00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական Ջեյմս Բոնդը և իր Անիտան. Գոհար Վարդանյանը քիչ էր մնում` մատներ ամուսնուն Փարիզում

© Sputnik / Дмитрий Коробейников / Անցնել մեդիապահոցВетераны советской разведки Геворк и Гоар Вартаняны
Ветераны советской разведки Геворк и Гоар Вартаняны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է, թե ինչու պետք է հայ երիտասարդությունն օրինակ վերցնի ոչ թե ֆիլմերի հերոսներից, այլ լեգենդար հետախույզների զույգից։ Նվիրվում է Գոհար Վարդանյանի հիշատակին։

80–ական թվականներ։ Երևանի գողտրիկ փողոց, որտեղ գտնվում է քաղաքի ամենահայտնի սրճարաններից մեկը։ Սեղանի մոտ նստած են չորս տարեց մարդիկ, զրուցում են։ Հարևան սեղանի մոտ նստած երիտասարդներն ականջ են դնում։ Տարեցները խոսում են մեկ անգելերեն, մեկ ֆրանսերեն, մեկ` իսպաներեն։

– Միգուցե նրանք հայերե՞ն էլ գիտեն,–բարձրաձայն ասում է երիտասարդներից մեկը։

– Իհարկե, այն էլ ինչպես,–մաքրագույն հայերենով պատասխանում է կինը և ժպտում։

Այդ պատմությունն ինձ պատմել է Լևոն Խանոյանը` ընկերոջս որդին և Գևորգ ու Գոհար Վարդանյանների ընտանիքի ընկերը։ Երկուսն էլ այդպես էլ չբացահայտված ականավոր հետախույզներ են։

Կարո՞ղ էր այլ կերպ լինել։ Անշուշտ, կարող էր, բայց ինչ չի եղել` չի եղել։ Ասում են, որ Գևորգ Անդրեևիչը հաճախ է կատակել. «Ինձ չեն դիմակազերծել աշխարհի ուժեղագույն հետախույզները, բայց բավական է ծանոթանալ մի հայի հետ, և արդեն տասը րոպե հետո նա կիմանա` որտեղից ես դու, ովքեր են քո ազգականները... Շուտով քեզ կբացահայտեն, որովհետև հայկական համաշխարհային տեղեկատվական ցանցն ամենազոր է»։

Այդպես էլ կա։ Չենք կարող առարկել։

Մեր ազգային հերոս, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանն անխոցելի է եղել նաև այն պատճառով, որ կողքին եղել է Գոհարը` նրա կինը և անփոխարինելի մարտական ընկերուհին։ Մարտական` բառի բուն իմաստով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա մտել է ապագա ամուսնու հակաֆաշիստական խմբի մեջ, 1943թ.–ին նույն խմբի կազմում մասնակցել Թեհրանի համաժողովում «մեծ եռյակի» առաջնորդների անվտանգության ապահովմանը (բացառվում էր, որ անհայտ լրագրողը կարողանար հայտնվել և հարց ուղղել ընկեր Ստալինին), իսկ Իրանից հետո աշխարհի շատ երկրներում։ Բայց այդ մասին քիչ է հայտնի, կամ ոչինչ հայտնի չէ։

Президент Армен Саркисян с супругой посетили музей Фрунзика Мкртчяна (5 декабря 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանի Instagram–յան էջում հետախույզ Գոհար Վարդանյանի հետ լուսանկար է հրապարակվել

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական մեկնաբանությունից. «Նրանց ավանդը տեղեկություններ ստանալու մեջ, որոնք անհրաժեշտ են ազգային շահերը պաշտպանելու և երկրի անվտանգությունն ապահովելու մեջ, այնքան նշանակալի է, որ երբեք չի գաղտնազերծվի»։ Եվ վերջ։

Նույնիսկ այն բանից հետո, երբ 2012թ.–ի հունվարին 87 տարեկանում կյանքից հեռացել է Գևորգ Վարդանյանը, իսկ 2019թ.–ի նոյեմբերի 25–ին` Գոհար Վարդանյանը։ Նա 93 տարեկան էր։

«Իր տարիքի համար նա շատ գեղեցիկ և նրբագեղ կին է, որը հաստատում է այն փաստը, որ հետախույզների ընտանեկան զույգերում հենց կանայք են առավել լռակյաց, քան ամուսինները։ Գոհար Լևոնովնան մեր զրույցներից մեկի ընթացքում ժամանակ առ ժամանակ հարցնում էր ամուսնուն. «Ժորա, իսկ այդ մասին կարելի՞ է խոսել», – հիշել է հետախուզության պատմական Նիկոլայ Դոլգոպոլովը։

Մենք ի՞նչ կարող էինք ասել սրճարանի երիտասարդներին, որոնք ապշել էին «հարևանների» լեզվական բազմազանությունից։

Գևորգ և Գոհար Վարդանյանների ոսկե դիմանկարները ներկայացրել են Մոսկվայում

Երկու հայերի մասին, որոնք հավատարիմ են մնացել ոչ միայն ծառայողական պարտքին, այլ նաև ամուսնական սիրուն։ Տարիքն այստեղ կապ չունի։ (Վարդանյանները երեք անգամ տարբեր անուններով հարսանիք են արել. այդպես էր պետք ծառայության բերումով։ Բայց Գոհար Վարդանյանն իսկական հարսանեկան զգեստ է հագել միայն 1946թ–ին, Թեհրանում)։

Оборона Одессы - Sputnik Արմենիա
Սակրավոր և հետախույզ Սերգեյ Սիվիկյանը, որ հաղթեց և մահացավ մայիսի 9-ին

Երկրին նվիրվածության մասին, երբ այն ընդհանուր էր բոլորի համար և հայրենի հողին, երբ Հայաստանն անկախացել է։ Պարզվել է, որ մեկը մյուսին չի խանգարում։

Հայոց լեզվի մասին։ Մի շարք օտար լեզուների անթերի իմացության հետ մեկտեղ, դրանք աշխատանքի համար են պիտանի եղել, իսկ հայերենը հոգու համար է եղել։

Այն մասին, որ էկրանին Ջեյմս Բոնդի մտացածին արկածները գեղեցկուհիների հետ` խամրում են Գոհար և Գևորգ Վարդանյանների համատեղ կյանքի հարաբերությունների դիմաց։ Խորհուրդ երիտասարդներին. հեռուստասերիալները և կինոհերոսները դատարկ բաներ են. պետք է օրինակ վերցնել իսկականից։

Ամերիկյան երազանքի համը, կամ ինչպես է հայկական ընտանիքը նվաճել Նյու Յորքի սուպերմարկետները

Կինը հիասթափեցրե՞լ է արդյոք ամուսնուն աշխատանքի մեջ։ Նա ինքը թույլ չէր տա ասել, որ դա ոչ մի անգամ չի եղել։ Գոհար Վարդանյանի հիշողություններից.

«Մի օր ես որոշեցի վարսավիրանոց գնալ և սանրվածք անել։ Վարսավիրանոցում մազերը գանգրացրել են և նստեցրել ֆենի տակ` մազերը չորացնելու։ Այդ ժամանակ ֆենը նման էր մեծ երկաթյա թասակի, որը գլխի կեսը ծածկում էր»։

Այդ ժամանակ Գևորգ Վարդանյանը փողոցում սպասելիս է եղել կնոջը։

Революционерка Инесса Арманд - Sputnik Արմենիա
Արդյո՞ք հետախույզ և դիվանագետ Հակոբ Դավթյանը մրցակից էր Լենինին սիրային գործերում

«Ինչ–որ մի պահի ես տեսա նրան մեծ ապակյա ցուցափեղկի միջով։ Չգիտեմ, թե ինչ կատարվեց ինձ հետ, բայց հանկարծ ակամա ձեռքով արեցի և ռուսերենով կանչեցի նրան. «Ժորա, ես շուտով ավարտում եմ»։ Պատկերացնո՞ւմ եք իմ շոկը դրանից հետո։ Ես մեկ րոպե քարացած նստած էի, գլխումս մի միտք էր պտտվում` այդ ինչ արեցի։ Այնուհետև սկսեցի հետևել վարսավիրանոցի մարդկանց արձագանքին։ Փառք աստծու, իմ սխալը ոչ ոք չնկատեց»,–պատմել է նա։

Եվս մի փառապանծ հայկական անուն անձնագրի էջից կտեղափոխվի Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատուն։

Գոհար Լևոնի Վարդանյան (կեղծանունը` Անիտա)։ Իսկ կողքին` Գևորգ Անդրեյի Վարդանյան (կեղծանունները` Ամիր և Անրի)։

Թեպետ, կեղծանունները տապանաքարարին չեն գրում, գրում են միայն իսկական անունները։

Չենք մոռանա նրանց։

Լրահոս
0