00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ անվանի բժիշկը թեթևացնում է մարդկանց կյանքը. մի քանիսի փոխարեն` մեկ վիրահատություն

© Sputnik / Aram NersesyanГеворк Шахсуварян
Геворк Шахсуварян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիմածնոտային վիրաբույժ Գևորգ Շահսուվարյանը վիրահատական նոր մոդիֆիկացիաներ է հայտնաբերել։ Նա այս ամառ Սանկտ Պետերբուրգում կայանալիք կոնֆերանսին կներկայացնի դրանք։

«Բեգլարյան» բժշկական կենտրոնում եմ, դիմածնոտային վիրաբույժ Գևորգ Շահսուվարյանին եմ փնտրում` հարցազրույցի համար։ Ընդունարանի աշխատակիցը բարակ ձայնով, վտիտ մարմնով մի աղջիկ է, որը ժպիտով մոտենում է, հարցնում` ում ենք սպասում, և, բժշկի անունը լսելիս, ավելի լայն ժպտում։ Աղջիկն անհետանում է ինչ–որ դռան հետևում, կարճ ժամանակ անց գալիս:

«Բժիշկը խնդրեց մի փոքր սպասել, հիմա պացիենտ կա մոտը»,–«մեղավոր» ժպիտով ասում է նա։

Մահվան ու աղետների դեմ. ում համար է լեգենդար վիրաբույժ Ալեքսանդր Միքայելյանը լքել Մոսկվան

Րոպեներ անց բժշկի սենյակից մի տղամարդ է դուրս գալիս, հետևից` Շահսուվարյանը։ Տղամարդը սեղմում է բժշկի ձեռքն ու խնդրում ինչ–որ ցավազրկողի անուն ասել, որ եթե վատ զգա` խմի։ Բժիշկը վստահեցնում է, որ ցավեր չի ունենալու, սակայն ինչ–որ ցավազրկողի անուն է տալիս։ Տղամարդու համար դեղը նորություն է, և հիշողության մեջ այն պահելու համար մեկ անգամ էլ է անունը հարցնում։ Բժիշկը ժպտում է, այցելուի բջջայինի համարն ուզում և դեղի անունը հաղորդագրությամբ ուղարկում։ Եղածը մանրուք է, բայց երջանկությունը հենց մանրուքների մեջ է։

© Sputnik / Aram NersesyanԲժիշկ Գևորգ Շահսուվարյան
Հայ անվանի բժիշկը թեթևացնում է մարդկանց կյանքը. մի քանիսի փոխարեն` մեկ վիրահատություն - Sputnik Արմենիա
Բժիշկ Գևորգ Շահսուվարյան

Նախկին (20 տարվա փորձով) զինվորական բժիշկ, հիմա արդեն դիմածնոտային վիրաբույժ Գևորգ Շահսուվարյանը վիրահատական նոր մոդիֆիկացիաներ է հայտնաբերել, որոնք պատրաստվում է այս ամառ ներկայացնել Սանկտ Պետերբուրգում կայանալիք դիմածնոտային թեմայով կոնֆերանսին։

«Օրինակ, քիմքի ոչ լրիվ սերտաճման դեպքում վիրահատություններն աշխարհում երկու և ավելի փուլով են կատարվում, իսկ մենք հասել ենք նրան, որ մեկ վիրահատական փուլով ենք այն անում։ Վիրահատության արտոնագրերը նոր ենք ստացել և դեռ «ծածուկ» ենք պահում»,–հումորով նշում է բժիշկը։

Ի դեպ, Շահսուվարյանի` բժիշկ դառնալու համար պարտական ենք նրա մայրիկին, քանի որ ի սկզբանե տղան որոշել էր ռեժիսոր դառնալ (նրա հայրը գնդապետ Սեյրան Շահսուվարյանն է` մասնագիտությամբ ռեժիսոր)։ Սակայն մոր երազանքը տղայի բժիշկ դառնալն էր, և վերջինս մտափոխվել ու բժշկական է ընդունվել։ Անվանի բժիշկն ասում է` չի փոշմանել։

Հայկական քիթը կոնյակից հզոր ապրանքանիշ է, կամ պլաստիկ վիրաբույժի խոստովանությունը

Նա այժմ բնածին արատների շտկմամբ է զբաղվում։ Դա էլ միանգամից չի ընտրել. նախ ռեանիմատոլոգ է աշխատել 3 տարի, սակայն հետո «փաստի առաջ է կանգնել», քանի որ ռեանիմատոլոգը երբեք իր հիվանդին ժպտալիս չի տեսնում։ Հենց այս պատճառով էլ նա որոշել է դիմածնոտային վիրաբույժ դառնալ, քանի որ բոլոր բնածին արատ ունեցողները վիրահատությունից հետո ժպտում են։

Հայաստանում բնածին արատներից առավել հաճախ հանդիպում են շրթունքի և քիմքի ոչ լրիվ սերտաճումները` ժողովրդի լեզվով ասած` «գայլի երախ», «նապաստակի շրթունք» կոչվածը։ Ի դեպ, ՀՀ–ում չկա վիճակագրություն, թե քանի երեխա է ծնվում բնածին արատով, սակայն հիվանդանոցն ամսական միջինը 100 վիրահատություն է անում։ Շահսուվարյանը, սակայն, նաև դրսում` հիմնականում Ռուսաստանում է վիրահատություններ իրականացնում։

«Ինձ դրսից դիմում են նրանք, ում հրաժարվել են վիրահատել, կամ էլ` ուղղակի լսելով և տեսնելով մեկ ուրիշի վիրահատության արդյունքը` գտնում են ինձ։ Շատ չէ, տարեկան 10-15 վիրահատություն եմ իրականացնում Ռուսաստանում։ Դիմածնոտային արատները, եթե բժշկի շատ ուշ չեն դիմում և գետենիկայով պայմանավորված չեն` աուտիզմի, ՄՈՒԿ–ի հետ ուղեկցված չեն` 99 տոկոսով լիարժեք ուղղվում են»,– ասում է բժիշկը։

Մեր զրույցի ընթացքում ընդունարանի գեղեցկուհի աղջիկը դուռը թակում, ներս է մտնում ու հայտնում, որ բժշկին արդեն պացիենտ է սպասում։ Շահսուվարյանը խնդրում է մի փոքր սպասել, բայց արդեն անհանգիստ է դառնում։ Դա նկատելով` ասում եմ, որ վերջին մեկ–երկու հարցն եմ ուղղելու և վերջացնենք։

«Բժշկության մեջ ի՞նչն է ամենադժվարը»,–հետաքրքրվում եմ, ինչին ի պատասխան նա նշում է` ամենադժվարը մարդ մնալն է, մարդասիրությունը։

© Sputnik / Aram NersesyanԲժիշկ Գևորգ Շահսուվարյան
Հայ անվանի բժիշկը թեթևացնում է մարդկանց կյանքը. մի քանիսի փոխարեն` մեկ վիրահատություն - Sputnik Արմենիա
Բժիշկ Գևորգ Շահսուվարյան

Նրա խոսքով` բժիշկը պետք է հիվանդի հոգսն իրենը դարձնի, բայց, միաժամանակ, այնպես անի, որ չմնա դրա ազդեցության տակ։ Իսկ դիմածնոտային վիրաբուժությունը, մեծ հաշվով, թանկարժեք գործիքների հետ շատ կապված չէ, հիմնականում բժշկի ձեռքերի, աչքերի ու խելքի վրա է հիմնված։ Կոպիտ ասած` վիրահատության ժամանակ օգտագործվում է նշտար, ունելի, մկրատ ու կար։ Սակայն Շահսուվարյանը նշում է, որ լավ վիրաբույժը նա չէ, ով կարողանում է լավ վիրահատել, այլ նա, ով կարողանում է վիրահատության ժամանակ մարտավարությունը փոխել։ 

Հարցազրույցն ավարտում ենք, քանի որ բժշկին սպասում են, իսկ հիվանդին երկար սպասեցնել չի կարելի, համենայն դեպս, Շահսուվարյանը չի կարող դա անել։

Սրտի վիրաբույժ Բոկերիան պատմել իր աշխատանքային փորձի ամենաողբերգական դեպքի մասին

Լրահոս
0