23:38 01 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.96
  • GBP624.08
  • EUR552.07
  • RUB6.40
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
377 0 0

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է պաշտոնյաների մասին, որոնք խորհրդային շրջանում ու անկախության հռչակումից հետո ղեկավարում էին ոստիկանությունը։

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկել է քննարկել ոստիկանությունում բարեփոխումների իրականացման հարցն ու կրկին Ներքին գործերի նախարարություն ստեղծել։ Եթե դա տեղի ունենա, Հայաստանում կլինի ՆԳՆ` թվով 17-րդ ղեկավարը։ Դեռ դժվար է ասել, թե ում կնշանակեն այդ պաշտոնում, այնուամենայնիվ, այդ պաշտոնը զբաղեցրած 17 նախկին նախարարներից 9-ի հետ այս հոդվածի հեղինակն այս կամ այն կերպ առնչվել է։ Իսկ եթե սկսենք թվարկել անցած դարի 50-ականներից, ապա առնվազն տեսել է նրանց։

Դա, օրինակ, Պեսկունով Պյոտր Վասիլևիչն է, ոչ տիտղոսակիր ժողովրդի ներքին գործերի մեր միակ նախարարը, որն աշխատել է Հայաստանում 1954-1957 թվականներին։ Նույն շարքում է նաև Վիկտոր Երինը (բայց կառույցի առաջին փոխնախարարի պաշտոնում), որը 90-ականների սկզբին դարձավ ՌԴ ներքին գործերի նախարար, բանակի գեներալ և նույնիսկ Ռուսաստանի հերոս։

Մյուս բոլոր նախարարների ազգանուններն ավարտվում էին «յան»–ով, թեև հայերեն ոչ բոլորը գիտեին։

Պատալովը Երևան ժամանեց 1974 թվականին, հայերենի իմացության մակարդակը զրոյական էր, 1983 թվականին մեկնեց Մոսկվա, այդ ընթացքում արդեն շատ բան էր հասկանում, որոշ բաներ նույնիսկ կարող էր ասել ինքնուրույն։ Լեզվաբանական առաջընթացը որոշակի առումով կարելի է բացատրել մայրենի լեզվին սիրահարված բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի հարևանությամբ ապրելով։ Նկատենք, որ պաշտոնավարման ժամկետով Պատալովը գերազանցեց իր բոլոր գործընկերներին։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Այդ առումով նրա հետ նույն շարքին կարելի է դասել Հայկազ Սրապիոնի Շահինյանին, որը նախարար է եղել 1983-1988 թվականներին։ Սակայն այստեղ պետք է հիշել, որ նախքան Նալբանդյան փողոցի N130 տան գլխավոր կաբինետը զբաղեցնելը Շահինյանը ծառայել էր Հայկական ԽՍՀ ՊԱԿ–ի փոխնախագահի պաշտոնում նույն փողոցի վրա, միայն թե` N140 տանը։ Դրանից հետո Աբովյան 5 հասցեում զբաղեցրել է «ՀՀ դատախազի տեղակալ» գրությամբ կաբինետը։

Այս ամենը պատմում եմ ցույց տալու համար, որ իրավապահ համակարգում Շահինյանն օտար մարդ չէր. նա իրավաբանական կրթություն էր ստացել Տաշքենդում և երկու կուրս սովորել Երևանի Պոլիտեխնիկում։

Իսկ ահա Վլադիմիր Սարգսի Դարբինյանը հիմնական մասնագիտությամբ պատմաբան էր, իսկ գործունեության տեսակով` կուսակցական աշխատող (մինչև նախարարի պաշտոնը ստանձնելը եղել է կուսակցության Հոկտեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղարը), ոգով հայրենասեր էր, որը հովանավորել է «Սարդարապատի» ազգագրական թանգարանի շինարարությունը իր ենթակայության տակ գտնվող շրջանում։ Իսկ ո՞ւր մնաց մասնագիտական կրթությունը, կհարցնի ընթերցողը։ 1971 թվականից պատմաբան Դարբինյանը հեռակա ընդունվեց Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և «անհարմար» վիճակից որպես իրավաբան դուրս եկավ։ Կարո՞ղ եք պատկերացնել ներքին գործերի ուսանող նախարար, որին «անբավարար» են նշանակում։

Խորհրդային վերջին տարիների ներքին գործերի նախարարները

Հարությունյան Հուսիկ։ Ծնունդով նույն Հոկտեմբերյանից, նույնպես ավարտել է Երևանի Պոլիտեխնիկը, Վլադիմիր Դարբինյանի նման աշխատել կոմսոմոլում, ուսանելու ուղարկվել ՊԱԿ բարձրագույն դպրոց, գլխավորել է Հայաստանի պետական անվտանգության կոմիտեն, ստացել գեներալի կոչում։ Այնուհետև նրան տեղափոխել են ՆԳՆ, որտեղ նույնպես նա առաջին դեմքն էր, հետո կրկին վերադարձել է անկախ Հայաստանի անվտանգության ծառայության ղեկավարի աթոռին, ապա քաղծառայության անցել։ 2006 թվականի մայիսի 3-ին մահացել է Երևանից Սոչի թռչող ինքնաթիռի կործանման հետևանքով (այդ օրը 300 ուղևոր է մահացել)։ Հուղարկավորվել է Հոկտեմբերյանում (այժմյան Արմավիրում)։

Թուրքերը դիմավորում էին լուռ, իսկ հայերը` հիացմունքով. գեներալ Բրուսիլովի պատմությունը

Այնուհետև գալիս է Լևոն Գալստյանը։ Նա ղեկավարում էր Լենինականի (ներկայիս Գյումրի) ՆԳՆ քաղաքային վարչությունը։ Լավ դրսևորեց իրեն և ինչպես այն ժամանակ ընդունված էր, նրան տեղափոխեցին Երևան և նախարար նշանակեցին։ Սակայն Գալստյանն աշխատեց ընդամենը մի քանի ամիս։ Թե ինչու, չեմ կարող ասել. կարելի է միայն ենթադրել, որ նոր իշխանությունները հին ոստիկաններին չէին վստահում։

Որոշ ժամանակ անց սպորտային կոշիկներով և ամառային շապիկով Նալբանդյան 104 տուն կմտնի Աշոտ Մանուչարյանը` ոչ վաղ անցյալում դպրոցի ուսմասվարը։

Կառլոս Բագրատի Ղազարյանը նախարար աշխատեց ընդամենը մեկ տարի` 1990 թվականի օգոստոսից մինչև 1991 թվականի մարտ, հետագայում կրկին համակարգ վերադարձավ, բայց արդեն որպես առաջին փոխնախարար. նոր իշխանությունը պրոֆեսիոնալների կարիք ուներ, իսկ որտեղի՞ց նրանց վերցնեին։ Մոսկվայի ՆԳՆ ակադեմիայի այսպես կոչված «գեներալական ֆակուլտետը» գերազանց ավարտած Ղազարյանն իր գործը լավ գիտեր, և բոլոր ճանաչողները նրա մասին միայն լավ էին արտահայտվում։

Խանջյանի մահվան մութ պատմությունն ու Բերիան. ի՞նչ կապ ուներ 16–ամյա հայ տղան այդ ամենի հետ

Հետխորհրդային շրջանից հետո եկած նախարարներին, այդ թվում Վանո Սիրադեղյանին չեմ նշում, քանի որ դա համեմատաբար վերջին տարիների բան է, սակայն Վանո Սմբատովիչի մասին չհիշատակել չեմ կարող։ Ամենից զատ նա հիշվել է իր` «չեմ սիրում միլիցիան» խոստովանությամբ։ Հարցիս` կարո՞ղ եմ գրել այդ մասին, պատասխանեց. «Իհարկե»։ Այդպես էլ ժամանակին գրեցի։

Հետպատերազմյան տարիների հայկական միլիցիան տարբեր կերպ էին անվանում. Պետական անվտանգության ժողովրդական կոմիսարիատ, բանվորագյուղացիական միլիցիա, Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ, Հասարակական կարգի պահպանության մինիստրություն (վերջինը գլխավորում էր գեներալ Սերգեյ Արկադիի Արզումանյանը)։ Այնուհետև կրկին վերադարձան ՆԳՆ–ին։ Այդ առումով ամեն ինչ այնպես էր, ինչպես Խորհրդային բանակի գլխավոր գերատեսչության դեպքում. մեկ Պաշտպանության նախարարություն էր, մեկ` զինված ուժերի, այնուհետև ռազմական նախարարություն, հետո նորից դարձավ Պաշտպանության նախարարություն)։

... Այնպես չէր, որ այն ժամանակվա բոլոր ուժային նախարարները գիտակներ էին, իսկ իրենց գլխավորած գերատեսչություններում անթերի օրինապաշտներ էին և օր ու գիշեր հոգ էին տանում ենթակաների մասին։

Ներկայիս ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ սկսելու առաջարկ անելիս ՀՀ արդարադատության նախարարությունն «անհրաժեշտ է համարում ստեղծել այնպիսի կառույց, որը հատուկ է դասական գործառույթներով քաղաքականություն վարող դեմոկրատական խորհրդարանական պետությունների համար, այլ կերպ ասած` Ներքին գործերի նախարարություն»։

Ասում են` նավն ինչպես կոչես, այնպես էլ կընթանա։ Հնարավոր է։ Սակայն այստեղ շատ բան կախված է նրանից, թե ով է կանգնած նավապետի կամրջակին, և արդյո՞ք նա սիրում է այն գործը, որով զբաղվում է։

Հայկական Ջեյմս Բոնդը և իր Անիտան. Գոհար Վարդանյանը քիչ էր մնում` մատներ ամուսնուն Փարիզում

Ըստ թեմայի

Գերմանական ճշտապահությամբ, ռուսական անձնագրով երևանցի մաեստրոն. ինչպես նրան չաքսորեցին
Հայ ժողովրդի ռուս զավակը, կամ անկախ Հայաստանում անհաղթ «հայկական վագրը» պարտվել էր
Իմաստուն կենաց մեր ու հրեաների մասին, կամ ինչն է ցնցել Վասիլի Գրոսմանին Արարատյան հողում
Համոզեց Մոսկվային, Քենեդուն ու Կաստրոյին. ինչով ավարտվեց Բաղրամյան-Միկոյան «պայքարը»
թեգերը:
Հայաստան, ՀՀ արդարադատության նախարարություն, Նախարար, Ոստիկանություն, Վանո Սիրադեղյան

Գլխավոր թեմաներ