15:49 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
322 0 0

Վանաձոր քաղաքում արդեն երկու տարի գործում է «Թեյնիկ» հակասրճարանը։ Այն ստեղծել են մի խումբ երիտասարդներ։

Վանաձորից առաջին տպավորություններն այդպիսին են․ Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը «վարակված» է երկրի գլխավոր հիվանդություններից մեկով՝ անտարբերությամբ։ Ուրախացնում է միայն հարուստ բուսականությունը։

Ծառերի մեջ, ասես փախչելով միօրինակ խորհրդային շենքերի մռայլ շարքից, կանգնած է աչքի ընկնող եռահարկ շինություն։ Արտաքին պատերը զարդարված են նկարներով, որոնք գրաֆիտ են հիշեցնում։ Ներսում նվագում է նորաոճ, աշխույժ երաժշտություն, և ի տարբերություն քաղաքի, շենքում կյանքը, եթե անգամ չի եռում, ապա գոնե հոսում է։ Շենքի երրորդ հարկը «բաց» է և իրենից ներկայացնում է յուրօրինակ տանիք-պատշգամբ։

Антикафе Тейник (Чайник)
«Թեյնիկ» հակասրճարան

Այդ հաստատությունը՝ «Թեյնիկը», Վանաձորի և Լոռու մարզի միակ հակասրճարանն է։ Հակասրճարանը յուրօրինակ է․ այստեղ գործում է ինքնասպասարկում, այցելուները վճարում են անցկացրած ժամանակի, այլ ոչ թե ուտելիքի համար, ալկոհոլն ու սիգարետը արգելվում են, մի բան, որ նույնիսկ «առաջադեմ» Երևանում միանգամից չի ընդունվել։ Սակայն վանաձորցիները «պատճենել» են ձևաչափը ոչ թե Երևանից, այլ Մինսկից։

Интерьер антикафе Тейник (Чайник)
© Sputnik / Janna Poghosyan
«Թեյնիկ» հակասրճարան

«Մի քանի տարի առաջ մեկնել էի Բելառուս, որտեղ առաջին անգամ տեսա հակասրճարան։ Այդ ժամանակ Երևանում նման սրճարաններ չկային։ Ինձ մոտ միանգամից միտք ծագեց նման հաստատություն բացել հայրենի քաղաքում», - պատմում է հակասրճարանի համահիմնադիր Ավիկ Եգանյանը։

Նա հիմա 28 տարեկան է․հաստատությունը բացելու ժամանակ 26 էր։ Պատմում է, որ բանակում ծառայությունից և Երևանում սովորելուց հետո Վանաձորը նրան դատարկ և անհետաքրքիր է թվացել։

Ինչպես երիտասարդը Գյումրուց տեղափոխվեց գյուղ ու որոշեց ծղոտե հյուրատուն կառուցել

«Երևանում տնից դուրս ես գալիս և չգիտես՝ տասնյակ տեղերից որը գնաս, իսկ Վանաձորում հիանալի գիտես՝ գնալու տեղ չկա։ Մեզ մոտ այդպես ծագեց սեփական հանգիստը գործի հետ համատեղելու գաղափարը», - ժպտում է երիտասարդը։

Антикафе Тейник (Чайник)
«Թեյնիկ» հակասրճարան

Ավիկը և ընկերը բանկից վարկ են վերցրել, ընկերներին խնդրել են՝ օգնել աթոռներ և սեղաններ պատրաստել, իսկ իրենց ծննդյան օրերին որպես նվեր սեղանի խաղեր են խնդրել։ Կարճ ժամանակ անց «Թեյնիկ» հակասրճարանը սկսել է գործել։ Առաջին այցելուները չեն հասկացել՝ ինչպես կարելի է 500 դրամ վճարել ոչ թե մի կտոր պիցայի կամ մի բաժակ սուրճի համար, այլ ուղղակի մեկ ժամ ժամանցի։

Интерьер антикафе Тейник (Чайник)
© Sputnik / Janna Poghosyan
«Թեյնիկ» հակասրճարան

Տղաները սկսել են այցելուներ գրավել հատուկ միջոցառումներով, օրինակ՝ լոտոյի, մաֆիայի կամ թեյի օրեր են կազմակերպել։ Սկսել են հրավիրել հայտնի և հետաքրքիր վանաձորցիների ու դասախոսություններ կազմակերպել երիտասարդների համար։ Քաղաքը հայտնի է իր «ընդհատակյա» երաժշտական արտիստներով, նրանք նույնպես անմասն չեն մնացել և մի քանի անգամ համերգներ են ունեցել հակասրճարանում։ Հաստատությունը սկսել է շահույթ բերել, դարձել է օրիգինալ երիտասարդության սիրելի վայրը, ինչպես նաև զբոսաշրջիկների համար Վանաձորի սակավաթիվ տեսարժան վայրերից մեկը։

Интерьер антикафе Тейник (Чайник)
© Sputnik / Janna Poghosyan
«Թեյնիկ» հակասրճարան

«Շենքը շատ մեծ է, և մեզ շատ հաճախ անհրաժեշտ է լինում օգնություն․ ինչ-որ բան պատրաստել, ներկել։ Օրեր են լինում, երբ բոլորին հրավիրում ենք մասնակցելու հակասրճարանի վերանորոգմանը։ Այդ օրերին մուտքը, իհարկե, անվճար է։ Շատերն են գալիս և ուրախությամբ են մեզ օգնում։ Եթե սկզբից հաճախորդները մեր ընկերներն էին, ապա հիմա յուրաքանչյուր նոր այցելու ավտոմատ կերպով դառնում է մեր ընկերը», - նշում է Ավիկը։

Антикафе Тейник (Чайник)
«Թեյնիկ» հակասրճարան

Տղան Վանաձորում զբաղվում է ոչ միայն իր գործով, այլ նաև աշխատում պետական հաստատությունում։ Քաղաքի համար, որտեղ 20%-ը գործազուրկ են, երկու աշխատանք ունենալը անվիճելի շքեղություն է։ Առավոտվա 9-ից մինչև երեկոյան 6-ը Ավիկն աշխատում է որպես օդերևութաբան՝ Վանաձորի ԱԻՆ-ում, որտեղ շփվում է գործընկերների հետ, իսկ երեկոյան՝ «Թեյնիկում» հանդիպում սրճարանի այցելուների հետ։

Վանաձորցի ընտանիքի թալիսմանը մասուրն է, կամ զբոսաշրջիկները հիացած են հայկական ապուրով

«Տարբեր աշխարհայացք ունեցող մարդկանց հետ շփումն օգնում է ինձ պահպանել հավասարակշռությունը կյանքում։ Շատ հետաքրքիր է շփվել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ՝ գրեթե չլքելով աշխատանքի վայրը», - ասում է Ավիկը։

Այս տարի Հայաստանի Անկախության օրը երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշվեց ոչ թե մայրաքաղաքում, այլ Գյումրիում։ Հաջորդ տարի վարչապետը խոստացել է տոնը տեղափոխել Վանաձոր։ Տվյալ պահին Վանաձորն իր սակավաթիվ սննդի կետերով, հյուրանոցներով և ոչ բարեկարգ ճանապարհներով պատրաստ չէ ընդունել 15 հազար հյուրի, սակայն երիտասարդների սրտերը բաց են՝ նորը և հետաքրքիրն ընդունելու համար։ Եվ դա ամենագլխավորն է։

Ըստ թեմայի

Տուն-տուկ. ինչպես հնձած խոտից ու չորացած եղեգներից Մարտունու 1-ին էկոհյուրատունը կառուցվեց
Մարիա Կուրսովայի հաջող պարտիան. ինչպես ռուս շախմատիստուհին յուրային դարձավ Հայաստանում
Թեհլերյանի նման. ինչպես փաստաբանին հաջողվեց փրկել թուրքին սպանած հային
Գրիբոյեդով գյուղի «կանաչ» և «կապույտ» հյուրերը. երեխաներն արդեն ռուսական կենտրոն ունեն
թեգերը:
Երիտասարդ, սրճարան, Վանաձոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ