11:03 21 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.37
  • GBP617.34
  • EUR516.69
  • RUB7.50
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (81)
47510

Եկեք անկեղծ լինենք։ Միանշանակ չէ վերաբերմունքը Համաշխարհային տնտեսական ֆորումի հանդեպ, որն այսօր բացվել է Շվեյցարիայում։

 

Ոմանք գտնում են, որ այնտեղ՝ Դավոսում, մարդիկ պարզապես դատարկախոսությամբ են զբաղվում և չարժե զուր վատնել մեր բյուջեի փողերն այդ անիմաստ հավաքին մասնակցելու համար։ Մյուսները համոզված են, որ դա շատ կարևոր համաժողով է, որտեղ հնչում են այնպիսի գաղափարներ, որոնք օգտակար են նաեւ Հայաստանի համար։ Եվ նախագահ Արմեն Սարգսյանը ճիշտ է արել, որ որոշել է մեկնել Շվեյցարիա։

Այո, Դավոսը թանկ հաճույք է։ Մասնագետները հաշվել են՝ եթե ուզում եք մասնակցել շվեյցարական այդ գողտրիկ քաղաքում անցկացվող ամենամյա հավաքին, պետք է ունենաք առնվազն 40 հազար դոլար։ Ամսական մոտ 400 դոլար ստացող միջին հայաստանցու համար դա գրեթե 10 տարվա աշխատավարձ է։ Սակայն եթե նույնիսկ ունեք այդ 40 հազար դոլարը, բոլորովին երաշխավորված չէ, որ Դավոսում կապրեք շքեղ հյուրանոցում։ Հյուրերը շատ են, այն էլ ինչ հյուրեր՝ Դոնալդ Թրամփ, Անգելա Մերկել, իսկ քաղաքի հնարավորությունները բավական սահմանափակ են։

Համաժողովից առաջ տեղի համայնքի հոգևոր առաջնորդը զգուշացրել էր՝ գլխավոր եկեղեցին մի շաբաթով փակվելու է, չի գործելու։ Ինչո՞ւ։ Վարձով է տրվում տնտեսական համաժողովի կազմակերպիչներին, որոնք քննարկումներից մեկը մտադիր են անցկացնել եկեղեցում։ Ավելին, վարսավիրանոցներն են փակվում ու վարձով տրվում։ Պատկերացնում եք՝ համաշխարհային տնտեսության ամենահրատապ խնդիրների մասին թեժ բանավեճը ծավալվում է սովորական վարսավիրանոցում։ Այնպես որ, եթե որոշեք գնալ Դավոս, որտեղ բոլոր հյուրանոցների ու հյուրատների համարները պատվիրված են ամիսներ առաջ, ու ձեզ առաջարկեն մնալ սովորական ավտոտնակում՝ օրը հազար դոլարով, իմացեք, որ ձեր բախտը բերել է։  

Լիբերլանդ՝ ինքնահռչակ պետություն Եվրոպայի կենտրոնում

Մոտ 50 տարի առաջ, երբ աշխարհի առաջատար տնտեսագետներն ու քաղաքական գործիչները սկսեցին հավաքվել Դավոսում, քննարկումների հիմնական թեման սա էր՝ ինչ մոդելով պետք է զարգանա համաշխարհային տնտեսությունը։ Այն ժամանակ Մարգարետ Թետչերը հայտարարեց՝ ազատ շուկան ընդհանրապես այլընտրանք չունի։ Հիմա կասեք՝ էդ ինչ մի խելոք բան է ասել այդ կինը, ով չգիտի, որ առանց շուկայական հարաբերությունների տնտեսությունն առաջ չի շարժվի։ Կներեք, 70-ականներին, երբ «Երկաթե լեդին» նման հայտարարություն էր անում, ամեն ինչ բոլորովին այդքան միանշանակ չէր՝ գոյություն ուներ առնվազն երկու հզորագույն պետություն՝ Սովետն ու Չինաստանը, որոնց տնտեսություններն ամենևին հիմնված չէին շուկայական հարաբերությունների վրա։ 

Բայց պատմությունը ցույց տվեց՝ Մարգարետ Թետչերը միանգամայն իրավացի էր՝ Սովետի պլանային տնտեսությունն ի վերջո հանգեցրեց տերության փլուզմանը, իսկ Չինաստանը կամաց-կամաց դարձավ շուկայական և եթե բացեք «Ֆորբսի» միլիարդատերերի վերջին ցուցակը, կտեսնեք, որ այդ ցանկում չինացիներն ավելի շատ են, քան ամերիկացիները։ 

Այսինքն՝ շուկայական հարաբերությունները վերջնականապես հաղթեցին՝ դրանում կասկած չկա, բայց ծագեց մի նոր խնդիր, որն էլ վերջին տարիներին, այսպես թե այնպես, քննարկվում է Դավոսում՝ սոցիալական անհավասարություն, այն էլ ինչպիսի՜ անհավասարություն։ Աշխարհի տասը ամենահարուստ մարդիկ այժմ ունեն ավելի շատ փող, քան ողջ մարդկության ամենաաղքատ 20 տոկոսը։ Պատկերացրեք՝ ընդամենը տասը մարդ և մոտ երկու միլիարդ մարդ։  Ու հիմա մասնագետներն ասում են՝ հետո ինչ, որ այս կամ այն երկրի իշխանությունները հպարտությամբ հայտարարում են, թե իրենց մոտ, ասենք, 7 տոկոսանոց աճ է գրանցվել, երբ այդ յոթտոկոսանոց աճից շահում են բացառապես մեծահարուստները , իսկ բնակչության մեկ երրորդն աղքատ է։ 

Ու պետք չի  տեսական դատողություններ անել. Հայաստանը ձեզ` կոնկրետ օրինակ։ Ավելին՝ Հայաստանում աշխատողը պաշտպանված չէ, որովհետեւ մեզ մոտ արհմիություններ չկան՝ Սովետի հետ միասին վերացել են։ Ու գործատուն աշխատողի հետ վարվում է ինչպես կամենա։ Կուզի աշխատավարձ կտա, կուզի՝ ամիսներով չի տա, կուզի առավոտյան կզանգահարի ու կասի՝ այսօրվանից էլ չգաս գործի, դու հեռացված ես։ 

2020-ը՝ Մարսի տարի. ինչու են հրթիռներ ուղարկվելու Կարմիր մոլորակ

Իսկ իշխանությունները շարունակում են պնդել՝ գլխավորը՝ բիզնեսի ու ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է, մնացածը ածանցյալ է։ Չգիտեմ, եթե Դավոս է պետք հասնել հասկանալու համար, որ կան այնուամենայնիվ այլ հանգամանքներ ու գործոններ, թող գնան, նույնիսկ եթե պատվիրակության յուրաքանչյուր անդամի վրա առնվազն 40 հազար դոլար պիտի ծախսվի։ 

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (81)

Ըստ թեմայի

«Գիտե՞ք` մամես հայ է». Թինա Կանդելակին Դավոսում «նետվել» է Փաշինյանի վրա. տեսանյութ
Փաշինյանը կհյուրընկալվի «լեհական Դավոսին»
Արմեն Սարգսյանը կմասնակցի Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը
թեգերը:
Շվեյցարիա, տնտեսություն, Արմեն Սարգսյան, Դավոս

Գլխավոր թեմաներ