15:32 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD501.55
  • GBP616.76
  • EUR542.38
  • RUB6.58
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (112)
30910

Եկեք անկեղծ լինենք: Այսօր կորոնավիրուսից տառապող  մարդկությունը նաև երջանկության մասին խորհելու առիթ ունի: Ինչո՞ւ: Որովհետեւ ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է Երջանկության համաշխարհային օր:

Ինչու ենք մենք կաղում երջանկության հարցում

Չգիտեմ, ճիշտն ասած, թե դա ինչ է ենթադրում, ի՞նչ պետք է անենք բոլորս այդ օրը՝  երջանկությունից թռվռա՞նք, թե՞ խմենք երջանկության կենացը: Համենայնդեպս այսօր ՄԱԿ-ը հրապարակել է մի զեկույց, որտեղ դասակարգել է աշխարհի 153 երկրները՝ ըստ երջանկության աստիճանի: Մենք՝ հայաստանցիներս, առաջին հարյուրյակում էլ չենք: 116-րդ տեղում ենք: Թեև կարող ենք, իհարկե, նաև մխիթարվել՝նախ, վրացիները մեզնից մի փոքր հետ են, հետո էլ մի քանի տարի առաջ՝ ավելի վատ վիճակում էինք՝ 121-րդ տեղում։ Այնպես որ, երջանկության առումով առաջընթաց ունենք։

Այնուամենայնիվ, մեր ոչ պատվաբեր 116-րդ տեղը ՄԱԿ-ի ցուցակում նաև լուրջ անհանգստության առիթ է տալիս: Տեսեք: Եվրասիական միության բոլոր մնացած անդամները՝ նույնիսկ Ղրղզստանը, էլ չեմ ասում Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի մասին, երջանկության սանդղակում, ինչպես ժողովուրդն է ասում՝ տվել անցել են մեզ: Եվ վախենամ, որ մի օր հերթական գագաթնաժողովի ժամանակ այդ երկրներից մեկի ղեկավարը կարող է հարց բարձրացնել՝ Հայաստանը երջանկության իր խայտառակ ցուցանիշով հետ է քաշում ողջ Եվրասիական միությունը և եթե հայաստանցիները չսթափվեն և հրատապ միջոցներ չձեռնարկեն գոնե մի քիչ ավելի երջանիկ լինելու համար, ստիպված պիտի լինենք քննարկել Եվրասիական միությունից նրանց հեռացնելու հարցը:

Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը

Իսկապես՝ եկեք տեսնենք, թե ինչ կարելի է անել այդ անդուր 116-րդ տեղից բարձրանալու համար: Սկսեմ ամենադյուրին միջոցից: Երբ կորոնավիրուսի հետ կապված այս տագնապը լիովին անցնի, Սահմանադրական հանրաքվեի հետ միաժամանակ կարող ենք նաև Երջանկության հանրաքվե անցկացնել: Համոզված եմ, որ հստակ ձևակերպված հարցին՝ «Արդյո՞ք դուք երջանիկ եք»,  մեր հասարակության գիտակից և պատասխանատու  մասը, այնուամենայնիվ, «Այո» կպատասխանի:  Այսպիսով, ողջ աշխարհին կապացուցենք, որ ՄԱԿ-ի տվյալները մեր երջանկության մասին, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։

Ունեմ  նաև մեկ այլ կառուցողական առաջարկ՝ Հայաստանում ստեղծել Երջանկության նախարարություն: Մի զարմացեք, սա բոլորովին կատակ չէ, նման գերատեսչություններ տարբեր պետություններում վաղուց արդեն կան: Դեռ մի քանի տարի առաջ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը փաստեց, որ  Երջանկության նախարարներ կան աշխարհի առնվազն չորս երկրներում՝ Բութան, էկվադոր, Վենեսուելա և Արաբական էմիրություններ: 

Զարգացնեմ միտքս։ Եթե մենք իրոք հիմնենք Երջանկության նախարարություն, կարող ենք շատ ավելի ստեղծագործական մոտեցում ցուցաբերել: Օրինակ՝ ոմանք պնդում են, թե երջանկությունը փողի մեջ է: Ուրեմն շատ հանգիստ կարող են երկու նախարարություններ միացնել և ստեղծել Երջանկության և ֆինանսների նախարարություն: Մյուսները կպնդեն, թե կարևորը առողջությունն է, ուրեմն երջանկության և ֆինանսների նախարարությունը կդարձնենք Երջանկության, ֆինանսների եւ առողջապահության նախարարություն: Ով՝ ով, բայց մենք հո ունենք նախարարություններ միացնելու փորձ։ 

Արամյանցի խելահեղ ճակատագիրը, կամ միլիոնատիրոջ դավաճան կանայք

Կա, իհարկե, նաև շատ ավելի արդյունավետ միջոց: Եկեք ուսումնասիրենք այն երկրների փորձը, որտեղ մարդիկ ամենից երջանիկն են: Այս տարի աշխարհի ամենաերջանիկ երկիրը Ֆինլանդիան է։ Իսկ երկրորդ տեղում է Դանիան։ Եթե ասեմ, որ Հայաստանի և Դանիայի միջև լիքը նմանություններ կան, երևի կզարմանաք, բայց դա այդպես է: Որոշ հարցերում մենք նույնիսկ գերազանցում ենք դանիացիներին: Կոնկրետ օրինակ բերեմ՝ իրենք ունեն ընդամենը մի դանիացի իշխան՝ Համլետ: Մեզ մոտ հազարավոր համլետներ կան։  Իրենք ունեն մի, այսպես ասենք, առանձնատարածք՝ Գրենլանդիա, որը մի կողմից կարծես թե Դանիայի մի մասն է, մյուս կողմից՝ կարծես առանձին է: Կներեք, մենք էլ Ղարաբաղ ունենք, որը էլի չենք հասկանում՝ մեր մի մասն է, թե չէ: Վերջապես իրենք թագուհի ունեն, մենք էլ նախագահ՝ թագուհու կարգավիճակով։ Բա այսքան նմանությունների առկայության դեպքում զարմանալի չէ՞, որ իրենք երկրորդն են, իսկ մենք 116-րդն ենք։ Այ, եթե հասկանանք, թե ինչու է այդպես, հաստատ մենք էլ երջանիկ կլինենք։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (112)

Ըստ թեմայի

Ֆիլիպինցի Պիերն ու եմենցի Ալիան. ինչպես են օտարերկրացի փոքրիկները սովորում Երևանում
Նրանք սիրո մասին չէին խոսում, չէին գրկախառնվում հանրության առաջ. մի կյանք ապրեցրած սերը
«Եղնիկի աչքերով» հայուհին լիովին կարող է Ռուսաստանի չեմպիոն դառնալ․ լուսանկարներ
«Կինը սիրո պակասից է տգեղանում, չարանում ու տխրում». ինչ են մաղթել հայտնի հայ կանայք
թեգերը:
երջանկություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ