00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքեր փրկող «հանցագործը». ինչպես հայ բժիշկն օրգանների փոխպատվաստման առաջամարտիկը դարձավ

© AP Photo / JIM MONEЗнаменитый хирург по трансплантации доктор Джон Наджарян в Федеральном здании в Сент-Пол (13 февраля 1996). Миннесота
Знаменитый хирург по трансплантации доктор Джон Наджарян в Федеральном здании в Сент-Пол (13 февраля 1996). Миннесота - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլասեր պատանին թողեց սպորտային կյանքն ու նվիրվեց բժշկությանը, դարձավ մի ամբողջ ոլորտի առաջամարտիկ, հարգանք ու հեղինակություն ձեռք բերեց աշխարհով մեկ, օգնեց հազարավոր կյանքեր փրկել, հետո էլ մեղադրվեց դրա համար։

«Կյանքեր փրկելու հանցագործություն». հայտնի ամերիկահայ վիրաբույժ Ջոն Նաջարյանի դեմ ներկայացված մեղադրանքն այսպես է բնորոշվում ԱՄՆ Բժշկության ազգային գրադարանի պաշտոնական կայքում։ Թեպետ իննսունականներին աղմուկ բարձրացրած դատական գործը որոշակի հարված հասցրեց բժշկի հեղինակությանը, սակայն որևէ կերպ չնսեմացրեց օրգանների փոխպատվաստման ոլորտի զարգացման գործում Ջոն Նաջարյանի ունեցած մեր դերը։

© AP Photo / JIM MONEՋոն Նաջարյանը
Կյանքեր փրկող «հանցագործը». ինչպես հայ բժիշկն օրգանների փոխպատվաստման առաջամարտիկը դարձավ - Sputnik Արմենիա
Ջոն Նաջարյանը

«Չի լինում մի դեպք, որ ես քայլեմ փողոցով, ու մարդիկ ինձ չմոտենան, չողջունեն, ձեռքս չսեղմեն։ Դա զարմանալի բան է»,- իր հարցազրույցներից մեկում հպարտությամբ ասել է դոկտոր Նաջարյանը։ Ո՞վ էր նա և ինչպես իր կյանքը նվիրեց օրգանների փոխպատվաստման միջոցով մարդկային կյանքեր փրկելուն։

Մարդու մեջ տեղադրել օրգան և փրկել նրա կյանքը

Ջոն Նաջարյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 22-ին Կալիֆոռնիայում։ Նրա հայրը Խարբերդից էր։ Կիսելով միլիոնավոր հայրենակիցների ճակատագիրը՝ օվկիանոսից այն կողմ էր հայտնվել թուրքական հալածանքներից փրկվելու համար։

Технолог ядерной медицины Майкл Гомес беседует с пациентом перед позитронно-эмиссионной томографией (15 июня 2007). Кингстон - Sputnik Արմենիա
Իսկական հեղաշրջում բժշկության ոլորտում. ինչպես հայ պրոֆեսորի գյուտը փոխեց աշխարհը

Պատանի տարիքում Ջոնը ֆուտբոլով էր հետաքրքրվում, խաղում էր Կալիֆոռնիայի համալսարանի ֆուտբոլային թիմում, հիանում էր թիմի խաղացողներից մեկով, որը կարդիովիրաբույժ էր։ 1954 թվականին բժշկության պատմության մեջ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ։ Բոստոնի Բրիգամ հիվանդանոցում բացառիկ վիրահատություն կատարվեց՝ միաբջիջ երկվորյակ եղբայրների միջև երիկամի փոխպատվաստման հաջողված վիրահատություն արվեց։

«Դա լրիվ այլ բան է՝ մարդու մեջ տեղադրել օրգան և փրկել նրա կյանքը։ Սա հրաշալի է և հենց այն է, ինչով ցանկանում եմ զբաղվել»,- ասաց Ջոն Նաջարյանն ու այդ վայրկյանից իր կյանքը նվիրեց օրգանների փոխպատվաստմանը։

1954 թվականին Ջոն Նաջարյանը ծառայում էր ԱՄՆ ռազմաօդային ուժերում՝ Նյու Մեքսիկոյում տեղակայված օդային դիվիզիայի վիրաբույժն էր։ Ծառայությունն ավարտելուց հետո առաջին բանը, որ արեց Նաջարյանը, իմունաբանությունն ուսումնասիրելն է։

«Ինձ նախ պետք էր գտնել մեկին, ով կսովորեցնի ինձ դա, քանի որ այն ժամանակ իմունաբանությունն ինձ համար ընդամենը բառ էր»,- խոստովանում է նա։

Սեքս, թմրադեղեր, ռոքնռոլից մինչև «Նեմեսիս» գործողություն. պատմություն մի հայի մասին

Օրգանների փոխպատվաստման վիրահատությունների ամենամեծ ռիսկն այն է, որ փոխպատվաստված օրգանը մերժվում էր հիվանդի իմունային համակարգի կողմից, փոխպատվաստված հյուսվածքները սկսում էին ոչնչանալ։ Նաջարյանը գիտեր՝ ոլորտում նորություն բերելու համար հենց իմունաբանության մեջ պետք է խորանա, այդտեղ պետք է ելքը գտնի։ Այսպիսով նա փնտրում, գտնում և կապ է հաստատում ոլորտի լավագույն մասնագետների հետ։ Փիթսբուրգի համալսարանում, ապա Սքրիփսի գիտահետազոտական ինստիտուտում նա վերապատրաստում, ապա նաև պրակտիկա է անցնում։

Աշխարհի ծայրը կգնամ նրա համար

1967-ին հայ բժիշկն աշխատանքի է անցնում  Մինեսոտայի համալսարանում, որտեղ ղեկավարում է վիրաբուժական բաժանմունքը: Հենց համալսարանի հիվանդանոցում է նա հարյուրավոր կյանքեր փրկում վիրահատությունների միջոցով։

Таяние льдов в Антарктиде - Sputnik Արմենիա
Ինչպես հայուհին «նվաճեց» Անտարկտիդան ու իր անունով լիճ ունեցավ

1982թ.-ին Ջոն Նաջարյանը բարդագույն վիրահատության պատասխանատվություն է ստանձնում։ Նորածին տղայի ապրելու միակ հույսը կարող էր երիկամի փոխպատվաստումը դառնալ։ Բժիշկ Նաջարյանը վիրահատում է փոքրիկ Ջեյմիին, երբ նա ընդամենը 11 ամսական էր. Ջեյմին ապրեց։

«Ես աշխարհի ծայրը կգնամ նրա համար»,- հարցազրույցներում հայազգի բժշկի մասին ասել է Չարլզ Ֆիսկին՝ Ջեյմիի հայրը։

Նաջարյանի կատարած իրահատության մասին խոսում էր ամբողջ բժշկական աշխարհը, դա չտեսնված մի բան էր, հրաշք, որը Նաջարյանն էր գործել։

Աշխատանքային գրեթե չորս տասնամյակների ընթացքում հայազգի վիրաբույժն անթիվ հաջողված վիրահատություններ է իրականացնում, իր գիտելիքներն ու հմտությունները փոխանցում երիտասարդներին, աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ վիրավույժների վերապատրաստում։

1977-ին Նաջարյանն ընտրվում է Ամերիկայի փոխպատվաստող վիրաբույժների ընկերության նախագահ:

Նաջարյանը գտել էր այն...

1960-ականներին Մինեսոտայի համալսարանում Նաջարյանը գործընկերոջ հետ զբաղված էր հակալիմֆոցիտար գլոբուլինի ՝ALG-ի ուսումնասիրությամբ։ Այս դեղամիջոցն, այսպես ասած, նվազեցնում էր իմունային համակարգի կողմից նոր օրգանի մերժումը, հետևաբար՝ նպաստում օրգանների փոխպատվաստման վիրահատությունների հաջող ելքին։  ԱՄՆ սննդի և դեղամիջոցների վերահսկման դեպարտամենտը՝ FDA-ն, թույլ տվեց արտադրել դեղամիջոցը, սակայն արգելեց շահույթ ստանալը։

Սուպեր հերոս Սարգիսը. սա Հոլիվուդը չէ, Հայաստանն է ու Արցախը...

Ինչևէ, ALG-ի հաջող կիրառության մասին իմացան ամբողջ աշխարհում, և հարյուրավոր կլինիկաներ ցանկություն հայտնեցին ունենալ դրանից։ Երիկամի, այսպես ասած, մեկ տարի ապրելու հավականությունն այս դեղամիջոցի շնորհիվ 40 -ից բարձրացավ մինչև 80 տոկոս։ Նաջարյանը փնտրում էր մասնավոր դեղագործական ընկերություններ, որոնք կարտադրեին դեղամիջոցը, սակայն անհաջողության էր մատնվում։ Ստիպված արտադրությունը սկսում է Մինեսոտայի համալսարանին լաբորատորիայում։

Կյանքեր փրկող «հանցագործը»

1995 թվականին, երբ Նաջարյանի զարգացրած դեղամիջոցն աշխարհում իր հաջողության գագաթնակետին էր հասել, բժշկական աշխարհը ցնցվեց՝ Նաջարյանին մեղադրանք առաջադրվեց խաբեության, հարկեր չվճարելու և մի շարք այլ հոդվածներով։ FDA-ը պնդում էր, թե բժիշկը դեղամիջոցն արտադրում էր սեփական շահի համար և այլն։ Երկար ու ձգձգված դատական գործընթացի արդյունքում Ջոն Նաջարյանը լիովին անմեղ ճանաչվեց։ Այդպես որոշեցին երդվյալ ատենակալները։ Դատավորը, ատենակալների որոշումն ընթերցելուց հետո, իր կողմից ավելացրեց. «Եթե անկեղծ, ես նույնիսկ չեմ հասկանում, թե մենք ինչու ենք այստեղ»։

Коридор тюрьмы с камерами - Sputnik Արմենիա
Համբիկ Սասունյանի ճակատագիրը մեկ մարդու ձեռքում է, կամ ինչով կարող է հայրենիքն օգնել նրան

Իրականում Նաջարյանի դեմ հարուցված այս գործն ու հետապնդումը շատ ավելի խոր ու հեռու գնացող արմատներ ունեին։ Հարվարդի իրավաբանական դպրոցի պաշտոնական կայքում կարող եք գտնել Նաջարյանի գործի մանրամասն վերլուծությունը։ Մասնագետները կասկածներ ունեն, որ այս ամենի հետևում ոչ միայն FDA-ի, այլև դեղագործական մեծ ընկերությունների շահերն էին, որոնք հասկացել էին, թե ինչքան մեծ եկամուտներ են իրենց ձեռքից հոսում ALG-ի պատճառով։

Թեպետ Նաջարյանն արդարացվեց, բայց ALG-ի արտադրության վրա դրված արգելքը չվերացվեց։ Արդյունքում ամենից շատ տուժեցին փոխպատվաստման վիրահատություն տարած հիվանդները, որոնք ստիպված եղան օգտվել ALG-ին փոխարինող, ավելի թանկարժեք դեղամիջոցներից։

Անշուշտ, այս պատմությունը սպի թողեց բժշկի հեղինակության վրա, բայց նրա վաստակը շարունակվեց և շարունակվում է գնահատվել ամբողջ աշխարհում։ Նրա աշակերտներն այսօր հաջողված վիրահատություններ են կատարում երկրագնդի տարբեր անկյուններում, նա հազարավոր գիտական հոդվածների ու գրքերի հեղինակ է։

Հայ ռեստորանատերը խորհուրդներ է տալիս լեհ նախարարներին, հյուրընկալում փոխվարչապետին

Նաջարյանը համարվում է օրգանների ժամանակակից փոխպատվաստման հայրը, որովհետև նա այս ոլորտում այնպիսի ընթացակարգեր ներդրեց, որոնք հիմա սովորական են համարվում ու կիրառվում են աշխարհով մեկ։

Չնայած պատկառելի տարիքին՝ Նաջարյանը հիմա էլ շարունակում է գիտական ուսումնասիրությունները Մինեսոտայի համալսարանում։

Լրահոս
0