10:34 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
79021

Կորոնավիրուսը ստիպում է աշխարհին ապրել «կյանքը չի սպասում» սկզբունքով։ Կհաղթի նա, ով առաջինը կսկսի լուրջ վերաբերվել ու հնարավորինս շուտ արգելք կդնի վտանգի առաջ։

Վերջին օրերին արդեն սկսել են «Նորք» ինֆեկցիոնի մոտ շինություն կառուցել։ Մոսկվայում էլ բժշկական կենտրոնը բաց դաշտում են կառուցում, բայց խոստանում եմ մի քանի շաբաթում ավարտել։ Չինաստանում, որտեղից ամեն ինչ սկսվեց, մոտ են հաջողության հասնելուն, քանի որ գործում են ոչ միայն գրագետ, այլև հնարավորինս արագ։ 

Մադրիդում, որտեղ արդեն ավելի քան երեք հազար հիվանդ կա, այսպես էին կատակում.«Արգելվում է ախտահանիչ գելի ու դիմակների օգտագործումը։ Այստեղ գալիս են հերոսների պես մահանալու՝ գինու կամ գարեջրի շիշը ձեռքին»։ Սա գրված էր սրճարաններից մեկի պաստառի վրա։ Կարևորն այն չէ, որ այսօր դա արդեն ծիծաղելի չէ, այլ այն, որ ժամանակը ծախսել են հիմարությունների, ոչ թե գործի վրա։

1957 թվականին բնական ծաղիկ վարակը Մոսկվա եկավ, ու այն քառասուներկու օրում հաղթահարեցին։

Իտալիայից վարակը բերած «էջմիածնի ծյոծի» դերում այն ժամանակ նկարիչ Կոկորեկինն էր, որը Դելիից էր եկել։ Հնդկաստանը համաճարակների առումով ոչ բարենպաստ տարածաշրջան էր համարվում, ու գնալուց առաջ պարտադիր պատվաստումներ էին անում տարբեր վարակների, այդ թվում՝ բնական ծաղիկի դեմ։

Մոսկվայում Կոկորեկինը չէր խախտել այդ կանոնն ու պատվաստվել է, բայց Հնդկաստանում անառողջ հետաքրքրություն էր ցուցաբերել․ նա ցանկացել էր տեսնել՝ ինչպես են դիակիզում ծաղիկից մահացած բրահմինին (հոգևոր ծառա), թողել էր իր խումբը, մասնակցել դիակիզմանը, գնել էր հանգուցյալին պատկանող գորգն ու հետը Մոսկվա բերել։ Մոսկվայում նկարիչն իրեն վատ էր զգացել, ու նրան ինֆեկցիոն հիվանդանոցում պառկեցրել էին: Կարճ ժամանակ անց Կոկորեկինը մահացել էր, դիահերձումը ցույց էր տվել, որ պատճառը սև ծաղիկ վարակն է։

Սինգապուրցի գիտնականները կորոնավիրուսի ախտորոշման 5 րոպեանոց թեստ են ստեղծել

Մոսկվան դեռ այդպիսի բան  չէր տեսել։ Ու նման վճռական գործողություններ էլ չէին եղել դեռ։ Քաղաքը համաճարակից պաշտպանելու որոշումը կայացվել էր ԽՍՀՄ այն ժամանակվա ղեկավար Նիկիտա Խրուշչովի մոտ ժողովի ժամանակ։ Այնտեղ շատ որոշումներ էին կայացվում, բայց այս դեպքում ամեն ինչ գերազանց էր արվել։

Ի՞նչ էր պետք անել։ Անհրաժեշտ էր պարզել՝ ովքեր են շփվել նկարչի հետ ու բոլորին հսկողության տակ առնել։ Նա Հնդկաստանից հուշանվերներ էր բերել ու բաժանել ընկերներին և ծանոթներին, որոշ մասն էլ կոմիսիոն խանութներում վաճառքի էր հանել։

Ո՞վ պետք է դա աներ։ ՆԳՆ-ն, ԿԳԲ-ն ու, բնականաբար, առողջապահության նախարարությունը։ Սակայն բժիշկները չէին կարող հետքը գտնել ու դրանով առաջնորդվել, հատուկ պատրաստված մարդիկ էին պետք։ Ահա այստեղ տոտալ հսկողության ու խուզարկության համակարգը խաղաղ նպատակներով օգտագործվեց ու ցնցող արդյունք տվեց։

Գտան բոլոր նրանց, ովքեր հուշանվերներ էին ստացել կամ կոմիսիոն խանութներից էին գնել, իրերը վերցրեցին ու այրեցին, խանութների այցելուներին հաշվառեցին։

Հիմա թվերի մասին։ 9432 մարդ կարանտինի տակ հայտնվեց, պատվաստումների 3391 կետ բացեցին, պատվաստող 8522 բրիգադ ձևավորեցին, որոնք պատվաստեցին ավելի քան հինգուկես միլիոն մոսկվացու ու Մոսկվայի մարզի չորս միլիոն բնակչի։ Նման բան երբեք չէր եղել։

Ամփոփում ենք. համաճարակը կանխեցին չորս օրվա մեջ։ Ընդամենը քառասուն վեց մարդ էր վարակվել ու երեքը՝ մահացել։

Եզրակացություններ մեզ համար։ Ցավոք, մենք այն երկրների շարքում չենք (օրինակ՝ Չինաստան), որոնք ընդունակ են արագ կենտրոնացնել ուժերը։ Պատվաստումներին էլ քաղաքակիրթ կերպով չենք վերաբերվում։ Հուսանք՝ այդ առումով կորոնավիրուսը մեզ համար լավ դաս եղավ։

Ռուսաստանը կօգնի Իտալիային պայքարել կորոնավիրուսի դեմ

Հայաստանի ամբողջ բնակչությունը մի քանի անգամ ավելի քիչ է, քան նախորդ դարի հիսունականների Մոսկվայի բնակչությունը։ Փնտրելու, նախազգուշական միջոցառումներ անցկացնելու ու դեղորայքային հնարավորություններն այսօր անհամեմատ ավելի շատ են, ուրեմն՝ հաջողության հասնելու շանսերն էլ են ավելի մեծ։

Խնդիրը ոչ թե գինու կամ գարեջրի բաժակը ձեռքին մահանալուն պատրաստվելն է, ինչպես կոչ էին անում մադրիդյան հումորիստները, այլ ժամանցային հաստատություններ չայցելելը, մինչև կորոնավիրուսը չհաղթահարենք։

Որքա՞ն ժամանակ է պետք։ Դա ոչ ոք չի կարող ասել, կարելի է միայն ենթադրել, բայց սկզբի համար պետք է չմոռանալ լվանալ ձեռքերն ու չընկճվել։

Ի՞նչ է համավարակը, ու արդյո՞ք Հայաստանը դրան պատրաստ է։

Կանխատեսումները շատ տարբեր են։ Հեռուստալրագրող Վլադիմիր Պոզմերը, որը կրթությամբ կենսաբան է, ասում է, որ այս տարվա մայիսին կհաղթահարենք վարակը։

Այլ ժամկետներ էլ են նշում։ Համամիտ են այն հարցում, որ եթե անհրաժեշտ միջոցներ չկիրառվեն, համաճարակն Իտալիայի պես արագ կտարածվի, ու կորոնավիրուսը լավագույն դեպքում կհեռանա սեպտեմբերին։

ՌԳԱ ակադեմիկոս Վիկտոր Մալեևի կարծիքը․ «Հնարավոր է՝ ավելի ակտիվ սկսեն նոր պատվաստանյութեր ու  հակավարակային դեղորայք ստեղծել։ Անհեթեթություն է՝ վարակի դեմ պատվաստանյութը խոստանում են մշակել երկու-երեք տարում, երբ վարակն արդեն չի լինի»։

Ինչի՞ մասին է խոսքը։ Ակադեմիկոսը հիշեցնում է, որ այդպես էր SARS վարակի դեպքում։

Հաղթել կորոնավիրուսին. «Ռոսիա սեգոդնյան» Չինաստանի փորձի մասին գիրք կթողարկի

Այն ի հայտ եկավ 2002 թվականի հունվարին ու տևեց մինչև 2003 թվականի օգոստոսը, իսկ հետո հանկարծակի վերացավ, ու աշխարհը մինչ այժմ չի կարողանում գտնել դրա հետքերը։

Չի բացառվում, որ նույն ճակատագիրն է սպասում ժամանակակից կորոնավիրուսին։ Թեև այլ կանխատեսումների համաձայն՝ այն կարող է երկար տարիներ մեզ հետ մնալ:

Առողջություն ձեզ ու երկար տարիների կյանք։

Ըստ թեմայի

Ծաղիկները կորոնավիրուսին չեն սպասում․ ի՞նչ վիճակում են ծաղկավաճառներն ու ջերմոցատերերը
Գեյմեր հայրիկն իր նորածին երեխային կորոնավիրուսից պաշտպանելու համար կապսուլա է ստեղծել
Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի թեմայով խորհրդակցություն է հրավիրել
թեգերը:
Հայաստան, Մոսկվա, կորոնավիրուս, համաճարակ, համավարակ

Գլխավոր թեմաներ