02:00 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
689 0 0

Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է «վաղուց բացահայտված գլխացավանքի»` հայրենիքի կարոտի մասին, և թե որքան հեշտ է սիրել հայրենիքը` լինելով հեռու։

Ամենից հեշտը երևանցու ինքնասիրությանը դիպչելն է` ափսոսանք հայտնելով, թե իբր «բոլորը մեկնել են, իսկ...»։ Դրա տակ պետք է հասկանալ` «ով մեկնել է, նա խելացի է, ով մնացել է, ինքներդ եք հասկանում...»։

Դժվար չէ նկատել, որ վաղուց և կարծես թե երկար ժամանակով հայտնվել է այցելու–հյուրերի առանձնահատուկ մի տեսակ, որի «ներկայացուցիչները» հայրենի քաղաք են գալիս միսիոներական դաջվածքը ճակատին։

Փայլփլուն կոստյումներով և բազմաֆունկցիոնալ հեռախոսներով պարոններն անպայման դժգոհում են, որ բնակչությունը քչացել է, հետո բազմանշանակ դադար են տալիս ու ասում. «Նայում եմ Օստանկինոյի աշտարակին («Էմփայր սթեյթ բիլդինգին», «Հաղթական կամարին»...), բայց աչքերիս առաջ մեր Արարատն է...»։

Իհարկե, հուզիչ է, թեև թախիծը հեշտությամբ կարելի է ցրել բիբլիական լեռան մոտակայքում մշտական բնակություն հաստատելով։ Բայց չեն վերադառնում... Մեկը լավ բիզնես ունի, մյուսի երեխաներն են լավ տեղավորվել, երրորդն ամուսնական պարտավորություններ ունի, ինչը հայրենիքի հանդեպ կարոտը չի բացառում, սակայն ցանկալի է չչարաշահել «որտեղ է հայի համար ավելի լավ» բարոյախրատական թեման։ Ի վերջո, հայրենիքին կարելի է օգուտ տալ նաև հեռվից։

Ճամփորդ Գոռի խենթ նախաձեռնությունը. ինչպես 62 օրում 16 երկիր տեսնել ու շատ գումար չծախսել

– Անձամբ ինձ երեք բան չի բավարարում Երևանում` հայկական ֆուտբոլի տեղն աշխարհում, լիբերալ–ժողովրդական արժեքների մասին դատարկախոսություններն ու սիլիկոնե կրծքերի և շրթունքների «պերեբոռը»», – ասում է ամերիկյան Օհայո նահանգում ապրող հայ ծանոթներիցս մեկը։

Շուրթերի ու լիբերալիզմի հարցում` չգիտեմ, բայց ֆուտբոլի հետ կապված իսկապես պիտի սպասենք...

Դաժան պրագմատիզմի ու հուսահատ ռոմանտիզմի միախառնումը հայերին հաճախ մշուշոտ հույսեր է ներշնչում, դրանցից մեկն էլ արտերկրում ապրող հայերի զանգվածային վերադարձն է հայրենիք։ Հատկապես` հայտնի, ճանաչված։ Բայց... կներեք, հիասքանչ Քիմ Քարդաշյանն ո՞ւմ սիրուն աչքերի համար պիտի ամեն բան թողնի Ամերիկայում ու տեղափոխվի Երևան։ Անգամ Արարատին նայող առանձնատուն ունենալու դեպքում։ Կամ Սերժ Թանկյանը։ Կամ Ատոմ Էգոյանն ու նրա եռանդուն կինը` Արսինե Խանջյանը։

Հյուր են գալիս, ուրախանում են հաջողություններով (եթե կան), տխրում են անհաջողություններից (որոնք միշտ ավելի շատ են), ամբողջության մի մասնիկ են զգում իրենց. ինչո՞ւ սա մեզ չի բավականացնում։

Օրինակ` մեծն Շառլ Ազնավուրին կպատկերացնեի՞ք Երևանի Կասկադի տարածքում ապրելիս։ Դա նրան պե՞տք էր։ Իսկ մե՞զ։

Իսկ Հենրիխ Մխիթարյանին, օրինակ, Երևանի «Ալաշկերտում», թող որ նույնիսկ նա այնտեղ եռակի աստղ լիներ և թիմի քառակի ավագ։

– Ինձ միայն Հայաստանում եմ տանը զգում, անկախ նրանից, թե որտեղ եմ ապրում, – խոստովանում է Ժնևում բնակվող օպերային երգչուհի Վարդուհի Խաչատրյանը։ – Բնակարանս, լավագույն իրերս Երևանում են։ Երևանում է իմ ճաշակով կահավորված տունս, սիրած բաժակներս, ամբողջ աշխարհից բերված զանգակների մեծ մասը, թեև դրանց մեկ երրորդը Ժնևում է` ինձ հետ։

Հաճելի է լսել։ Չնայած այն փաստին, որ զանգակները Երևանում են, իսկ ինքը` Վարդուհի Խաչատրյանը` Շվեյցարիայում, և մի՞թե նրան կարելի է նախատել դրա համար։

Ականավոր գործիչները, որոնցով մենք հպարտանում ենք, Երևանում մնալով ավելի քիչ ճանաչման են հասնում, քան երբ փայլում են Փարիզում, Մոսկվայում կամ Բրյուսելում։ Դա հասկանում ենք ոչ միայն մենք, այլև արտերկրում փառքի հասած հայերը։ Փաստ, որը չպետք է մեզ նեղացնի, սակայն պետք է խթան հանդիսանա, որպեսզի մեր մայրաքաղաքը հավասարազոր դարձնենք համաշխարհային կենտրոններին։ Թող որ Երևանը շատ արագ է փոփոխվում, և փոփոխություններն էլ միայն դրական են։

Երևանում տարեցտարի ավելանում են մայրաքաղաքային կյանքի նշանները։ Առավոտյան և երեկոյան խցանումներ (եթե այդ ժամերին մեքենաները շատ են, նշանակում է` մարդիկ աշխատանքի են գնում, իսկ դա նշանակում է, որ գործ կա), մարդկանցով լցված սրճարաններ և ռեստորաններ, օպերային թատրոնի չուգունե ճաղերի յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա համերգային ազդագրերի առատություն, նույնիսկ կեսգիշերն անց տիրող եռուզեռ...

Հաճելիից էլի մի բան։ Երևանում գնալով շատանում է դաստիարակված երիտասարդների թիվը, ինչը դժվար էր ակնկալել 10-15 տարի առաջ։ Ինչու է այդպես, երբ հեռուստաալիքներով ամեն օր ծեծկռտուք են տեսնում, գրադարաններում լուռ է, իսկ կինոէկրաններին նույն է, ինչ հեռուստաէկրանին։ Բայց ակնհայտ փաստ է. փողոցում հայհոյանք չես լսում, ծեծկռտուք չես տեսնում, հարբած մարդկանց չես գտնի։ Եթե իհարկե շատ մեծ ջանքեր չես թափում։

Ինչպե՞ս։ Բացատրելը դժվար է, կարելի է միայն ենթադրել. խղճի բնածին գենը, ազնվությունը, ամոթի կարողությունն ընդմիշտ չեն կորչել։ Համենայնդեպս` դեռ։ Նույնիսկ հասարակությանը գունային գամմաների բաժանելու պարագայում։ Սակայն ինչպես պնդում էր իմաստուն Չերչիլը, շատ հեռուն նայելը հեռատեսական չէ։ Ուստի չենք էլ նայի։

... Ինչո՞վ է Երևանն այսօր գրավիչ բնակիչների և հյուրերի համար։ Բնանկար։ Օղակաձև զբոսայգի, որտեղ աթոռներն ու սեղաններն առայժմ ավելի շատ են, քան ծառերն ու թփերը։ Վաղ առավոտ։ Պահակ Արամին մի խումբ տղաներ են մոտենում։ Այնքան են այսուայն կողմ գնում, մինչև նրանց վրա ուշադրություն դարձնի։ Արամը ձևացնում է` իբր չի տեսնում և չգիտի, թե ինչ են խնդրելու իրենից։

– Կարելի՞ է մի քիչ թռչկոտենք։

Արամը դադար է տալիս, մի քանի վայրկյան խոժոռվում ու պատասխանում.

–Լավ, գնացեք,– բացում է դուռը, և երեխաները վազում են թռչկոտելու։

Այս տեսարանին հետևել եմ անցած աշնանը Երևանում։ Եվ ի՞նչ առանձնահատուկ բան կա այստեղ։ Ոչ մի, եթե չնկատենք, որ Արամ քեռին, որքան էլ հոնքերը կիտի, միևնույնն է` նրանից անպայման կլսեք թույլատրող արտահայտությունը։ Բայց ամեն դեպքում թույլտվություն են խնդրում նրանից։ Սա է կարևորը։ Հենց դա էլ հույս է տալիս, որ երևանցիների նոր սերունդը կկարողանա ապրել առանց վայրիվերումների, կիրթ ու դաստիարակված հասարակության կանոններով։ Դրանից հետո գուցե շատ ավելի մեծ թվով մարդիկ ցանկանան տուն վերադառնալ։

Եվ այդ ժամանակ Երևանը յուրային կդառնա ոչ միայն ծնված օրից այստեղ ապրողների համար. ժամանակները փոխվում են, մարդիկ ապրում են երկու, պատահում է` երեք քաղաքում, բայց ամենահարազատը, միևնույնն է, մեկն է` անկախ վատ ֆուտբոլից, շրթունքներում ներծծված սիլիկոնի քանակից և բերովի արժեքների մասին խոսելուց։

Պատռած ջինսեր, օնլայն ծանոթություններ. այն, ինչն արգելված էր երեկ, այսօր դարձել է նորաձև

Ըստ թեմայի

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում
Ապրել բորբոսնած սենյակը կորցնելու վախով և շփվելու երազանքով. ՄԻԱՎ-ով կնոջ ցավը
Գինեսի գրքում գրվելու արժանի ծնունդն ու 1 օրական Հրանտը. Մարալիկի ծննդատան ապագան անորոշ է
թեգերը:
Երիտասարդ, Քիմ Քարդաշյան, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ