06:52 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
56910

Չեմ կարող ասել, թե Պլատոնն ընկերս է, բայց Ալեքսանդր Նիկոլաևիչ Դեմեխինի մասին առաջինը նրանից եմ լսել։ Նա բացահայտել է այն ջուրը, որը բոլորս խմում ենք, համեմատում «Բորժոմիի» և աշխարհի այլ հանքային ջրերի հետ, ու, բնականաբար, մերը բոլորից բարձր դասում։

Պլատոնը Ջերմուկի հնաբնակներին ծանոթ գաճաճ էր, որը մոտենում էր քաղաքի հյուրերին ու առաջարկում մաքրել կոշիկները։ Դժվար էր մերժել նրան։ Պլատոնը բոլորին գիտեր ու բոլորի մասին ամեն ինչ, ու երբ հարցրի նրան՝ որտեղից ու երբ է հայտնի ջուրը շշալցվել, նա ասաց․ պատերազմից հետո, իսկ հանրահռչակել է այն Ալեքսանդր Դեմեխինը, որն իսկական հայ էր։

Պլատոնը ազգության հարցում ձևի առումով սխալվել էր, բայց ոչ բովանդակության։ Քչերն են Հայաստանի համար այնքան բան արել, որքան բնիկը, որը Սմոլենսկի Իզդեշկովո գյուղից 1931 թվականին մեզ մոտ էր եկել ու 1953 թվականին մահացել Երևանում։

Ինչի՞ համար էր եկել։ Մոսկվայի Լեռնային ակադեմիայի երիտասարդ շրջանավարտ, ապա կովկասյան հանքային ջրերի բալնեոլոգիական ինստիտուտին կից երկրաբանական բյուրոյի ինժեներ Ալեքսանդր Դեմեխինը կամավոր եկել էր Արզնի ՝ հետախուզական աշխատանքներ իրականացնելու:

Այն ժամանակ Արզնիում, որը գյուղ էր, քառասուն տեղանոց հաստատություն կար, որն առողջարան էր կոչվում։ Երիտասարդ Դեմեխինը պետք է ինչ-որ բան աներ, և նա դա արեց։ Իրականացրեց հիդրոերկրաբանական ու երկրաբանական ուսումնասիրություններ, ստացավ գերազանց արդյունքներ, պարզեց, որ հանքային ջրի պաշարները թույլ են տալիս Արզնին դարձնել համամիութենական նշանակության Առողջարան: Դաձրին։

Պեսկունովից մինչև «միլիցիան չսիրող» Վանո. ով ինչով է մնացել ոստիկանության պատմության մեջ

Բայց Մոսկվա վերադառնալ Դեմեխինը չէր շտապում ՝ Արզնիից ոչ հեռու, Ինչպես գիտենք, գտնվում է Դիլիջանը, և արդեն 1938 թվականին Ալեքսանդր Դեմեխինը, որն այդ ժամանակ հայկական երկրաբանական վարչության գլխավոր ինժեներն էր, հաստատեց ՝ հանքային ջրի որակն ու պաշարները թույլ են տալիս պարզապես Դիլիջան քաղաքը դարձնել Դիլիջան քաղաք-հանգստավայր։ Ինչ, ըստ էության, տեղի ունեցավ։

Պետք է նշել որ Դեմեխինն առաջիններից էր, որը եկել էր Հայաստանին օգնելու, որ ոտքի կանգնի, բայց նա թերևս առաջինն էր, որ հայ չէր։

Դիլիջանից հետո Դեմեխինը Ջերմուկ է ուղևորվում։ Սարքավորումները ձիերով ու ջորիներով սարեր են ուղարկում, երկրաբաններ են գալիս, հորման աշխատանքներ են սկսվում․ այս ամենը ղեկավարում է Ալեքսանդր Դեմեխինը։ Նա եզրակացնում է, որ պետք է առողջարանային քաղաք կառուցել, ինչը մենք արդեն ունենք: Այլ հարց է, որ չենք պահում։

«Արփայի ջրավազանի հանքային ջրերը» մենագրության մեջ գիտնականը նշել է այս ջրի յուրահատկությունը, և այժմ որտեղ էլ գիտեն այն՝ մոսովյան Կրեմլից մինչև հեռավոր արտասահմաններ՝ ընդունում են, որ «Ջերմուկը» ոչ միայն համեղ է, այլև օգտակար է ստամոքսի համար։

Չցանկանալով սեպ խրել վրացի եղբայրների հետ հարաբերությունների մեջ, մեղմ կասենք՝ «Բորժոմին» շատ լավն է, բայց «Ջերմուկն» ինչո՞վ է վատ։ Վրաստանը փառաբանում էր ոչ միայն իր գինիները, այլև իր ջրերը (երկուսի դեպքում էլ՝ արդարացի)։ Մենք էլ միայն մեր կոնյակն էինք գովում, հիմա նոր հերթը հասել է գինուն ու ջրին։

«Թե չլիներ կինն ու...». ի՞նչն է ստիպել հաջողակ հայ հետախույզին դավաճանել հայրենիքը

... Դեմեխինի աշխատանքը Ջերմուկում ընդհատեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, բայց 1945-ին նա կրկին լծվեց հանքային ջրերի պաշարների ուսումնասիրության գործին։ Դրա հետ մեկտեղ Դեմեխինի ղեկավարությամբ Հայաստանում աճեց բարձրակարգ երկրաբանների մեծ ջոկատ։ Միայն քանի անուն նշեմ ՝ Փայլակ Սարգսյան, Հովսեփ Սարգսյան, Արծրուն Տեր-Մարտիրոսյան, Արտաշես Ամրոյան, Գուրգեն Վարդանյան…

Քաղաքն աճում էր, զարգանում, մարդիկ շատանում էին, ու բոլորը, այդ թվում նաև կոշիկ մաքրող Պլատոնը, չէին համաձայնի «Միմինոյի» Ռուբիկի հետ։

Աշխարհում առաջին տեղը, կասեին ձեզ նրանք, զբաղեցնում է ոչ թե Սան Ֆրանցիսկոյի, այլ Ջերմուկի ջուրը։

Մարշալ Ժուկովի դստեր հուշերից, կամ ի՞նչ է անում զինվորը, երբ սահմանին պաշտոնյա է տեսնում

Ըստ թեմայի

Համոզեց Մոսկվային, Քենեդուն ու Կաստրոյին. ինչով ավարտվեց Բաղրամյան-Միկոյան «պայքարը»
Ինչպես է բրիգադային ինժեներ Ասլանովի գործը յուրահատուկ դարձել մարշալ Ժուկովի համար
Խանջյանի մահվան մութ պատմությունն ու Բերիան. ի՞նչ կապ ուներ 16–ամյա հայ տղան այդ ամենի հետ
թեգերը:
Ալեքսանդր Նիկոլաևիչ Դեմեխին, Հայաստան, «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ, Ջերմուկ

Գլխավոր թեմաներ