09:28 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (272)
67630

Եկեք անկեղծ լինենք։ Վերջին հարյուր տարվա ընթացքում էսպիսի բան չէր եղել, որ ողջ մարդկությունը միաժամանակ հայտնվի մի համընդհանուր խնդրի առջև, որը միանգամից փոխի բոլոր երկրների քաղաքացիների կյանքը։

Կորոնավիրուսային վախերը դավադրության բազմաթիվ տեսություններ են ծնել

Վերջին տարիներին եղել են, իհարկե, համաճարակներ, ասենք՝ էբոլա կամ զիկա, բայց այդ հիվանդությունները, այսպես ասենք, տարածաշրջանային բնույթ են կրել, կոնկրետ մեզ՝ հայաստանցիներիս, վրա որևէ էական ազդեցություն չեն ունեցել։ Եղել են նաև համաշխարհային պատերազմներ, որոնք, ընդհակառակը, շատ մեծ ազդեցություն են ունեցել մեզ վրա, բայց, համաձայնեք, թեև այդ պատերազմները համաշխարհային են անվանվել, իրականում դրանց մասնակցել են սահմանափակ թվով պետություններ։

Այս համավարակը իսկապես համամարդկային է՝ ողջ մարդկությունը տանն է նստել, գրեթե բոլոր երկրներում են ձեռնարկությունները փակվել։ Չինաստանում առաջին եռամսյակում  համախառն ներքին արդյունքը նվազել է գրեթե 7 տոկոսով։ Նման բան նույնիսկ ամենահոռետես մասնագետները չէին կանխատեսել։ Միացյալ նահանգների տնտեսական կորուստները շատ ավելի լուրջ կարող են լինել՝ մինչև համախառն ներքին արդյունքի 38 տոկոսը, պնդում են վերլուծաբանները։ Եվ քանզի կորոնավիրուսը փոխել է ողջ մարդկության կյանքը, զարմանալի չէ, որ սկսել են շրջանառվել ամենաանհավանական և ամենաարտառոց տեսություններն ու վարկածները։

Բա ինչո՞ւ է այս վիրուսը օրհասական դառնում գերազանցապես տարեց և հիվանդ մարդկանց համար, հարց են հնչեցնում դավադրության տեսությունների ջատագովները ու պատասխանում՝ որովհետև որոշ ուժեր ուզում են, այսպես ասենք, զտել մարդկությունը, ազատվել ծերերից ու հիվանդներից և թողնել ամենակենսունակ մասը, որն էլ կկարողանա դիմակայել սպասվող արհավիրքներին։ 

Կոնկրետ ինչ արհավիրքներ են սպասվում առաջիկայում։ Դավադրության տեսությունների կողմնակիցները անվերապահորեն պնդում են՝ առաջիկայում նախ լինելու է Մեծ դեպրեսիա, հետո էլ Երրորդ համաշխարհային պատերազմ։ Եվ պատմությանն են վկայակոչում, երբ անցած դարի 30-ական թվականներին բազմաթիվ պետությունների տնտեսությունները անկում ապրեցին, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմը նպաստեց այդ տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը։ 

«Իրավունք չունենք զգոնությունը կորցնելու». Թորոսյանին մտահոգում են կորոնավիրուսի տեմպերը

Ոմանք պնդում են, թե Մեծ դեպրեսիան ողջ աշխարհում արդեն սկսվել է, այսինքն՝ որոշ պետությունների տնտեսություններն արդեն գահավիժել են և առաջիկայում դժվար թե դուրս գան անդունդից։ Նման պնդում է անում, մասնավորապես, հրապարակախոս Ալեքսանդր Վասերմանը, որն ասում է՝ Ամերիկայի իշխանություններն արդեն սկսել են դոլարներ տպել, որպեսզի բանկերն ու խոշոր կորպոռացիաները կարողանան պահպանել իրենց գոյությունը։ Իսկ լրացուցիչ դոլարների շրջանառությունը շատ կանխատեսելի հետևանքների է բերելու՝ ինֆլյացիա, այսինքն՝ բոլոր ապրանքների գների կտրուկ աճ, ընդ որում՝ ոչ միայն Ամերիկայում, այլ ողջ աշխարհում, որովհետև դոլարը համաշխարհային տարադրամ է։

Որպես հետևանք, ասում է Վասերմանը, ողջ աշխարհում աճելու է աղքատության մակարդակը, որոշ ապրանքներ այլևս մատչելի չեն դառնալու բնակչության մեծամասնության համար, դժգոհություն է սկսվելու, անխուսափելի են դառնալու խժդժությունները։ Եվ այս ամենը կանխելու համար մեծ տերությունները համաշխարհային նոր պատերազմ են հրահրելու։ Հրապարակախոսն ասում է․ «Այս ամենը դեռ Կառլ Մարքսն էր կանխատեսել՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամին հետևում է համաշխարհային հակամարտությունը»։

Դավադրության տեսությունների կողմնակիցները մեջբերում են ոչ միայն Մարքսին, այլև, այսպես ասած՝ դավադրագետ կամ կոնսպիրոլոգ Բիլ Ռայանին, որը դեռ ուղիղ 10 տարի առաջ՝ 2010 թվականին, հայտարարել էր, որ ամենաարագ զարգացող երկրում՝ Չինաստանում համաճարակ է սկսվելու, որի նախաձեռնողների նպատակը այդ պետությանը ծնկի բերելն է։ Հետո վարակը տարածվելու է աշխարհով մեկ, հանգեցնելով քաոսի՝ փակվելու են սահմանները, սահմանափակվելու է մարդկանց տեղաշարժը, տարբեր երկրներում արտակարգ դրություն է հայտարարվելու։ 

Բիլ Ռայանը ավելի հոռետեսական կանխատեսումներ էր արել, պնդելով, որ այս ամենի հետևանքով մարդկությունը հետ է շպրտվելու մոտ երկու հարյուրամյակով, այսինքն՝ բոլորս հայտնվելու ենք 19-դարի առաջին կեսում։ Լուրջ մասնագետներն, իհարկե, երբեք էլ լուրջ չեն վերաբերվել Բիլ Ռայանի ասածներին։ Սակայն փաստեմ, որ ամերիկացի այս դավադրագետի կանխատեսումներն ամենևին ամենահոռետեսականը չեն։ Ոմանք պնդում են, որ Երկրին է մոտենում Նիբիրու մոլորակը։ Բայց այդ մասին՝ վաղը։

Երբ խոսափողը միացրած է, կամ ուղիղ եթերի վտանգավոր կողմը

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (272)

Ըստ թեմայի

Ինչպես պետք է հղիները պաշտպանվեն կորոնավիրուսից
Ի՞նչ անել շինարարության ժամանակ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար․ տեսանյութ
Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է` կորոնավիրուսը լաբորատորիայում է ստեղծվել
Ավինյանի նոր որոշումը. կորոնավիրուսի պատճառով Մարալիկում ու Ձորակապում հատուկ ռեժիմ կգործի
թեգերը:
Կարլ Մարքս, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ