00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեպի ու՞ր են հոսում փողերը. կապիտալի փախուստի միտումները մտահոգիչ են

© Unsplash / Ibrahim BoranДоллары и евро
Доллары и евро - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2019թ-ին դեպի Հայաստան ֆիզիկական անձանց կատարած մասնավոր տրանսֆերտներն ավելացել են շուրջ 10 տոկոսով` հասնելով 1 մլրդ 958 միլիոն դոլարի։ Դրան զուգահեռ աճել և վերջին 15 տարիների համար աննախադեպ չափերի է հասել նաև երկրից ֆինանսական միջոցների արտահոսքը։

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների` 2019թ-ին ֆիզիկական անձանց բանկային փոխանցումների միջոցով երկրից, ընդհանուր առմամբ, դուրս է բերվել 1 միլիարդ 454 միլիոն դոլար։ Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր մակարդակն է: Արդյունքում ֆինանսական միջոցների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի դրական տարբերությունը) նախորդ տարվա ընթացքում կազմել է 504 միլիոն դոլար՝ 2018 թվականի` 597 միլիոն դոլարի դիմաց։

Кейс с долларами - Sputnik Արմենիա
Ինչու են արտաքին պահուստները հասել ռեկորդային մակարդակի. ռիսկեր և սպառնալիքներ

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ նախորդ տարվա ընթացքում կապիտալի փախուստի լրջագույն միտումներ են սկսվել, որոնց բացատրությունն առաջին հերթին կապված է հետհեղափոխական իրողություններով և կառավարության հակակոռուպցիոն և հակաստվերային գործողություններով։ Բնականաբար,  կապիտալի սեփականատերերի մի մասը, որոնք խնդիր ունեն իրենց գումարների և ունեցվածքի ծագման օրինականության հետ, հատկապես «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման և ընդունման ֆոնին, ակնհայտորեն աճապարել են թաքցնել իրենց կապիտալի այն մասը, որն առավելագույնս իրացվելի վիճակում է (հատկապես կանխիկ փողի տեսքով), դուրս բերել երկրից ու իրենց կարծիքով տեղաբաշխել այն երկրներում, որոնք համեմատաբար անվտանգ են ու անհասանելի։ Ճիշտ է` հիշյալ օրենքն առայժմ ՀՀ նախագահը չի ստորագրել ու այժմ Սահմանադրական դատարանում ուսումնասիրվում է դրա օրինականությունը, այդուհանդերձ, հետևանքների տեսակետից փողատերերի արձագանքներն ավելի քան խոսուն են։

Նախկին պաշտոնյաներից ով որքան գումար է վճարել պետբյուջե. «Ժողովուրդ»

Մասնավոր դրամական փոխանցումների աշխարհագրության առումով հասցեատեր երկրները նույնն են՝ Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ն։ Կարելի է նկատել, որ  վերջին երեք տարիներին ՌԴ-ից դեպի Հայաստան կատարված մասնավոր դրամական փոխանցումների ծավալները գրեթե չեն փոխվել։ Դրանք տատանվում են 1 միլիարդ դոլարի սահմաններում. 2019թ-ին ՌԴ-ից մասնավոր փոխանցումները կազմել են 1 միլիարդ 55 միլիոն դոլար, 2018թ-ին՝ 1 միլիարդ 49 միլիոն, 2017-ին՝ 1 միլիարդ 64 միլիոն դոլար։ Մյուս կողմից` եթե 2018թ-ին 2017թ-ի համեմատ Հայաստանից դեպի Ռուսաստան ֆինանսական միջոցների արտահոսքը աճել էր՝ 376 միլիոնից հասնելով 471 միլիոն դոլարի, ապա 2019 թ-ին` նախորդ տարվա համեմատ դրանք նվազել են 45 միլիոն դոլարով՝ կազմելով 425 միլիոն դոլար։ 2019թ-ի նախորդ տարիների համեմատ շոշափելի ծավալներ է ընդունել ՀՀ-ից դեպի ԱՄՆ ֆինանսական միջոցների արտահոսքը։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ից դեպի ԱՄՆ գումարի արտահոսքը հասել է իր պատմական առավելագույն մակարդակին՝ կազմելով 275 միլիոն դոլար։ 2018թ-ից դեպի ԱՄՆ ՀՀ-ից փոխանցվել է 191 միլիոն, իսկ 2017-ին՝ 193 միլիոն դոլար։

Депутат от фракции Процветающая Армения Микаел Мелкумян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանից կապիտալը գնում է. պատգամավորի համոզմամբ` ներդրումների վիճակը շատ վատ է

Իհարկե, պաշտոնական վիճակագրությունը չի առանձնացնում բանկային համակարգով կատարված փոխանցումների նպատակայնությունն առ այն, թե կատարված փոխանցումները զուտ անձնական սպառմա՞ն, կուտակմա՞ն, թե՞ ներդրման նպատակով են արվել։ Այսպես թե այնպես, կարելի է ենթադրել, որ դեպի արտերկիր կատարած փոխանցումները որոշակի բիզնես ներդրումներ են այլ երկրների տնտեսության մեջ, կամ պարզապես օֆշորային գոտիների բանկային համակարգերում ի պահ տված գումարներ։ Նույնիսկ անզեն աչքով էլ տեսանելի է արտերկրում նախկին մեծ ու փոքր պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց բիզնես ակտիվությունը, որը ֆիքսելու համար բավականաչափ լուրջ  ջանքեր ու ռեսուրսներ են անհրաժեշտ։

2019 թ–ի տնտեսական կյանքը` թվերով

Բացի բանկային համակարգի միջոցով կապիտալի արտահոսքի վերը նշված փոխանցումային սխեմաներից, գոյություն ունեն նաև կապիտալի արտահոսքի քողարկված ու, ըստ էության, անօրինական սխեմաներ։ Խոսքը վերաբերում է հատկապես տրանսֆերային գնագոյացման մեխանիզմներով օֆշորային սխեմաներով ապրանքների և ծառայությունների արտահանմանը, որոնց դիմաց միջանկյալ ու միջնորդավորված վճարումները պարզապես քողարկում են իրական եկամուտները։ Դա վերաբերում է հատկապես մետաղական հանքարդյունաբերությանը, բնական մենաշնորհային ոլորտների, բջջային կապի ու թվային ծառայությունների հետ կապված վճարումների համակարգերին։ Փաստն այն է, որ էլեկտրոնային վճարային ծառայություններ մատուցող ընկերություններից շատերը գրանցված են օֆշորային ընկերություններում և դրա նպատակը, ըստ երևույթին, իրենց հաճախորդ ընկերությունների շահույթների մի մասը ՀՀ հարկային ու վերահսկող մարմինների տեսադաշտից հեռու պահելն է։

Деньги - Sputnik Արմենիա
ԵԱԶԲ–ն ծրագրում է 110 միլիոն դոլարի հասցնել Հայաստանում ներդրումային կապիտալը

Ըստ Global Financial Integrity (GFI) 2019թ. Հաշվետվության, 2015թ-ի դրությամբ, ՀՀ-ից ապրանքների արտահանման և ներմուծման ընթացքում կատարվող մաքսային ձևակերպումների աղավաղման և տրանսֆերային գնագոյացման ստվերային սխեմաների միջոցով ՀՀ պետական բյուջեի վճարումներից խույս է տվել 983 միլիոն դոլարի շրջանառություն։ Եթե հաշվի առնենք, որ վերջին 5 տարիներին երկրի արտաքին առևտրի շրջանառությունը գրեթե կրկնապատկվել է, ապա կարելի է եզրակացնել, որ ստվերային և զարտուղի սխեմաներով այս ընթացքում անօրինական ճանապարհներով շատ ավելի մեծ ծավալի միջոցներ են շրջանցել պետական գանձարանը։

Լրահոս
0