14:26 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (113)
54110

Եկեք անկեղծ լինենք: Երկուշաբթին ընդհանրապես ամենալավ օրերից չէ: Իսկ այս երկուշաբթին՝ առավել ևս:

Blue Monday՝ տարվա ամենավատ օրը

Բրիտանացիները, օրինակ, համոզված են, որ հունվարի երրորդ երկուշաբթին ընդհանրապես տարվա ամենավատ, ամենաանդուր օրն է, և նույնիսկ հատուկ անուն ունեն այդ օրվա համար՝ Blue Monday, այսինքն` Կապույտ երկուշաբթի: Դե կապույտը սովորաբար ասոցացվում է դեպրեսիայի հետ: Մոտ տասը տարի առաջ ուելսցի մի գիտնական՝ Քլիֆ Արնալը (Քարդիֆի համալսարանից) գիտականորեն հիմնավորել է, որ հունվարի երրորդ երկուշաբթին մարդկանց ընկալմամբ տարվա ամենավատ օրն է: Սա ուզում եմ հատուկ շեշտել՝ մարդկանց ընկալմամբ:

Ուղղակի նույնիսկ նրանք, ովքեր լուրջ չեն ընդունում, այսպես կոչված, բրիտանացի մասնագետների հիմնավորումները և ամեն անգամ հեգնական մեկնաբանություններ են անում, երբ լսում են բրիտանացի գիտնականների անունը, չեն կարող չհամաձայնել, որ իրոք ճշմարտություն կա այն պնդումներում, թե հունվարի երրորդ երկուշաբթին բավական դեպրեսիվ օր է:

Տեսեք: Ամանորյա և Ծննդյան երկարատև տոներն անցել են, բավական մեծ ծախսեր են պահանջել, տարվա առաջին աշխատավարձը սովորաբար հունվարի վերջին է լինում կամ նույնիսկ փետրվարի սկզբին, մարդիկ սկսում են հիշել այն պարտքերի մասին, որոնք արել են տոնական սեղանները տոլմայով և օլիվյեով զարդարելու համար, հունվարի կեսերին պիտի պարտադիր անես դեկտեմբերի կոմունալ մուծումները, որոնք ահավոր են եղել: Եվ այս ամենին, այսպես ասած, ծանրացուցիչ մի հանգամանք էլ է ավելանում: Շատերը Ամանորի նախօրեին իրենք իրենց շատ կոնկրետ խոստումներ են տալիս՝ կթողնեմ ծխելը, խմելը, հենց որ բոլոր տոներն անցնեն, կսկսեմ ամեն առավոտ զբաղվել մարզանքով, ավելին՝ հաճախել ֆիտնես ակումբ, օրական երեք բաժակ սուրճից ավելի չեմ օգտագործի, կանցնեմ դիետայի, իսպաներեն կսովորեմ, գիրք կգրեմ և այլն, և այլն...

Կարծում եմ` բոլորին ծանոթ ամենամյա երդումներ են: Բայց նաև մասնագետները պնդում են, որ այս նախաամանորյա երդումները մարդիկ հիմնականում պահպանում են տարվա ընդամենը առաջին երկու շաբաթների ընթացքում: Այսինքն՝ արդեն հունվարի երկրորդ կեսին մենք հասկանում ենք, որ լողավազան գնալու տրամադրություն ու ժամանակ չկա, իսկ նոր գիրք գրելու մտադրությունը կարելի է հանգիստ հետաձգել ևս մեկ տարով: Եվ այն գիտակցությունը, որ նոր կյանք սկսելը այնքան էլ հեշտ բան չէ, ավելի է խորացնում կապույտ երկուշաբթիի ընկճվածությունը:

Իհարկե, մասնագետները բարի խորհուրդներ են տալիս, թե ինչպես կարելի է հաղթահարել այսօրվա անկումային տրամադրությունները: Ասում են՝ մի սևեռվեք անհաջողությունների վրա։ Մենք չենք էլ սևեռվում։ Այդ են վկայում երկու հեղինակավոր կազմակերպությունների՝ Գելափ ինթերնեշնլի և Շուկայի հետազոտման Համաշխարհային անկախ ցանցի ուսումնասիրության արդյունքները: Սա լուրջ հետազոտություն է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում արդեն մոտ 40 տարի շարունակ:

«Սամոացի» Միշան, կամ «հայի բախտ» կոչվածը այնքան էլ վատ բան չէ

Նրանք, ովքեր պնդում են, թե հայաստանցիների ճնշող մեծամասնությունը իր կյանքից դժգոհ է, սխալվում են: Տեսեք։ Այս կոնկրետ հարցին՝ գոհ եք, թե դժգոհ ձեր կյանքից, հայաստանցիներն այսպես են պատասխանել: Շատ գոհ եմ՝ 7 տոկոս: Դե, սա կարելի է հասկանալ՝ իմ սիրողական հաշվարկներով, հայաստանցիների հենց մոտավորապես 7 տոկոսը ոչ թե լավ է ապրում, այլ շատ լավ: 46 տոկոսն ասել է, որ իր կյանքից գոհ է, ընդամենը հինգ տոկոսն ասել է՝ դժգոհ եմ, և մեկ տոկոսը խոստովանել է՝ շատ դժգոհ եմ: Իսկ 41 տոկոսը փաստել է՝ ո՛չ գոհ եմ, ո՛չ էլ դժգոհ: Եվ եթե այս վերջին անորոշ պատասխանը հաշվի չառնենք, տեսեք, թե ինչ է ստացվում՝ իր կյանքից կամ շատ դժգոհ կամ ուղղակի դժգոհ է 6 տոկոսը, իսկ գոհ կամ շատ գոհ է 53 տոկոսը, այսինքն՝ հայաստանցիների կեսից ավելին:

Համաձայնեք՝ այս սոցիոլոգիական հարցման արդյունքները միգուցե շատերիս համար անսպասելի են, բայց բոլոր դեպքերում հուսադրող։ Սա` մեկ։ Եվ երկրորդ ուրախալի հանգամանքը՝ տարվա ամենավատ օրը՝ կապույտ երկուշաբթին, անցնում է, և ուրեմն առջևում մեզ բոլորիս ավելի լավ օրեր են սպասում։

Աշխարհի ամենաջահել վարչապետը կկառավարի աշխարհի ամենաերջանիկ երկիրը

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (113)

Ըստ թեմայի

Ապրել բորբոսնած սենյակը կորցնելու վախով և շփվելու երազանքով. ՄԻԱՎ-ով կնոջ ցավը
Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ
7 տարի երեխայի մահն էր սգում, կոնֆետ տանում գերեզմանին. ապօրինի որդեգրման հերթական դեպքը
թեգերը:
գիտնական, հայեր, Հայաստան

Գլխավոր թեմաներ