո ասել է։

Վերջապես այն պնդման մասին, որ «մի մեծ բան չի եղել, ընդամենը ևս մի երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այնինչ մենք՝ հայերս, մեզ բավարարված կզգանք միայն մի դեպքում՝ եթե Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես ընդունեն, որ 1915 թվականին կատարվածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ցեղասպանություն»։ Թույլ տվեք այս առնչությամբ մեջբերել Հայաստանում Ամերիկայի նախկին դեսպան Ջոն Էվանսին։ Երևի հիշում եք՝ նրան զրկեցին պաշտոնից հենց այն պատճառով, որ ճանաչել էր ցեղասպանությունը։ Այս բանաձևի ընդունման նախօրեին Էվանսն այսպիսի կարծիք էր հայտնել.

«Թուրքիան առանց արտաքին ճնշման չի ճանաչի ցեղասպանությունը։ Հավանաբար, եկել է ժամանակը, երբ ԱՄՆ-ը կարող է գործադրել այդ արտաքին ճնշումը»։

Համաձայնեք, ճիշտ է ասում դիվանագետը՝ այս բանաձևը նաև ճնշում է Թուրքիայի վրա։

Լրահոս
0