17:40 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (155)
104752

Եկեք անկեղծ լինենք։ Համաճարակի պայմաններում կրկին աշխուժացել են խոսակցություններն աշխարհի ողջ բնակչության այսպես ասած չիպավորման մասին։

Համընդհանուր չիպավորում՝ թեր և դեմ

Պատճառն ակնհայտ է՝ եթե բնականոն պայմաններում շարքային քաղաքացին լսել անգամ չէր ուզում, որ իր մաշկի տակ կարող են միկրոչիպ տեղադրել, դա ընկալում էր որպես անձնական ազատության կոպիտ ոտնահարում՝ ինչպե՞ս թե, ի՞նչ իրավունք ունի որևէ մեկը ինձ մշտական վերահսկողության տակ պահել, ապա հիմա, երբ տարածվել է հիվանդությունը, նույն շարքային քաղաքացին կարող է փոխել իր վերաբերմունքը պետական վերահսկողության նկատմամբ։

Օրինակը բոլորիս աչքի առաջ է՝ մինչև հիմա մարդիկ ասում են՝ այ եթե պետությունը ժամանակին խիստ վերահսկողություն սահմաներ, զգոն լիներ և թույլ չկար, որ Իտալիայից վերադարձած կինը մասնակցի նշանդրեքի արարողությանը, մենք հիմա այսքան վարակված չէինք ունենա, միգուցե մահացածների թիվն էլ ավելի քիչ լիներ։

Իհարկե, կարելի է ենթադրել, որ կանցնի այս համաճարակը և համընդհանուր պատվաստման ու չիպավորման մասին վեճերը հետզհետե կմարեն։ Սակայն կմնա սկզբունքային հարցը՝ արդյո՞ք ապագայում հնարավոր է արդյունավետ պայքար մղել նման համաճարակների դեմ առանց մարդկության համընդհանուր պատվաստման և չիպավորման։ Որոշ մասնագետներ գտնում են, որ դա անհնար է։ Եվ դեռ երեք տարի առաջ ՄԱԿ-ի հովանավորությամբ մշակվեց մի ծրագիր, որը կոչվում է ID 2020։

Երևի հասկանալի է, թե ինչ է նշանակում ID։ Այո, դա նույնականացման քարտն է, բայց ոչ այն քարտի ձևով, որը մենք ունենք, այլ հենց միկրոչիպի, որը տեղադրվում է, ասենք, ձեռքի մաշկի տակ և պարունակում է բազմաթիվ տեղեկություններ մարդու մասին։

Այդ տեղեկությունները կարող են շատ բազմազան լինել՝ ընդհուպ մինչև ձեր ընտանեկան վիճակը, այսինքն՝ ամուսնացած եք, թե ոչ։ Բայց այդ միկրոչիպի գլխավոր նպատակը՝ ձեր հիվանդությունների և պատվաստումների մասին տեղեկություն ստանալն է։ Այ էստեղ սկսվում են թեժ վեճերը։ Ոմանք պնդում են՝ բա եթե պետությունը ձեր հիվանդությունների և պատվաստումների մասին տեղեկություն չունենա, կներեք, ինչպես պիտի պայքարի համաճարակների դեմ։

Կորոնավիրուսի ժամանակ «չիպավորո՞ւմ» են. Մարտիրոսյանը` աղմուկ բարձրացրած թեմայի մասին

Ընդդիմախոսները հակադարձում են՝ խնդրեմ, տեղեկություններ ստացեք իմ ընտանեկան վիճակը մասին, ես հո չեմ կարող թաքցնել, որ ամուսնացած եմ։ Տեղեկություններ ստացեք իմ եկամուտների մասին, դա էլ իրավունք չունեմ թաքցնել, որովհետև հարկերի խնդիր կա։ Բայց իմ հիվանդությունները իրավունք չունեք հանրության սեփականությունը դարձնել նույնիսկ եթե ես հանրային գործիչ եմ։ Համաձայնեք, էստեղ տրամաբանություն կա։

Համընդհանուր պատվաստման և չիպավորման ջատագովները շեշտը դնում են դրական գործոնների վրա։ Ասում են՝ եթե ձեզ պատվաստել են և միաժամանակ միկրոչիպ են տեղադրել, դա այն բանի հավաստումն է, որ դուք իմունիտետ ունեք կորոնավիրուսի նկատմամբ։ Սա մեկ։ Երկրորդ՝ դա ձեզ թույլ կտա ազատորեն տեղաշարժվել թե՛  ձեր պետության ներսում, թե՛ երկրից դուրս, որովհետև դուք ապացույց ունեք, որ հիվանդ չեք։ Երրորդ՝ այդ չիպը կարելի է, ինչպես ասում են, «ափգրեյդ» անել, այսինքն՝ անընդհատ նորացնել նոր համավարակների դեպքում։ Եվ վերջապես՝ ձեր ձեռքում տեղադրված այդ միկրոչիպը կարելի է կապել ձեր բանկային հաշվի հետ, ինչից հետո կկարողանաք բանկոմատից փող հանել կամ սուպերմարկետում վճարել գնումների համար ընդամենը մատի հպումով։

Ո՞ւմ է ձեռնտու կորոնավիրուսը․ Բիլ Գեյթսին՝ հավատացած են ոմանք

Էստեղ ամենագլխավոր խնդիրն, իհարկե, գաղտնիության հարցն է։ Մասնագետները պնդում են, որ կիրառելով «բլոքչեյն» համակարգը, հնարավոր է այնպես անել, որ ձեր տվյալների գաղտնիությունը պահպանվի 100 տոկոսով։

Ընդդիմախոսները, սակայն, շատ կոնկրետ վիճակագրություն են հրապարակում։ «Կասպերսկու լաբորատորիա» գլոբալ հետազոտական-վերլուծական կենտրոնի տվյալներով՝ 2018 թվականին աշխարհում տեղի է ունեցել ավելի քան 7 միլիարդ գրառման արտահոսք։ Այդ թիվը տարեցտարի աճում է, չնայած մասնագետները տեղեկության արտահոսքի դեմ նորանոր եղանակներ են մշակում։ Մի խոսքով, այդ միկրոչիպը, որը շատերն անվանում են իմունիտետի անձնագիր, ունի իր ակնհայտ առավելությունները, մյուս կողմից՝ իրոք դժվար է փարատել այդ անձնագրի հետ կապված բոլոր մտահոգությունները։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (155)

Ըստ թեմայի

Եթե նորից պատերազմ սկսվի, այն չի նմանվի 1990-ականներին տեղի ունեցածին. Արմեն Դուլյան
Մենք` հայաստանցիներս, շատ բարոյական ենք. ո՞րն է անբարոյականության մեր չափանիշը
Այլմոլորակայիններն են մեզ վարակել. կորոնավիրուսի ծագման ամենատարօրինակ տեսությունը
Արդյո՞ք այլմոլորակայինները կուտեն մեզ
թեգերը:
Հայաստան, Դեղ, համաճարակ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ