00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղցր մանկություն. ինչ էր ժամանակին կատարվում Գագիկ Ծառուկյանի ֆիտնես–կենտրոնի տարածքում

© Sputnik / Andranik GhazaryanШелковица черная
Шелковица черная - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հետաքրքիր պատմություններ է պատմում թթենիների մասին։ Երևանյան թթի համը չի մոռանում նաև նրա թոռը, որը շատ լավ գիտի «Երևանում ի՞նչն է ամենահամեղը» հարցի պատասխանը։

Հին Երևանի պատկերը վերստեղծելը դժվար չէ նույնիսկ պատանի քաղաքաբնակների համար. եթե փողոցում թթենի տեսնեք (օրինակ` Սարյանի պուրակի մոտ), չկասկածեք` ժամանակին այնտեղ բակ է եղել։

Зеленый попугай - Sputnik Արմենիա
Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Իսկ բակում անպայման թթենիներ են աճել։ Մինչև ամռան սկիզբ ատամնավոր տերևների արանքից սկսում էր ծիկրակել հյութեղ սպիտակ թութը (երբեմն սև կամ կարմիր), ծառերի վերևում պտտվում էին թռչունների երամները` վկայելով, որ արդեն գործի անցնելու ժամանակն է։ Ու անցնում էին, այն էլ ինչպես։

Կյանքումս առաջին թութը կերել եմ Հին Նորքի այգիներում, դրանից հետո վստահաբար կարող եմ պնդել` քաղցր մանկություն եմ ունեցել։ Նախարարների խորհրդի պանսիոնատում, ուր ամռան ամիսներին տեղափոխվում էր մեր ընտանիքը` իբր փրկվելով երևանյան տապից, թթի սեզոնին հովեկների համար գլխավոր մարդը դառնում էր կաղ պահակ Մառլենը («Մարքս–Լենին»)` կապկի ճարպկությամբ ցատկելով մի ճյուղից մյուսը։ Նա այդ ցատկերն անում էր խելքով և հաշվարկով։ Սկսում էր վերևի ճյուղերից, որտեղ արևը պտուղներն արագ էր հասունացնում, հետո, հարկերով իջնելով ներքև, հասնում էր ստորին ճյուղերին։

– Դու այդտեղ սուսերով պար մի պարիր, – ամեն անգամ կանչում էր Մառլենի կինը` Աիդան։ – Մի անգամ արդեն փորձանքի ես եկել...

Աիդան նկատի ուներ այն վնասվածքը, որն ամուսինը մի անգամ ստացել էր թթի ծառից ընկնելու հետևանքով։

Իմաստուն կենաց մեր ու հրեաների մասին, կամ ինչն է ցնցել Վասիլի Գրոսմանին Արարատյան հողում

Մինչ Մառլենն ընտրում էր անհրաժեշտ հատվածը, կանայք ծառի տակ պահում էին մրգահյութով ներծծված բրեզենտը, որի վրա մեղմ հարվածով ընկնում էր թութը։ Երեխաները կանգնում էին երկրորդ գծում, որպեսզի հավաքեին դուրս թռած պտուղները և նետեին բրեզենտի վրա, բայց ավելի հաճախ գցում էին բերանները։

... «Ձմեռներն ու գարունները սլացան, մենք արդեն վաղուց ենք մեծացել, բայց ամեն անգամ գալիս ենք մեր այգին»... Իմ դեպքում այն այգին, որտեղ տասնյակ սրճարաններ և ռեստորաններ են խցկված, ավելի ստույգ` Օղակաձև զբոսայգին` ոչ վաղ անցյալում օլիգարխի, այժմ` հայտնի գործարարի ֆիտնես–կենտրոնի հարևանությամբ։

2000–ականների սկզբին «ֆիտնեսի» տեղում տաքացվող լողավազան էր։ Այնտեղ դեռ թութ էր աճում, և չի կարելի ասել, որ թթենին անտեր էր. Խանջյան փողոցի թթի սիրահարները մի կողմից, Ալեքի Մանուկյանից մյուս կողմից առավոտից գալիս էին ծառի մոտ և իրենց «տուրքը» ստանում։ Ե՛վ մարդկանց էր լավ, և՛ թթենուն։

Լավ էր նաև ինձ ու առավոտյան մարզանքի իմ ընկերների` վիրաբույժ Վիգեն Տեր–Հակոբյանի, ինժեներ Էմիլ Ոսկերչյանի ու ակադեմիկոս Վաչե Նալբանդյանի համար։ Մեզ էր միանում սրճարաններից մեկի պահակը` նախկինում կրկնահանցագործ «Դավայ–Լաման»։ Նրա գործը ծառ բարձրանալն էր։ Թափ էր տալիս ճյուղերն այնքան, մինչև բոլոր թթերն ընկնեին, իսկ մենք այդ ընթացքում պահում էինք սրճարանում պահվող ցելոֆանե «սավանը» և ղեկավարում ընթացքը։

Ким Кардашьян посетила мемориальный комплекс Цицернакаберд (8 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա
Արամ քեռու բարություն. ինչո՞ւ պիտի Քիմ Քարդաշյանը Երևանում ապրի

«Կարևոր է չմոռանալ արդյունքի մասին, որին ձգտում ես, պետք է ավելի ու ավելի լավ անել, ավելի արագ` հասնելով նպատակին», – կրկնահանցագործին սովորեցնում էր ակադեմիկոսը։ Չմոռանալով արդյունքի մասին` մենք արագ շարժվում էինք նպատակին և, որպես կանոն, հասնում դրան` միաժամանակ խուսափելով շաքարային դիաբետից։

Որոշ ժամանակ անց Օղակաձև զբոսայգու թթենիներից շատերը կտրեցին, բայց ինչ–որ բան մնաց։ Մնաց մեր ծառը, որի մոտ ես տարիներ անց բերեցի թոռանս, և նա առաջին անգամ զգաց իսկական հայկական թթի համը։ Ես բարձրացրի նրան մինչև ներքևի ճյուղերը, ամերիկացի Սերգեյը բռերով քաղեց թութը և տարավ բերանը։ Ուրիշ ի՞նչ է պետք պապին կատարյալ երջանկության համար։ Այսօր Սերգեյը 30–ն անց է։ Թոռանս հաճախ են հարցնում. «Երևանում ի՞նչն է ամենահամեղը»։ Պատասխանն անփոփոխ է. «Այն ծառի թութը և տաք մատնաքաշը»։

Լավ տղերքը և շիկահեր Ստելլան․ երևանցի «հեղինակությունների» և Արևմուտքի կովբոյների տարբերությունը

Ամեն անգամ, երբ Երևան եմ գալիս, գնում եմ զբոսայգի. ակադեմիկոս Նալբանդյանը վաղուց արդեն չկա, «Դավայ–Լաման»` նույնպես, ընկերներս թոշակի են անցել, թթի ծառը կանգուն է։ (Ընդհանուր զարգացման համար. մատղաշ շրջանում այն արագ է աճում, հետո աճը դանդաղում է, բայց հաճախ հասնում է մինչև 10-15 մետրի։ Թթենին ապրում է մինչև 200 տարի, բայց պատահում է նաև` 400-500)։

Сергей Параджанов - Sputnik Արմենիա
«Նռան գույնի» մեջ հայտնված «մաստիկան». երբ հայ կանայք տղամարդկանցից խիզախ են

Անցած դարի 80–ական թվականներ, վերակառուցում, համամիութենական հիմարություն` ձևակերպված որպես ալկոհոլիզմի և հարբեցողության դեմ պայքար։ Հայաստանում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն եղել, բայց հիմարներ կան ամենուրեք և միշտ։

Քարահունջը համանուն թթի օղու հայրենիքն է։ Խմելուց հետո ոտքերդ առաջ չեն գնում, անջատվում են, բայց մտքերդ թարմ են ու լուսավոր։ Ավելի ուշ այդ օղու արտադրությունը արդյունաբերական դարձավ, իսկ «քաշած» օղին ժամանակին Քարահունջի և ամբողջ Զանգեզուրի համար ընտանեկան եկամուտի զգալի մասն էր։ Եվ հանկարծ նման բան...

Այնպես ստացվեց, որ Կոմկուսի կենտկոմի որոշումը քննարկելու օրերին ես Գորիսում էի։ Փողոց դուրս եկա ու տեսա, որ բակերի բոլոր թթենիների վրա սգո ժապավեններ են։ Կուսակցությունն ասել էր. «Պե՛տք է»։ Ժողովուրդը պատասխանել էր. «Թույլ չենք տա»։ Հաղթեց թթի օղին։

...Տաղանդավոր հայ ռեժիսոր Գենադի Մելքոնյանը նկարեց «Թթենին» ֆիլմը, որ հայկական լավագույն կարճամետրաժ ֆիլմերից մեկն է։

Իսկ Չինաստանում թութը չորացնում են ու կերակրում տարեց ծնողներին, որպեսզի նրանք առողջ ու երկար ապրեն...

Խանջյանի մահվան մութ պատմությունն ու Բերիան. ի՞նչ կապ ուներ 16–ամյա հայ տղան այդ ամենի հետ

Լրահոս
0