00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրինյան պատանքի գաղտնիքը

© AFP 2024 / MARCO BERTORELLOПапа Римский Франциск помогает молодым людям возвести крест на площади Пьяцца Витторио (21 июня 2015). Турин
Папа Римский Франциск помогает молодым людям возвести крест на площади Пьяцца Витторио (21 июня 2015). Турин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք: Կա աշխարհում առնվազն մի մասունք, որը բազմաթիվ ու բազմատեսակ հետազոտությունների է ենթարկվել, բայց որի գաղտնիքը մինչև հիմա բացահայտված չէ:

Այո, դա Թուրինյան պատանքն է։ Երևի կարիք չկա բացատրելու, թե ինչ է իրենից ներկայացնում այդ խորհրդավոր մասունքը՝ մոտ 4 մետր երկարությամբ և մեկ մետր լայնությամբ կտավե սավան, որի վրա երևում է ինչ-որ տղամարդու պատկեր: Եվ հավատացյալներից շատերը համոզված են, որ հենց այս սավանով է Հովսեփ Արիմաթացին փաթաթել Հիսուս Քրիստոսի մարմինը, երբ այն հանել են խաչից:

Защитная маска на лобовом стекле такси в Ереване - Sputnik Արմենիա
Երևանյան տաքսիստների անհավանական թվացող պատմություններն ու «Տաքսի բիզին»

Միանգամից ասեմ՝ կաթոլիկ եկեղեցին վերապահումներով է վերաբերվում այս վարկածին: Ու նաև այն պատճառով առաջարկում եմ՝ եկեք ենթադրությունները, միֆերն ու լեգենդները մի կողմ թողնենք և մնանք զուտ գիտականորեն հիմնավորված, ապացուցված փաստերի շրջանակներում: Իսկ փաստերն այսպիսին են: Այս սավանի մասին ոչինչ հայտնի չէր մինչև 1355 թվականը, երբ ֆրանսիացի իշխաններից մեկը այն ցուցադրեց իր հարազատ ավանի եկեղեցում: Տեղի եպիսկոպոսը մանրակրկիտ ուսումնասիրեց այդ կտորն ու ծավալուն եզրակացություն ներկայացրեց, որի իմաստը կարելի է արտահայտել մի բառով՝ կեղծիք է:

Տվեք ինձ հինգ միլիոն դոլար, և ես կգտնեմ կործանված ինքնաթիռը

Հետո այն ձեռքից ձեռք անցավ, 1532 թվականին հազիվ փրկվեց հրդեհից և ի վերջո հանգրվանեց Թուրինի սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարում: Հանրությունը սկսեց աշխուժորեն քննարկել այս մասունքը 1898 թվականին, երբ իտալացի իրավաբան Սեկոնդո Պիան լուսանկարեց այս սավանը, և նեգատիվի վրա հստակ երևաց տղամարդու պատկերը, որի ձեռքերին ու ոտքերին վերքեր կային, վերք կար նաև մարմնի աջ մասում: Այսինքն` մարդիկ ակամայից հիշում էին, որ Քրիստոսը խաչվել է, հռոմեացի զինվորն էր հետո նիզակով խոցել է նրա մարմնի հենց աջ մասը:

Ուղիղ 45 տարի առաջ՝ 1975 թվականին, ստեղծվեց գիտնականների 40-հոգանոց մի խումբ, որը երեք տարի շարունակ լուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացրեց: Եվ վերջապես 1978 թվականին նրանց թույլ տվեցին մտնել Թուրինի տաճար և ասացին՝ ուղիղ հինգ օր ունեք՝ արեք ինչ ուզում եք, իհարկե, առանց վնասելու մասունքը: Ժամանակը սուղ էր, և այդ 40 գիտնականները աշխատեցին բառիս բուն իմաստով օրուգիշեր, այսինքն գիշերով էլ էին աշխատում:

Ансамбль песни и пляски Российской армии имени А. В. Александрова выступил в Ереване - Sputnik Արմենիա
«Սիգարը օգնում է իմ գրպանին, երաժշտությունը՝ հոգուս». տանգոյի ոգին խորապես զգացող հայը

Սավանը ենթարկեցին ամենամանրակրկիտ զննման՝ ռենտգեն, ուլտրամանուշակագույն լուսանկարում, քիմիական անալիզ և այլն: Մի երեք տարի էլ պահանջվեց այդ հետազոտությունների արդյունքներն ամփոփելու համար, և վերջապես 1981 թվականին հրապարակվեց եզրակացությունը: Սավանի վրա կա տղամարդու հստակ պատկեր, որը հայտնի չէ, թե ինչպես է առաջացել, համենայնդեպս նկարված չէ, իսկ վերքերի շրջանում կան մարդկային արյան հետքեր:

Մնաց ամենակարևոր հարցը՝ երբ է ստեղծվել այս սավանը: 1988 թվականին եկեղեցին աննախադեպ քայլի դիմեց՝ թույլ տվեց այդ մասունքից կտրել երեք փոքր կտոր: Այդ երեք կտորները ուղարկեցին երեք տարբեր տեղեր՝ Ամերիկա՝ Արիզոնայի համալսարանին, Մեծ Բրիտանիա՝ Օքսֆորդի համալսարանին և Շվեյցարիա՝ Ցյուրիխի պոլիտեխնիկական ինստիտուտին:

Ինչպե՞ս իռլանդացիները սփռվեցին աշխարհով մեկ, կամ սուրբ Պատրիկի լեգենդը

Ընդ որում` մի գիտական կենտրոնի փորձագետները տեղյակ չպիտի չլինեին, թե մյուս երկուսում ինչ եզրակացության են հանգել: Երեքն էլ կատարեցին այսպես կոչված ռադիոածխածնային հետազոտություն, և երեք եզրակացությունները համընկան: Առեղծվածային սավանի տարիքն է 691 տարի՝ պլյուս մինուս 31 տարի: Այսինքն` 95 տոկոս հավանականությամբ կտորը գործված է եղել 1275-ից մինչև 1381 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ միջնադարում:

Астероид - Sputnik Արմենիա
Տագնապի պահին մարդկությունը չպետք է մոռանա այլ վտանգների մասին

Սակայն անցած տարվա ամռանը Օքսֆորդի համալսարանի մի խումբ գիտնականներ հայտարարեցին՝ 88 թվականին արված եզրակացությունը չի համապատասխանում իրականությանը։
Ինչևէ, մինչև հիմա նույնիսկ ժամանակակից գիտության նորագույն տեխնոլոգիաների առկայության պայմաններում որևէ մեկին չի հաջողվել տալ գլխավոր հարցի պատասխանը՝ ինչպես է տղամարդու այդ պատկերը հայտնվել սավանի վրա:

Բազմաթիվ գիտափորձեր են անցկացվել վերջին տասնամյակներում: Վերցրել են նմանատիպ կտորեղեն և ամենատարբեր ձևերով փորձել են դրա վրա ստանալ մարդու պատկեր: Ինչ ասես արել են՝ ջերմային, լուսային, ճառագայթային, քիմիական, նեյտրոնային ազդեցության են ենթարկել սավանները, նույնիսկ դրանց մեջ դիակներ են փաթաթել ու պահել տարբեր պայմաններում: Պարզապես ոչինչ չի ստացվել: Եվ գոնե առայժմ ամենատարբեր մասնագետներ հանգում են մի ընդհանուր եզրակացության՝ եթե նույնիսկ Թուրինյան պատանքի այդ պատկերը ստեղծվել է միջնադարում, ստեղծողը ուղղակի մեծագույն հանճար է եղել, որի կերտածը մինչև հիմա մնում է անկրկնելի:

Տեխնոլոգիական աղետ, կամ մի օր բոլորս կործանվելու ենք

Լրահոս
0