00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրիլի մեկ․ ուզում ենք հավատալ հորինվածին և չենք հավատում իրականին

© Sputnik / Владимир Родионов / Անցնել մեդիապահոցПолузащитник итальянского "Наполи" Диего Марадона после матча с московским "Спартаком" (7 ноября 1990). Москвa
Полузащитник итальянского Наполи Диего Марадона после матча с московским Спартаком (7 ноября 1990). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք: Դեռ մանկուց ապրիլի մեկն անվանել ենք «խաբելու օր», իրականում ապրիլի մեկը նաև ճշմարտության պահ է:
Ապրիլի 1՝ ուզում ենք հավատալ հորինվածին և չենք հավատում իրականին

Հանկարծ հասկանում ենք, որ ապրում ենք իրականի և անիրականի եզրին, գիտակցում ենք, որ թեև կյանքը մեզ անուղղելի իրատես է դարձրել, այնուամենայնիվ, հոգու խորքում դյուրահավատ ու միամիտ ենք մնացել: Ու սկսում ենք մտածել՝ լավ, ինչու ենք այնքան հեշտությամբ հավատում ամենաանհավանական պատմություններին: Պատճառները տարբեր են: Երբեմն պատահում է, որ մեզ հրամցվող պատմությունն այնքան գեղեցիկ է, որ ակամայից ուզում ես հավատալ:

Газетный киоск в Ереване - Sputnik Արմենիա
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Շաբաթվա 5 առեղծվածները

 

Չգիտեմ, հիշո՞ւմ եք արդյոք՝ ուղիղ 5 տարի առաջ ապրիլի մեկին «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը մի հրաշալի պատմություն էր տեղադրել Հովհաննես Թումանյանի «Գիքորի» մասին: Նա պնդում  էր, թե Գիքորն իրականում չի մահացել թոքախտից, այլ Թիֆլիսում դարձել է շատ հայտնի քրեական հեղինակություն, հետո տեղափոխվել է Ամերիկա, որտեղ ծանոթացել է հանրահայտ գանգստերների հետ, ձերբակալվել է, այնուհետև նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի անձնական կարգադրությամբ արտահանձնվել է Ռուսաստանի իշխանություններին, հարցաքննվել է Ստալինի առանձնասենյակում, նստել է Կոլիմայում, հետո վերջապես վերադարձել Հայաստան ու կյանքի վերջին տարիներին պահակ աշխատել թատրոններից մեկում: Ինձ այն ժամանակ բազմաթիվ մարդիկ ասում էին՝ «լսե՞լ ես «Գիքորի» իրական պատմությունը»: Այսինքն՝ միանգամայն անկեղծ հավատացել էին: Որովհետև ուղղակի տաղանդավոր էր շարադրված:

Կան նաև հորինված պատմություններին անվերապահորեն հավատալու միանգամայն օբյեկտիվ պատճառներ: Ընդամենը մի օրինակ բերեմ․ 1988 թվականին «Իզվեստիա» թերթը տպագրեց այսպիսի մի հաղորդագրություն՝ Դիեգո Մարադոնան համաձայնել է 6 միլիոն դոլար հոնորարի դիմաց մշտապես տեղափոխվել Ռուսաստան և խաղալ Մոսկվայի «Սպարտակում»: Ամերիկյան առաջատար գործակալությունը՝ «Ասոսեյշիդ փրեսը», անմիջապես վերցրել էր խորհրդային թերթի այս լուրը և տարածել աշխարհով մեկ: Հետո գործակալության խմբագիրն այնուամենայնիվ որոշել էր զանգահարել Մոսկվա և «Իզվեստիայից» ճշտել գործարքի մանրամասները: Եվ թերթի խմբագրությունում նրան ուղղակի խորհուրդ էին տվել ուշադրություն դարձնել այդ անսովոր հաղորդագրության հրապարակման ամսաթվին: Այո, իհարկե, ապրիլի մեկն էր․․․

Ինչպես Հիտլերի գլոբուսը հայտնվեց հայի ձեռքում. նացիստները հույս ունեին հե՞տ պտտել ժամանակը

Ինչու էր աշխարհի ամենհայտնի լրատվական գործակալություններից մեկը, ինչպես ասում են՝ հալած յուղի տեղ ընդունել ապրիլմեկյան կատակը: Որովհետև մինչ այդ սովետական որևէ թերթ, մանավանդ պաշտոնաթերթ, երբեք իրեն թույլ չէր տվել ապրիլի մեկին նման բան անել: Իսկ 80-ականների վերջում, հիշում եք երևի, արդեն սկսվել էր գորբաչովյան «գլասնոստը», այսինքն՝ ազատականացումը: Ուղղակի ամերիկացիները դա չէին նկատել:

Иранские повстанцы с перевернутым американским флагом в Султанабадском гарнизоне к северо-востоку от Тегерана (12 февраля 1979). Иран - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«5 րոպե Դուլյանի հետ». Պատմության դասերը. Ամերիկյան դեսպանատան գրավումը

Եվ վերջապես ևս մեկ պատճառ, թե ինչու ենք մենք հավատում ամենաանհավանական պատմություններին: Ախր այդ անհավանական պատմությունները երբեմն միանգամայն իրական են: Ահա դրանցից մեկը․ 1900 թվական: Հուլիսի 28: Իտալիայի թագավոր Ումբերտո առաջինը ժամանում է Մոնցա քաղաք: Հաջորդ օրը թագավորը պետք է մասնակցեր մարզական մի միջոցառման բացման արարողությանը: Ժամանակ կար և որոշում է մտնել ռեստորաններից մեկը: Ռեստորանի տերը  հենց ինքն է գալիս թագավորին սպասարկելու: Տեսնելով ռեստորանի տիրոջը՝ թագավորը կարկամում է: Այդ մարդը այնքան նման էր թագավորին, որ կարծես երկվորյակներ լինեին: 

Ումբերտո Առաջինը հարցնում է՝ անունդ ինչ է: Տերը պատասխանում է՝ Ումբերտո: Բա երբ ես ծնվել: 1844 թվականի մարտի 14-ին: Թագավորը շշմում է, որովհետև դա հենց իր ծննդյան ամսաթիվն էր: Հարցնում է՝ բա կին, երեխա ունե՞ս: Ասում է՝ այո, կնոջս անունը Մարգարիտա է, տղայիս անունն էլ՝ Վիտորիո: Պատկերացրեք թագավորի վիճակը, որի կնոջ անունն էլ էր Մարգարիտա, իսկ տղային անվանել էին Վիտորիո: Զարմանքից ցնցված թագավորն ասում է՝ կնոջս պատմեմ, չի հավատա: Վաղը արի մեր հյուրանոց, ինքդ պատմիր։ Ռեստորանի տերը, բնականաբար, սիրով ընդունում է հրավերը: Բայց հաջորդ օրը չի գալիս հյուրանոց: Թագավորը սպասում է, բայց ապարդյուն և որոշում է ուղևորվել մարզական միջոցառման բացմանը:

Թուրինյան պատանքի գաղտնիքը

Երբ դուրս է գալիս հյուրանոցից, նրան վազեվազ մոտենում է գեներալներից մեկն ու ասում՝ գիտե՞ք՝ հենց նոր քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել և ռեստորանի տերը սպանվել է։ Ումբերտո առաջինը ասում է՝ շատ ափսոս, ցավակցում եմ։ Ու հենց որ նա արտասանում է այդ խոսքերը, մի անարխիստ չորս անգամ կրակում է նրա վրա։ Ու թագավորը մահանում է։ Անհավանակա՞ն է։ Համաձայն եմ։ Բայց մինչև հիմա որևէ մեկը չի հերքել այս պատմության իսկությունը։ 

 

Լրահոս
0