00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնակչության կեսից ավելին պետք է հիվանդանա և իմունային պատնեշ ստեղծի. հոլանդական մոտեցում

© AFP 2024 / BART MAAT Пешеходы и велосипедисты гуляют по центру Гааги несмотря на правительственные рекомендации не выходить из дома (3 апреля 2020).
Пешеходы и велосипедисты гуляют по центру Гааги несмотря на правительственные рекомендации не выходить из дома (3 апреля 2020).  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այնպես չէ, որ աշխարհի բոլոր պետությունները նույն մոտեցումներն են որդեգրել համաճարակի դեմ պայքարում։

 

Հոլանդիայի իշխանությունների մոտեցումը՝ բնակչության կեսից ավելին պետք է հիվանդանա եւ «իմունային պատնեշ» ստեղծի

Այո, շատ երկրներ Հայաստանի նման, բառիս բուն իմաստով, ուղղակի փակվում են՝ դադարեցնում են օդային հաղորդակցությունը, կողպում են սահմանները, կանգնեցնում են հասարակական տրանսպորտը, արգելում են ձեռնարկությունների աշխատանքը, մարդկանց էլ թույլ չեն տալիս դուրս գալ տանից առանց ծայրահեղ անհրաժեշտության և տուգանում են։ Բայց կան աշխարհում նաև բացառություններ։ Դրանցից մեկի՝ Շվեդիայի մասին անցած շաբաթ պատմել եմ։ Այժմ ուզում եմ անդրադառնալ Հոլանդիային։

Արդյո՞ք այլմոլորակայինները կուտեն մեզ

Молодой человек в защитной маске в аэропорту Внуково - Sputnik Արմենիա
Ի՞նչ արդյունք կտա Շվեդիայի համաճարակային էքսպերիմենտը

Հոլանդիան ընդհանրապես ուրույն երկիր է։ Աշխարհում, իհարկե, կան բազմաթիվ երկրներ, որոնց մայրաքաղաքն ամենևին էլ բնակչությամբ ամենամեծ քաղաքը չէ։ Վերցրեք թեկուզ Նյու Յորքն ու Վաշինգտոնը ԱՄՆ-ում կամ Սիդնեյը և Կանբերան՝ Ավստրալիայում։ Հոլանդիայում էդպես չի՝ Ամստերդամը Նիդեռլանդների հենց ամենամեծ քաղաքն է և մայրաքաղաքը, այնինչ կառավարությունը գտնվում է Հաագայում։ Պատկերացրեք, որ մեր կառավարությունը գործեր Գյումրիում։ Իսկի մշակույթի նախարարությունը այդպես էլ չտարան Գյումրի, թեև դրա մասին տարիներ շարունակ խոսվում էր։ 

 

Հոլանդիան նաև գյուղատնտեսական արտադրանքի երրորդ արտահանողն է աշխարհում՝ Միացյալ Նահանգներից և Ֆրանսիայից հետո։ Իսկ գիտե՞ք արդյոք, թե 17 միլիոն հոլանդացիներից քանիսն են զբաղվում գյուղատնտեսությամբ։ Ընդամենը 4 տոկոսը։ Ու էլի մի անհավանական փաստ։ Եթե ձեզ հարցնեն, թե եվրոպական որ երկրների գարեջրերն են հայտնի աշխարհում, իհարկե, առաջին հերթին կնշեք Գերմանիան և Չեխիան, շատ-շատ՝ կհիշեք նաև դանիական Կառլսբերգն ու Տուբորգը։ Իրականում Եվրոպայում ամենից շատ գարեջուր արտահանողը Հոլանդիան է։ Իսկ աշխարհում երկրորդն է՝ Մեքսիկայից հետո։ 

Տեխնոլոգիական աղետ, կամ մի օր բոլորս կործանվելու ենք

Հոլանդիայում հեծանիվների թիվը երկու անգամ գերազանցում է ավտոմեքենաների թիվը։ Եվ, ի դեպ, 2025 թվականից Նիդեռլանդներում ընդհանրապես արգելվելու է բենզինով և դիզվառելիքով աշխատող մեքենաների վաճառքը։ Էլի կարող եմ շատ հետաքրքիր փաստեր բերել՝ օրինակ, որ հոլանդացիների գրեթե կեսը անհավատ են, իսկ կանանց մեկ հինգերորդը ծննդաբերում է ոչ թե ծննդատանը, այլ իր տանը, բայց եթե շատ խորանանք, վիրուսին չենք հասնի։

Համաճարակի դեմ պայքարի հոլանդական տարբերակը մասնագետներից մեկը բնորոշել է Արևմուտքում բավական հայտնի արտահայտությամբ՝ «Act normaly, that’s crazy enough», ինչը երևի կարելի թարգմանել մոտավորապես այսպես՝ «Բնականոն գործիր, բնականոն գործելը արդեն բավական խելահեղ է»։ 

Самозарядный пистолет Удав - Sputnik Արմենիա
Շվեդիայի վարչապետի սպանությունն իր վրա է վերցրել 130 մարդ

Իսկապես, երբ մի քանի օր առաջ Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն հրապարակավ դիմեց իր երկրի բնակիչներին, նրա ելույթի որոշ դրույթներ այլ երկրներում, հաստատ նաև Հայաստանում, մոտավորապես այսպիսի արձագանք կառաջացնեին՝ էս ի՞նչ է ասում այս մարդը։
Այնինչ, ըստ մեկնաբանների՝ վարչապետի ասածներում կուռ տրամաբանություն կար։ Իմաստը մոտավորապես հետևյալն է. «Մենք բաց երկիր ենք և չենք կարող փակվել։ Համաճարակը այսպես թե այնպես՝ տարածվել է, և ի վերջո վարակվելու է հոլանդացիների 50-ից 60 տոկոսը։ Սա անխուսափելի է, որովհետև այդպես են պնդում մեր մասնագետները, իսկ ես նրանց հավատում եմ։ Ուրեմն ի՞նչ պիտի անենք։ Թողնենք, որ այդ 50-60 տոկոսը իրոք վարակվեն և առողջանան։ Դա, այսպես ասած, իմունային պատնեշ կստեղծի և կկանխի հիվանդության հետագա տարածումը։ Սակայն սա չի նշանակում, որ այդ ընթացքում պետք է ձեռքերս ծալած նստենք,- ասաց վարչապետը,- Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չվարակվեն ռիսկային գոտում գտնվող տարեցները և այն մարդիկ, որոնք տարբեր հիվանդություններով են տառապում։ Այսինքն՝ մի կողմից մենք չենք փակելու ամեն ինչ, ինչպես արել են մյուս երկրները։ Բայց մյուս կողմից՝ փորձելու ենք խիստ վերահսկողության տակ պահել վարակի տարածումը երկարաժամկետ հեռանկարում»։ 

Դավադրությունների տեսություն, կամ ինչ են իշխանությունները թաքցնում ժողովրդից

Համաձայնեք՝ այս ամենն, իհարկե, շատ հուսադրող է հնչում, և, ի դեպ, կառավարության այս մոտեցման հետ միանգամայն համաձայն են Հոլանդիայի պառլամենտի անդամների գերակշիռ մասը։ Նաև մասնագետներն են համաձայն, իսկ Հոլանդիայի բժշկությունը համաճարակների դեմ պայքարելու մեծ փորձ ունի, որովհետև ժամանակին Հոլանդիան բազմաթիվ գաղութներ է ունեցել աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ էկզոտիկ հիվանդություններ են տարածված եղել։

Բայց նաև համաձայնեք՝ առայժմ դեռ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպես է, այսպես ասած, իրեն պահելու նոր կորոնավիրուսը։

Լրահոս
0