00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լրագրողներն ավելորդ են դառնո՞ւմ

© Sputnik / Asatur YesayantsЖурналисты перед началом пресс-конференции второго президента Армении Роберта Кочаряна (14 августа 2018). Еревaн
Журналисты перед началом пресс-конференции второго президента Армении Роберта Кочаряна (14 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մեր` լրագրողներիս, աշխատանքը նոր իշխանությունների օրոք դժվար է դարձել։ Շատ դժվար։
Լրագրողները ավելորդ են դառնո՞ւմ…

Քաղաքական գործիչները հիմնականում գերադասում են այն լրատվամիջոցները, որոնք իրենց համար, այսպես ասենք, առավել հարմար են, որտեղ բարդ ու դժվար հարցեր չեն տալիս, ընդհակառակը՝ ամենալավ լույսով են ներկայացնում քաղաքական գործչին։ Բայց սա խնդրի մի կողմն է։

Ավելի կարևոր հանգամանք կա։ Բարձրագույն իշխանության ներկայացուցիչները կարծես մեր` լրագրողներիս, կարիքն այլևս չունեն։ Ընտանեկան միջավայրում ծնունդ են նշում, բջջայինով ցույց են տալիս դա ուղիղ եթերում։ Ղարաբաղյան ռեստորան են հաճախում, էլի դա ցուցադրում են, այսպես ասած, լայվ ռեժիմով։ Ու զգում եմ, որ ես` լրագրողս, պարզապես ավելորդ եմ, անելիք չունեմ, այնինչ ողջ կյանքս համոզված էի, որ հենց ես եմ իշխանության և հասարակության միջև կապող օղակը։

Իրավունք ունե՞նք Մարսը մեզնով անելու, կամ մի 4 միլիարդ տարի ուշացել ենք

Սա, իհարկե, զուտ հայաստանյան երևույթ չէ։ Ուզում եմ բերել երեք երկրների ղեկավարների օրինակը՝ Դոնալդ Թրամփ, Բորիս Ջոնսոն, Վլադիմիր Զելենսկի։ Ի դեպ, նկատեք՝ երեքն էլ ժամանակին լրագրության հետ ամենաանմիջական կապն են ունեցել։

Թրամփից սկսենք։ Գաղտնիք չէ, որ այդ մարդը, որը ժամանակին հաղորդում էր վարում ամերիկյան ամենահայտնի հեռուստաընկերություններից մեկում, ի սկզբանե պատերազմ է հայտարարել լրատվամիջոցներին, հենց այդպես էլ ասել է։ Մեջբերեմ. «Սա պատերազմ է, մեր ընդդիմախոսները դեմոկրատները չեն, մեր հակառակորդը կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցներն են, իսկ լրագրողները աշխարհի ամենաանազնիվ մարդկանցից են»։ Ընդ որում, Թրամփը համարում է, որ կեղծ լուրեր են տարածում բոլոր այն լրատվամիջոցները, որոնց լուրերը իր քիմքին հարմար չեն, այդ թվում ՍիԷնԷն-ը և «Նյու Յորք թայմսը»։ Իսկ ժողովրդի հետ Ամերիկայի նախագահը նախընտրում է շփվել Twitter-ով։ Չեք հավատա, բայց անցած տարվա դեկտեմբերի 12-ին Դոնալդ Թրամփը 112 գրառում է արել այդ սոցիալական ցանցում։ Պատկերացրեք՝ մեկ օրում 112 գրառում։

© AP Photo / Evan VucciԴոնալդ Թրամփ
Լրագրողներն ավելորդ են դառնո՞ւմ - Sputnik Արմենիա
Դոնալդ Թրամփ

Բորիս Ջոնսոն։ Նա էլ է խուսափում լրագրողներից, չնայած մի ժամանակ «Դեյլի թելեգրաֆ» թերթում մեկնաբան էր աշխատում և իր սյունյակն ուներ։ Հենց այս երկուշաբթի տեղի ունեցավ հերթական սկանդալը։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էին Բորիս Ջոնսոնի փակ բրիֆինգին, հետո լրագրողներին բաժանել էին երկու մասի՝ յուրայինների և օտարների։ Յուրայիններին ներս էին թողել, օտարներին ասել էին հաջողություն։ Դաունինգ սթրիթի ներկայացուցիչը արդարացել էր. «Այո, մենք ինքներս ենք որոշում, թե որ լրատվամիջոցները պետք է տեղեկատվություն ստանան»։ Ի վերջո լրագրողները համերաշխություն էին ցուցաբերել, և բոլորը միասին հեռացել էին։

© Sputnik / Джастин Гриффитс-Уилльямс / Անցնել մեդիապահոցԲորիս Ջոնսոն
Լրագրողներն ավելորդ են դառնո՞ւմ - Sputnik Արմենիա
Բորիս Ջոնսոն

Վլադիմիր Զելենսկի։ Ուկրաինայի նախագահը, որը ժամանակին հանրությանը հայտնի է դարձել լրատվամիջոցների, հիմնականում հեռուստատեսության շնորհիվ, նույնպես համակրանք չի տածում լրագրողների հանդեպ։ Նրա աշխատակազմի ղեկավարը՝ Անդրեյ Բոգդանը, ժամանակին հենց այդպես էլ ասել է. «Զելենսկին լրատվամիջոցների կարիքը չունի և ժողովրդի հետ կարող է շփվել անմիջականորեն»։ Իր նախընտրական արշավի ժամանակ Զելենսկին լրագրողներից խուսափում էր, հեռուստաբանավեճերին էլ չէր մասնակցում։ Այնուամենայնիվ լրագրողներից մեկին հաջողվեց հարցազրույց կորզել Զելենսկուց։ Գիտե՞ք` ինչպես։ Նախընտրական այցերից մեկի ժամանակ լրագրողն առաջարկեց նախագահության թեկնածուին՝ եկեք սեղանի թենիս խաղանք, եթե դուք տարվեք, ինձ հարցազրույց կտաք։ Զելենսկին պարտվեց։

© Sputnik / Stringer  / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Զելենսկի
Լրագրողներն ավելորդ են դառնո՞ւմ - Sputnik Արմենիա
Վլադիմիր Զելենսկի

Ինչու են ղեկավարները խուսափում լրագրողների հետ շփվելուց և գերադասում սոցիալական ցանցերը։ Մեդիա մասնագետներից մեկը շատ ճիշտ է նկատել։ Ախր այդպես շատ հարմար է։ Ինչ-որ բան ես գրում կամ ցուցադրում Facebook-ում, անմիջապես բազմաթիվ երկրպագուներիցդ հիացական արձագանքներն ես ստանում, որոնք շոյում են ինքնասիրությունդ։ Իհարկե, կարող ես նաև խիստ բացասական գնահատականների արժանանալ, բայց ախր այդ գնահատականները կարելի է պարզապես արհամարհել, իսկ դրանց հեղինակներին հանել ընկերներիդ շարքերից, կամ, ինչպես ասում են, բլոկ անել՝ արգելափակել։ Բայց ամենագլխավորը՝ դու ասում ես ասելիքդ և պարտավոր չես պատասխանել նրանց, ովքեր քեզ հետ համաձայն չեն։ Արդյոք սա նպաստո՞ւմ է քաղաքացիական բաց հասարակության կայացմանը։ Խիստ կասկածելի է։

Բա ո՞ւր է խոստացածդ «Վոլգան». ինչո՞ւ հայերը Նոբելյան մրցանակի չեն առաջադրվում

Լրահոս
0