16:55 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (152)
82820

Եկեք անկեղծ լինենք: Մենք բավական դյուրահավատ ենք, ու միշտ գտնվում են մարդիկ, որոնք օգտվում են մեր դյուրահավատությունից: Բայց այն, ինչ կատարվեց մոտ 200 տարի առաջ, պարզապես անհավանական է թվում։

 

Պոյաիս՝ մարդկության պատմության ամենամեծ խարդախություններից մեկը

1822 թվական: Շոտլանդիայում մեծ ոգևորություն է տիրում: Հայտնվել է մի մարդ՝ Գրեգոր Մաքգրեգոր անունով, որը հարցազրույցներ է տալիս առաջատար թերթերին և պնդում, որ ինքը Լատինական Ամերիկայի Պոյաիս պետության թագաժառանգն է: Ու նկարագրում է Պոյաիս երկիրը, նույնիսկ ցույց է տալիս այդ երկրի նկարները և ասում, որ դա դրախտավայրի նման մի բան է՝ եգիպտացորենը տարեկան երեք անգամ է բերք տալիս, իսկ զուլալ գետերի հատակին երևում են ոսկու կտորներ: Տեղի բնակչությունն էլ շատ բարյացակամ է: Ինչ է պետք՝ ընդամենը ներդրումներ, իսկ ով ցանկանա` կարող է գնալ այնտեղ և անձամբ վայելել այդ ամենը, առանց մեծ ջանքեր գործադրելու` շատ կարճ ժամանակում մեծահարուստ դառնալ:

Թույլ տվեք մի պահ շեղվել այս պատմությունից: Մասնագետները պնդում են՝ գոյություն ունի դյուրահավատների երկու տեսակ՝ մեկին կարող ես խանդավառել, ոգևորել, ու նա կսկսի ակտիվորեն գործել: Եվ կա երկրորդ տարբերակը, որը կարելի է անվանել «ծուլության կամ պասիվության» տարբերակ, երբ ձեզ ասում են՝ ոչինչ մի արեք, դուք գործ չունեք, ամեն ինչ առանց ձեզ կարվի, միայն այսքան փող տվեք և մի երկու ամսից տասնապատիկը կստանաք: 

Այս մարդը՝ Մաքգրեգորը, դյուրահավտության այս երկու տեսակն էլ շահարկել է: Պասիվ դյուրահավատները պարզապես գնել են նրա վաճառած պարտատոմսերը, որոնք իբր մի քանի ամսից ֆանտաստիկ դիվիդենդներ պիտի բերեին: Իսկ ակտիվ դյուրահավատները հայտարարել են.

«Կարևորը մենք ենք ու Ամերիկան». ՍԴ–ի հանրաքվեն, աշխարհի փորձն ու Հայաստանը

«Այո՛, մենք պատրաստ ենք հենց հիմա մեկնել Պոյաիս երկիր և մեր ջանքերով կերտել մեր ապագա կարողությունը»:

Մաքգրեգորը, շատ լավ իմանալով, որ ոչ մի Պոյաիս երկիր գոյություն չունի, վարձեց 7 նավ: Առաջին երկուսը, որում գտնվում էր 250 մարդ, մոտ երկու ամիս անց հասան Հարավային Ամերիկա: 

Ինքներդ եք հասկանում՝ մնացյալը շատ տխուր է: Այն հոգեբանական շոկը, որը բոլորս էլ ապրել ենք, երբ քեզ խաբում են, երբ բոլոր պատրանքներդ հօդս են ցնդում, այս մարդկանց ողբերգության ընդամենը մի մասն էր: Նրանք վերցրել էին, ինչպես անգլիացիներն են ասում, one way ticket՝ տոմս առանց հետ գնալու իրավունքի: Նավերը հեռացել էին ու, այսպես ասենք, խաբված ավանդատուները հանկարծ հայտնաբերեցին, որ հայտնվել են մի ամայի տարածքում, որտեղ շատ դժվար է գոյատևել: 

Այն վայրը, որտեղ ափ իջան նորաբնակները, հետագայում կոչվեց British mosquito coast: Երևի հասկանում եք՝ Մոծակների ծովափ: Մեկը ինքնասպան եղավ, մյուսը փորձեց նավակ կառուցել ու հեռանալ, բայց ջրասույզ եղավ: Սկսվեցին վեճերն ու կռիվները: Մալարիան չէր խնայում ոչ մեկին: Ի վերջո մոտ կես տարի անց պատահական մի նավ հայտնաբերեց այս դժբախտներին և դուրս բերեց Պոյաիս դժոխավայրից: 

Գրեգոր Մաքգրեգորը այս խարդախության արդյունքում վաստակեց մոտ մեկուկես միլիոն ֆունտ ստեռլինիգ (այժմ դա կկազմեր ավելի քան երեքուկես միլիարդ դոլար): Բնականաբար, փախավ Շոտլանդիայից, գնաց Ֆրանսիա: Ու չեք հավատա՝ այնտեղ էլ ձեռնարկեց նույն արկածախնդրությունը:

Հայերը պատճառ ունե՞ն վախենալու. կորոնավիրուսն ու ազգերի գենետիկ առանձնահատկությունները

Եթե հարցնեք՝ բա լավ, արդեն իմանալով, որ սուտասան է, ինչպե՞ս էին մարդիկ հավատում նրան, մի օրինակ բերեմ սեփական փորձից: 90-ականների սկզբներին արդեն բոլոր ֆինանսական բուրգերը՝ ռուսաստանյան էմ Էմ Էմ-ը, հայաստանյան Ջի էմ Զեք-ը պայթել էին, ու հանկարծ այն շենքում, որտեղ աշխատում էի, ստեղծվեց նման մի նոր ֆինանսական կառույց: Ծանոթներս գալիս էին տոկոսով փող դնելու, ասում էի. «Դուք հո չե՞ք գժվել»:

Մի քանի օր անց այդ կազմակերպությունում ուշ երեկոյան մեծ քեֆ եղավ՝ խմում ու խմում էին ողջ գիշեր, մենք էլ պատի մյուս կողմից լսում էինք ու հասկանում՝ իրենց վերջն են նշում, վաղը նրանց ձերբակալելու են: Այդպես էլ եղավ: Մաքգրեգորն էլ նստեց: Բայց վախենամ, որ եթե մեզ` հասարակ քաղաքացիներիս, Շոտլանդիայի, թե Հայաստանի քաղաքացիներիս, վաղը կրկին ինչ-որ մեկն առաջարկի մեկնել Պոյաիս, կոգևորվենք ու կգնանք:

Տարօրինակ երկիր Ավստրալիա. կարող եք զբոսնել պառլամենտի տանիքում և ճաշել օպերայում

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (152)

Ըստ թեմայի

«Այդ ապուշին պիտի համոզեմ` դուրս գալուց հետո ամեն ինչ թողնի ու գրի». Համբարձում Գալստյան
Տեխնոլոգիական աղետ, կամ մի օր բոլորս կործանվելու ենք
Հանրաքվեն ելք չէ. Պուերտո Ռիկոն` վառ օրինակ
թեգերը:
Ներդրում, ֆինանսական բուրգ, ավանդ

Գլխավոր թեմաներ