00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ կոշիկի կապերը պինդ չես ձգում, կամ ինչ է պետք անել «աղետի գոտուն» հրաժեշտ տալու համար

© Sputnik / Lilit HarutyunyanДомик-времянка Мариам Сафарян в Гюмри
Домик-времянка Мариам Сафарян в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մտորում է այն մասին` որքան կարևոր է պատասխանատվության ու կարգապահության զգացողությունը յուրաքանչյուրիս կյանքում` անկախ նրանից` մարդը փականագործ է, թե օդաչու։

Գրեթե ամեն օր Հայաստանի ճանապարհներին մարդիկ են մահանում կամ վնասվածքներ ստանում։ Բոլոր այդ դժբախտություններն արդեն իսկ անցածի կրկնությունն են։ Անցածի, բայց չյուրացվածի։

Гости и участники церемонии раскрашивают схему будущего парка Дружбы (17 октября 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Տնակների փոխարեն` եզակի ատրակցիոններ. Գյումրիում կվերակառուցվի «Բարեկամություն» այգին

Սա իրական պատմություն է այն մասին` որտեղ և երբ դժբախտությունը կարող է վրա հասնել, ու ինչ հետևանքներ հաճախ կարող է ունենալ առաջին հայացքից աննշան սխալը։

Հարևանս` ավտոմեխանիկ Սուրենը, կապիչները կապելիս շտապել էր ու լավ չէր ձգել դրանք։ Երբ փողոց էր դուրս եկել, կանգնել էր կապիչի վրա, կորցրել հավասարակշռությունն ու ճակատով հարվածել մեքենայի դռանը։ Վատ տրամադրությամբ նստել էր ղեկի դիմաց, հասել ավտոսերվիս, որտեղ նա ավագ վարպետ էր աշխատում, ու ճակատին մի մեծ այտուց էր հայտնաբերել։ Սառույց էր դրել ճակատին ու անձամբ կատարած աշխատանքը ստուգելու և վերահսկելու սովորությանը հակառակ`չէր ստուգել վերանորոգած «Աուդին»։ Մեքենան սերվիսից հեռացել էր հապճեպ տեղադրված արգելակման կոճղակներով։ Մեքենայի տերը, որը հայտնի վիրաբույժ էր, նստել էր մեքենան ու գնացել։

Վիրաբույժն անհետաձգելի վիրահատության էր շտապում։ Ճանապարհը ողորկ էր, ու կտրուկ շրջադարձի ժամանակ մեքենան դուրս էր եկել վերահսկողությունից, արգելակները չէին աշխատել, «Աուդին» կոտրել էր ճանապարհի արգելապատնեշն ու հայտնվել ձորակում։ Վիրաբույժը մահացել էր և այդպես էլ չէր հասել հիվանդանոց, չէր օգնել այն տղային, որին պետք է փրկեր։ Ծնողների` պարտքով վերցրած ու բժիշկին վճարած կանխավճարը կորել էր, ամեն ինչ դրանով ավարտվել էր։

Իսկ ինչի՞ց էր սկսվել։

Անփույթ կապած կապիչից....

Деревушка в окресностях Ашоцка - Sputnik Արմենիա
Սառը, բայց ոչ անհոգի․ ինչով են ապրում Հայաստանի հեռավոր հյուսիսում

Երբ դեռ Հայկական ԽՍՀ–ում ու մինչ հիմա էլ վարորդներին և ուղևորներին անվերջ ասում են` ամրացրեք ամրագոտիները, իսկ մարդիկ արհամարհում են, ո՞ւմ է պետք մեղադրել, որ ողջ–առողջ ճանապարհ ես ընկնում ու հաշմանդամ դարձած վերադառնում։ Կամ էլ ընդհանրապես չես վերադառնում։ Իհարկե, ոչ միշտ է այդպես լինում, բայց երաշխիք չկա, որ ամեն անգամ բախտդ կբերի։

Ասածս ի՞նչ է։ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է 2020 թվականին վերացնել «աղետի գոտի» հասկացությունը և բնակարանով ապահովել բոլորին։ Հինգ բազմաբնակարան շենք է կառուցվելու. երեքը` Գյումրիում, մեկը` Վանաձորում, մեկն էլ` Սպիտակում։ Սարքելը կսարքեն, բայց հարց է` պետք եղած ժամանակ դրանք կանգուն կմնան, թե ոչ։ Ամեն ինչ կախված է գործընթացի կազմակերպիչներից` սկսած բրիգադի ղեկավարից ու աշխղեկից մինչև գլխավոր ինժեներ և շինարարության ղեկավար։

Չարաշահումներ`անօթևաններին բնակարան տալու գործընթացում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել

Իսկ նրանց կապող հարյուրավոր օղակներ կան, ու ամեն մեկը պետք է իր տեղում լինի։ Բծախնդրություն, նույնիսկ «քթիմազություն» է պետք։ Հակառակ դեպքում ամեն ինչ փուլ կգա։

Ո՞վ է ստուգել` քանի ապօրինի կառույց է ավելացել երևանյան տների վրա։ Դրանք կառուցել են ինժեներական խիստ հաշվարկի համաձա՞յն, թե՞ աչքաչափով «թքել–կպցրել» են։

Губернатор Ширака Тигран Петросян вручил сертификаты на приобретение жилплощади 15 семья области (5 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Օգնությո՞ւն, թե՞ գլխացավանք․ Շիրակի մարզի անօթևանները չեն կարողանում բնակարան գնել

Սպիտակի երկրաշարժն այդքան կյանք է խլել ոչ թե այն պատճառով որ յոթ բալ (կամ մոտ այդքան) ուժգնություն է ունեցել, այլ որովհետև այն ժամանակ բնակարանաշինությունը «երեքից հանածի» էր. մե՛կ ցեմենտն էին լուծույթի մեջ քիչ լցնում, մե՛կ մետաղը լավ չէին զոդում, կամ էլ նախատեսված չորս հարկի փոխարեն վեցն էին շարում։ Այն էլ ոչ համապատասխան պանելներով։

Ինքնաթիռներն ընկնելու են, նավերը` խորտակվելու, տները` փլուզվելու, մեքենաներն էլ շրջվելու են այնքան ժամանակ, քանի դեռ օդաչուները, նավապետները, շինարարները, վարորդներն ու նրանց հետ կապ ունեցողների ամբողջ բանակը չի սկսել ճշգրիտ կատարել իրեն տրված բոլոր հրահանգները։ Չի սկսել գործել առանց մտորելու, առանց «ստեղծագործելու», այլ հարյուր անգամ ստուգված, մեկընդմիշտ հաստատված կարգով։

Այո, ինքնաթիռները կշարունակեն ընկնել, նավերը` խորտակվել, տները` փլուզվել, իսկ մեքենաները` շրջվել։ Բայց այդ դեպքում նամն դեպքերը շատ ավելի հազվադեպ կլինեն։

Եթե ինքնաթիռի բակը պետք է լիցքավորված լինի, օրինակ, հինգ տոննա կերոսինով, այնտեղ հինգ լիտրից ոչ մի կաթիլ պակաս չպետք է լինի։ Թերի լիցքավորումը թերի թռիչքի է հանգեցնում։ Ճիշտ է` որոշ դեպքերում։ Բայց ասեք` ո՞վ կարող է կանխատեսել այդ դեպքը։

Իմանանք ու հիշենք. մեկի թերի հսկողությունն ու թերի գործողությունն անպայման տհաճ հետևանքներ են ունենում մյուսների համար, իսկ հաճախ ողբերգությամբ են ավարտվում։ Ու քանի դեռ ամեն ինչ այդպես է, թաղումները մեզ մոտ տոներից շատ են լինելու։ Ու որքան քիչ մարդ կա երկրում, այդքան ավելի մեծ է այդ փոխադարձ կախվածությունը։

Հայերն աշխարհում այդքան էլ շատ չեն. ահա ևս մեկ փաստարկ, որ պետք է ապրել ու աշխատել կանոններով։ Եվ այս ամենը չի վերաբերում միայն այն գոտու բնակարանաշինությանը, որը մենք չենք ուզում աղետի գոտի անվանել։

Տուն, որը չկա. ի՞նչն է հուսահատության հասցրել գյումրեցի ընտանիքին

Լրահոս
0