00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քարը օր դնես, ձենն ականջիս չի հասնի...». երեք հուզիչ պատմություն Շիրազի կյանքից

© Sputnik / Asatur YesayantsМузей Ованнеса Шираза в Гюмри
Музей Ованнеса Шираза в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ մեծ գրող Հովհաննես Շիրազի ծննդյան օրվա առթիվ Sputnik Արմենիան ձեզ է ներկայացնում հետաքրքիր պատմություններ նրա կյանքից։

«Իմ կենսագրությունն իմ բանաստեղծություններն են»։ XX դարի հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազն էր ասում։ Իհարկե, իր բանաստեղծություններում նա ամբողջությամբ բացահայտել է իր մանկության ողբերգական պատմությունը։ Շիրազի հայրը սպանվել էր Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի) թուրք զինվորների կողմից, երբ նա երեք տարեկան էր, մայրը չէր կարողացել կերակրել որդուն և նրան որբանոց էր հանձնել։ Այնուհետև բանաստեղծի կյանքում մոր հետ վերամիավորման մոգական դեպք տեղի ունեցավ։ Հովհաննեսը պատանի տարիքում անցորդներից գումար էր գողանում, և մի օր նրա զոհը դարձավ սեփական մայրը, որն այդ դեպքից հետո որդուն որբանոցից հետ վերցրեց։ Գրել է Շիրազը նաև իր ցավի մասին` կորուսյալ Արևմտյան Հայաստանի (պոետի մայրը ծնունդով Կարսից էր)։ Սակայն այսօր, Շիրազի ծննդյան օրը, մենք որոշեցինք ներկայացնել նրա կենսագրությունը ոչ թե բանաստեղծությունների տեսքով, այլ ականատեսների պատմածներով` հավաքելով բանաստեղծի մասին ամենազվարճալի և հուզիչ պատմությունները։

Ինչո՞ւ Հովհաննես Շիրազի գերեզմանի վրա շիրմաքար չկա

Արարատ լեռն առանձնահատուկ խորհրդանիշ է, որին անդրադարձել են գրեթե բոլոր հայ բանաստեղծներն ու գրողները։ Սակայն ոչ ոք լեռանն այնքան տող չի ձոնել, որքան Շիրազը։ Ժամանակակիցները հիշում են նրա նվիրական արտահայտությունը, որը բանաստեղծը կրկնում էր, երբ խոսք էր գնում այլ ժողովուրդների ձեռքբերումների մասին. «Բոլոր ազգերը թող հասնին լուսնին, միայն թէ ՀԱՅը հասնի Արարատն ու Մասիս»։

Հայոց ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի կորստի թեման, հիրավի, պոետի «ցավոտ տեղն» էր։

Շիրազի, Հերունու, Սոս Սարգսյանի, Շերենցի ծառերը` կողք կողքի. վարպետ Վահանի Ժայռեղեն այգին

Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ հանգչում են գիտության և մշակույթի ականավոր հայ գործիչները, միայն Հովհաննես Շիրազի գերեզմանին է, որ շիրմաքար չկա։ Գերեզմանը պատված է խոտով, այն երիզում է սպիտակ մարմարից պատրաստված շրջանակը, կանգնեցված է պոետի կիսանդրին։

CC BY-SA 4.0 / OptimusView / Hovhannes Shiraz's tombstone in Komitas Pantheon (cropped, resized and color corrected)Հովհաննես Շիրազի գերեզմանը
«Քարը օր դնես, ձենն ականջիս չի հասնի...». երեք հուզիչ պատմություն Շիրազի կյանքից - Sputnik Արմենիա
Հովհաննես Շիրազի գերեզմանը

Շիրմաքարի համար, սակայն, բանաստեղծն անձամբ է խնդրել իր ավագ որդուն` Արային։

«Գիդես, չէ՞, որ մեռա՝ վրես քար չես գցե: 100 տարի էլ անցնի, 500 էլ անցնի՝ մեկ է, Մասիսը մերը պիտի էղնի: Է, մերն օր էղավ, ժողովուրդը պիտի բղավե, օր մերն է: Քարը օր դնես, ձենն ականջիս չի հասնի...», – ասել է Շիրազը որդուն։

Բանաստեղծը մահացել է 1984 թվականի մարտի 24-ին։ Որդին կատարել է հոր խնդրանքը։

«Ծո, ըտիկ իմ բանաստեղծությունն է»

Բանաստեղծներից շատերն են հոգու խորքում իրենց հանճար համարում, իսկ Շիրազը երբեք չի ամաչել այդ մասին բարձրաձայնել։ Համեմատելով իրեն բանաստեղծ Պարույր Սևակի հետ, Շիրազը հպարտ հայտարարում էր.

Музей Ованнеса Шираза в Гюмри - Sputnik Արմենիա
Ինչու Շիրազն իր տունն ընտրեց Իսահակյանի տան հարևանությամբ

«Ես Մասիսն եմ, ինքը` Սիսը»։

Սևակի հետ նրա հակամարտության թեմային մենք դեռ կանդրադառնանք, իսկ այսօր թեման այլ է։

Եվ այսպես, Շիրազն ինքն իրեն խոսքի իսկական վարպետ էր համարում, ինչը քչերն էին հանդգնում վիճարկել. պոետի հեղինակությունը, ինչ խոսք, անվիճելի էր։

Այս պատմությունը մեզ պատմեց լրագրող Լևոն Սարդարյանը` բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանի որդին։ Մի օր երևանյան սրճարաններից մեկում, որտեղ հավաքվում էին մշակույթի գործիչներ, հավաքվածները որոշում են բանաստեղծական մրցույթ անցկացնել։ Գինուց «կատարը տաքացած» մեկը, երկար չմտածելով` երկու թեկնածու է առաջարկում` արդեն հայտնի և հարգված բանաստեղծ Հովհաննես Շիրազին և երիտասարդ սկսնակ բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանին։

Պոեմների և կտավների վրա կառուցված սերը. հայ նկարչի և վրացի գեղեցկուհու հուզիչ պատմությունը

Նրանցից յուրաքանչյուրը պետք է ընթերցեր սեփական բանաստեղծություններից մեկը, իսկ հավաքվածները պետք է որոշեին, թե որն է ավելի լավը։ Շիրազին այդ գաղափարը դուր չի գալիս. նա խոժոռ դեմքով վեր է կենում և արտասանում իր բանաստեղծություններից մեկը և դեմքի նույն դժգոհ արտահայտությամբ նստում տեղը` չարությամբ նայելով Ռոմիկին։ Վերջինս իրեն չի կորցնում, կանգնում է և... Շիրազի խոժոռ հայացքի ներքո սկսում արտասանել նրա բանաստեղծություններից մեկը։ Վարպետը լսում է, դեմքն անմիջապես փոխվում է, ու նա բացականչում է. «Ծո, ըտիկ իմ բանաստեղծությունն է»։ Դրանից հետո կողքիններին «քշում է» ու պահանջում, որ Ռոմիկը, քանի որ էդպես շնորհքով ու մեծին հարգող է, նստի իր կողքը։ Թե քանի շիշ է խմվում դրանից հետո, ոչ ոք չգիտի. Ռոմիկը համեստորեն լռել ու այդ մասին երբևէ չի պատմել։

Ավագ Սարդարյանը մահացել է 2014 թվականին։ Նա իր ողջ կյանքը նվիրել է պոեզիային և բանաստեղծությունների մի քանի ժողովածու է հրապարակել։

«Սևակին կարացաք, ինձ չեք կարանա»

Հովհաննես Շիրազի դուստրը՝ Աստղիկը, հիշում էր, որ իրենց տան մոտ հաճախ «չեկիստներ»՝ գլխարկով կասկածելի մարդիկ էին հայտնվում։ Նրանք առանձնահատուկ ուշադրություն էին դարձնում Շիրազին հատկապես ապրիլի 24-ին․ հետևում էին, որ տնից դուրս չգա ու Ծիծեռնակաբերդ չգնա։ Իշխանությունը վախենում էր, որ նա իր ներկայությամբ կարող է ժողովրդին մղել անկարգությունների։

Музей Геноцида армян 1915 года  - Sputnik Արմենիա
Խելահեղ սեր. ինչո՞ւ Սևակի կինն անձնագիրը շպրտեց դեսպանի դեմքին

Հայտնի է, որ Հովհաննես Շիրազն ու Պարույր Սևակն իրար չէին սիրում։ Երկու տաղանդավոր բանաստեղծները կիսելու բան ունեին, ու նրանց հակամարտությունը տևեց մի քանի տասնյակ տարի՝ ընդհուպ մինչ Սևակի մահը։ 1971 թվականի հունիսի 17-ին Պարույր Սևակն իր կնոջ՝ Նելլի Մենագարիշվիլիի հետ ավտովթարի ենթարկվեցին ու մահացան։ Կես դար անց մեծ բանաստեղծի մահվան պատճառ դարձած ավտովթարի իսկական պատճառը դեռ հայտնի չէ։ Ոմանք պնդում են, որ դա դժբախտ պատահար էր, ոմանք էլ ենթադրում են, որ մեծ բանաստեղծին սպանել են։

Ասում են, որ Շիրազն անձամբ գնացել է Սևակի հոգեհանգստին, մոտեցել դագաղին, գրկել նրա անշունչ մարմինն ու երեխայի պես արտասվել։ Բանաստեղծը շատ լավ հասկանում էր՝ ում է կորցրել հայ ժողովուրդը, հասկանում էր նաև, որ Սևակի հետ ինչ-որ տարօրինակ բան է պատահել։ Այդ նույն երեկո, հոգեհանգստից վերադառնալիս, Շիրազը կյանքում առաջին անգամ մոտեցավ իր բակի «կասկածելի մարդկանցից» մեկին։

Պարույր Սևակի տուն–թանգարան. բանաստեղծի տնկած ուռենին պահպանում է նրա հուշերը

«Լսո՞ւմ ես, դուք Սևակին հասաք, բայց ինձ չեք հասնի։ Չի՛ հաջողվի», - բղավել է Շիրազը նրա ականջին։

Ասում են՝ դրանից հետո Շիրազի բակում «չեկիստներն» այլևս չէին երևում։

Նա իր մահով մահացել է 68 տարեկան հասակում։

Իսկ հիշողությունը բանաստեղծի մասին դեռ կենդանի է։ Գյումրիում գործում է Շիրազի թանգարանը, որտեղ հավաքված են նրա լուսանկարները, փաստաթղթերը, անձնական իրերն ու գրքերը՝ 58 լեզվով։

© Sputnik / Asatur YesayantsՀովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
1/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
© Sputnik / Asatur YesayantsՀովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
2/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
© Sputnik / Asatur YesayantsՀովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
3/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
© Sputnik / Asatur YesayantsՀովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
4/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
© Sputnik / Asatur YesayantsՀովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
5/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
© Sputnik / Asatur YesayantsՀովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
6/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
© Sputnik / Asatur YesayantsՀովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
7/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
© Sputnik / Asatur YesayantsՀովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
8/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
© Sputnik / Asatur YesayantsՀովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում - Sputnik Արմենիա
9/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
1/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
2/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
3/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
4/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
5/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
6/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
7/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
8/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում
9/9
Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում

Շիրազի անունով Հայաստանում փողոցներ են անվանակոչվում։ Նրա բանաստեղծությունների հիման վրա երգեր են գրվում, թուրքահայ երգչուհի Սիբիլ Բեկտորոսօղլուն 2011 թվականին կատարել է «Նամակ» երգը, որում կան բանաստեղծի հայտնի տողերը` «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»։ Իսկ 2005 թվականին կինոռեժիսոր Լևոն Մկրտչյանը ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Հովհաննես Շիրազ»։

Լրահոս
0