00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները

© Photo : provided by Nairi HokhikyanАрмяне из Дерсима. Наири Охикян с семьей Динлер. Кадр из видео
Армяне из Дерсима. Наири Охикян с семьей Динлер. Кадр из видео - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ է մնացել Արևմտյան Հայաստանում հայկական ժառանգությունից, ովքե՞ր են ապրում մեր պատմական հողերի վրա՝ միայն թուրքերն ու քրդե՞րը, թե՞ հայկական արմատները շարունակում են ծիլեր տալ: Sputnik Արմենիայի «Զարթիր, լաո» հատուկ նախագիծը կփորձի գտնել այս հարցերի պատասխանները։

Sputnik Արմենիա, Նաիրի Հոխիկյան.

Երբևէ մտածե՞լ եք, որ նախորդ դարասկզբի ջարդերից հետո պատմական հայրենիքում կարող են հրաշքով փրկված լինել հայրենակիցներ, որոնք մեկ դար շարունակ գոյության ու ինքնության կռիվ են տալիս իրենց բնօրրանում:

© Photo : provided by Nairi HokhikyanՍուաթ Դինլերը կնոջ հետ
«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները - Sputnik Արմենիա
Սուաթ Դինլերը կնոջ հետ

Թուրքիայի Հանրապետության ճիշտ կենտրոնում գտնվող Դերսիմի գյուղերից մեկում ապրող Սուաթ Դինլերի ծնողները կոտորածից փրկվելու համար առերես ընդունել են ալևիականություն (թուրք շիականություն), զբաղվել դարբնագործությամբ: Սուաթն այսօր Դերսիմի ամենահայտնի դարբինն է։ Նրա գործերը զարդարում են տեղի լավագույն տները:

© Photo : provided by Nairi HokhikyanՍուաթ Դինլերը
«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները - Sputnik Արմենիա
Սուաթ Դինլերը

«Մենք միշտ իմացել ենք, որ հայկական արյուն ունենք, հայ ենք, հենց դրա շնորհիվ է, որ այս գյուղում հենց մեր ընտանիքն է ամենաբարեկեցիկ կյանքով ապրում, մենք ենք կարողանում ստեղծել լավագույն պայմաններ, բայց թե ինչպիսի հոգևոր կյանքով պետք է ապրի հայը, ներեցեք մեզ` չգիտենք: Շատ կուզեի իմանալ, թե դարբնագործության ինչ ավանդույթներ ունի Հայաստանը, որպեսզի ես էլ վերցնեմ այն ու այստեղ մարդկանց հպարտորեն ներկայացնեմ որպես իմը, իմ ժողովրդինը, իմ արմատինը»,-մեզ հետ զրույցում պատմում է Սուաթը։

Բոլորս ծնունդով Արևմտյան Հայաստանից ենք կամ հայտնի արգենտինահայերի մշտական պայքարը

© Photo : provided by Nairi Hokhikyan Սուաթ Դինլերը
«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները - Sputnik Արմենիա
Սուաթ Դինլերը

Սուաթի տունը Մնձուր գետի ափին է։ Արևմտյան Հայաստանի կենտրոնական հատվածներով ավելի քան 160 կմ ճանապարհ անցնող այս գետը սկիզբ է առնում Մնձուրի լեռներից ու միախառնվում Արածանիին՝ հոսելով Հոզաթ, Մազկերտ և բազմաթիվ այլ բնակավայրերով։ Սուաթ Դինլերը Մնձուր գետի վրա կառուցել է ինքնաշեն ջրաէլեկտրակայան՝ գյուղին մատակարարելով էլեկտրաէներգիա: Անվճար: Հենց դրա համար Սուաթին գյուղի բնակիչներն անվանում են լուսավորիչ։ 2018-ին Սուաթ Դինլերը հրապարակավ դարձել է Գրիգոր Լուսավորիչի բերած հայ առաքելական եկեղեցու զավակ, մկրտվել քրիստոնեական ծեսով՝ ստանալով «Վարդան» անունը։

«Ես չեմ մեղադրում Արևմտյան Հայաստանում ապրող այն միլիոնավոր հայերին, որոնք մահմեդական են: Նրանք մեղավոր չեն դրա համար, բայց ես պետք է կատարեի իմ ընտրությունը: Քրիստոնյա դառնալով՝ ես ավելի մոտեցա իմ արմատներին: Հավատացեք, մենք էլ հայ ենք, բայց մենք հայերի կարիք ունենք: Մենք նման ենք մոլորված որբ երեխաների, որոնք թեև տանն են, բայց փնտրում են ծնողին ու չեն գտնում»,-արդեն քրիստոնյա հայի կարգավիճակում պատմում է Վարդան-Սուաթը:

Վարդանի վերափոխված Սուաթի օրինակին կարճ ժամանակ անց հետևել է նաև նրա մտերիմ ընկերը՝ կրկին դերսիմցի հայ Զեկի Սարըջան:

© Photo : provided by Nairi Hokhikyan Սուաթ Դինլերն ու Մեհմեդ Ուզաները
«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները - Sputnik Արմենիա
Սուաթ Դինլերն ու Մեհմեդ Ուզաները

«Արևմտյան Հայաստանի դերսիմ գավառ, Դերսիմի հայերի կյանքն ու գործունեությունը»

«Որպես կտորի մասնագետ, պապս Դերսիմում ճանաչված մարդ է եղել։ Ջարդարարներից փախչելու ժամանակ պապս երեխաներից մեկին կորցնում է, սակայն մի քանի տասնամյակ անց Ստամբուլում մենք պատահաբար հանդիպում ենք այդ կորած երեխայի որդուն։ Մենք աստիճանաբար վերագտնում ենք այն, ինչ կորցրել ենք 100 տարի առաջ, և դա Աստծո նախախնամությունն է։ Մենք չենք կարող ոչնչանալ»,-ասում է Զեքի Սարըջան։

© Photo : provided by Nairi HokhikyanԶեքի Սարըջան
«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները - Sputnik Արմենիա
Զեքի Սարըջան

Այսպիսի ճակատագրեր պատմական հայրենիքում շատ կան: Գուցե հենց ձեր արյունակիցն էլ Դերսիմում, Մուշում, Վանում, Տիգրանակերտում կամ Էրզրումում սպասում է ճակատագրական հանդիպմանը:

© Photo : provided by Nairi HokhikyanԴերսիմի հայերը
«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները - Sputnik Արմենիա
Դերսիմի հայերը

Արևմտյան Հայաստանի 4 մլն հայերն այլևս ծպտյալ չեն՝ ապացուցելով, որ արյունը չի փոխում գույնը նույնիսկ 1 դար հետո: Նրանք վերագտնում են իրենց յուրաքանչյուր օր: Ազգային ինքնության ու չբացահայտված ճշմարտության վերադարձը անկասելի է, պատասխանատվությունը՝ ամեն հայի պատվի խնդիր:

Ղևոնդ Ալիշանի նվերը. աշխարհի հնագույն թուրը գտնվել է Մխիթարյան միաբանությունում

Լրահոս
0