11:41 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
133920

Մասնագիտությամբ տնտեսագետ աղջիկը, որը նախկինում թերևս միայն դպրոցի կերպարվեստի դասաժամերին էր նկարել, հիմա նույնիսկ ժամանակակից որմնանկարչությամբ է զբաղվում։

Երբ Շուշանը մայրիկին, ապա նաև ընկերներին, բարեկամներին ու հարևաններին հորդորում էր ձվի կճեպներն աղբը չնետել, այլ հավաքել ու իրեն փոխանցել, շատերը երևի մտածում էին. «Տեսնես ի՞նչ է պատահել էս աղջկա հետ, ախր ամեն ինչ լավ էր»։

Հարսնացուն Լիբանանից, կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

Բայց երբ նա ի վերջո անհրաժեշտ քանակով կճեպ հավաքեց, սկսեց մշակել ու ոչինչ չասող աղբից շատ խոսուն մի բան ստանալ, մարդիկ ոչ միայն հանգստացան՝ համոզվելով, որ Շուշանի հոգեկան աշխարհի հետ ամեն ինչ կարգին է, այլև հասկացան, որ նա հաջողությամբ ստեղծագործում ու նկարում է։

Работа художницы Шушан Варданян
© Photo : provided by Shushan Vardanyan
Նկարչուհի Շուշան Վարդանյանի գործերից

Ու այդպես, մասնագիտությամբ տնտեսագետ Շուշան Վարդանյանն ինքն իր համար էլ բացահայտեց ներսում եղած այն զգացմունքները, որոնք միս ու արյուն են ստանում ստեղծագործելիս միայն։ Ձվի կճեպներից հետո հերթը հասավ այսպես կոչված «ատամի չոփիկներին»։

Работа художницы Шушан Варданян
© Photo : provided by Shushan Vardanyan
Նկարչուհի Շուշան Վարդանյանի գործերից

«Ընկերուհիներիցս մեկը կատակում է՝ եթե ինչ-որ բան ունեք, որ պատրաստվում եք դեն նետել, մի՛ արեք դա, պահեք, վաղը կարող է Շուշանին պետք գալ»,–ժպիտով պատմում է աղջիկը։

Работа художницы Шушан Варданян
© Photo : provided by Shushan Vardanyan
Նկարչուհի Շուշան Վարդանյանի գործերից

Թե որտեղից են տարօրինակ նյութերից նկարներ ու կոլաժներ ստանալու գաղափարներն առաջանում, ինքն էլ չգիտի. ո՛չ առօրյայում, ո՛չ էլ համացանցում կամ հեռուստացույցով նման բան չի տեսել։ Նախկինում երբեք չի նկարել, երևի միայն դպրոցում կերպարվեստի դասաժամերին, բայց մի օր հանկարծ նկարելու անզուսպ ցանկություն առաջացավ նրա մոտ։

Սեքս, թմրադեղեր, ռոքնռոլից մինչև «Նեմեսիս» գործողություն. պատմություն մի հայի մասին

«Կարծում եմ՝ դեպրեսիոն վիճակի արտահայտման ձև էր ինձ համար նկարչությունը. լուսավոր մի բան էր, որն ինձ օգնում էր հաղթահարել այդ վիճակը, ինքնաբավարարում գտնել»,- պատմում է Շուշանն ու առանց անտեղի համեստության ավելացնում՝ ամենից զարմանալին այն գույներն էին, որ կարողանում էր ստանալ։

Работа художницы Шушан Варданян
© Photo : provided by Shushan Vardanyan
Շուշան Վարդանյանի նկարներից

Այդպես ձվի կճեպին ու տարբեր այլ «նյութերին» փոխարինեց յուղաներկը։

«Երբ ես սկսում եմ նկարել, ես հստակ՝ մինչև վերջին գիծը, բոլոր երանգներով գիտեմ, թե ինչ է ստացվելու։ Պատկերացնում եմ բոլոր մանրամասներով ու հենց այդպես էլ ստանում եմ»,–ասում է Շուշանը։

Работа художницы Шушан Варданян
© Photo : provided by Shushan Vardanyan
Նկարչուհի Շուշան Վարդանյանի գործերից

Գույներն ու պատկերները կուտակվում են ներսում, հետո արտացոլվում կտավի վրա։ Այնտեղ, որտեղ Շուշանի վրձինն է աշխատել, սովորաբար ծաղիկներ են հայտնվում։

  • Նկարչուհի Շուշան Վարդանյանի աշխատանքներից
    Նկարչուհի Շուշան Վարդանյանի աշխատանքներից
    © Photo : provided by Shushan Vardanyan
  • Նկարչուհի Շուշան Վարդանյանի աշխատանքներից
    Նկարչուհի Շուշան Վարդանյանի աշխատանքներից
    © Photo : provided by Shushan Vardanyan
  • Նկարչուհի Շուշան Վարդանյանի աշխատանքներից
    Նկարչուհի Շուշան Վարդանյանի աշխատանքներից
    © Photo : provided by Shushan Vardanyan
  • Նկարչուհի Շուշան Վարդանյանը` աշխատելիս
    Նկարչուհի Շուշան Վարդանյանը` աշխատելիս
    © Photo : provided by Shushan Vardanyan
1 / 4
© Photo : provided by Shushan Vardanyan
Նկարչուհի Շուշան Վարդանյանի աշխատանքներից

Կտավին ծաղիկներ, ֆոտոխցիկի օբյեկտիվում` երեխաներ։ Երբ վրձինը բավարար չի լինում կյանքի գեղեկությունը պատկերելու համար, ձեռքն է առնում ֆոտոխցիկը։ Ամենից շատ սիրում է փոքրիկներին լուսանկարել։ Պատրաստ է լավագույն կադրը ստանալու համար ամբողջ օրը վազվզել նրանց հետևից։ Փոքրիկների անկեղծ էմոցիաները՝ ծիծաղը, նույնիսկ լացը Շուշանի համար էներգիայի աղբյուր են դառնում։

Художница Шушан Варданян
© Photo : provided by Shushan Vardanyan
Նկարչուհի Շուշան Վարդանյանը փոքրիկ բնորդուհու հետ

Արդեն նկարչուհի, լուսանկարչուհի Շուշանը չի դադարում նաև տնտեսագետ Շուշան լինել։ Աշխատանքային ժամերին ու օրերին թվերի, հաշվարկների, վերլուծությունների աշխարհում է, դրանից հետո ստեղծում է իրենը։

Ինչպես են հայերը պայքարում մեկուսացումից չգժվելու դեմ, կամ մարտահրավեր, որի «հախից կգանք»

«Ես սիրում եմ և՛ մասնագիտությունս, և՛ ստեղծագործելը. այդ երկուսը լրացնում են իրար ու ինձ։ Աշխատանքի ժամանակ ես ուրիշի ստեղծած աշխարհում եմ, որքան էլ իմ փոքրիկ աշխարհիկները ստեղծեմ, բայց մեծ հաշվով իմ աշխարհը ստեղծում եմ նկարելով. այդտեղ ամեն ինչ իմն է, ու լրիվ ես եմ»,–ասում է նա։

Художница Шушан Варданян
© Photo : provided by Shushan Vardanyan
Նկարչուհի Շուշան Վարդանյանը

Անկեղծանում է՝ այն օրից, ինչ սկսել է նկարել, շատ է փոխվել։ Երբեք էլ չար չի եղել, բայց բարության, հանգստության այն չափաբաժինը, որ հիմա ունի, նախկինում չի ունեցել։

Ladaniva–ի հայ երգչուհին կնստի «Լադա Նիվայի» ղեկին ու կբացահայտի Հայաստանը

Շուշանը հիմա էլ նոր «կիրք» է գտել. ժամանակակից որմնանկարչությամբ է զբաղվում։ Պատերին նախկինում էլ է նկարել, բայց հիմա ավելի հեռուն է գնում։ Փոքր կտավի փոխարեն հիմա Շուշանի առջև հսկայական սպիտակ պատեր են, որոնց վրա արված սխալը կարող է նոր վերանորոգում արժենալ։ Բայց նա չի սխալվում ու շարունակում է մտքում հղացած պատկերները նույնությամբ վերարտադրել սկզբում իրենց, ապա նաև ուրիշների տան պատերին։

Художница Шушан Варданян
© Photo : provided by Shushan Vardanyan
Նկարչուհի Շուշան Վարդանյանը

«Չեմ ուզում սա ինձ համար պարզապես զբաղմունք լինի։ Ուզում եմ լինել այս ամենի մեջ, հաջողության հասնել ու ավելի լուրջ նկարել, աճել։ Իմ ամեն արած նկարն ուզում եմ նախորդից լավը լինի»,- ասում է Շուշանն ու խոստովանում, որ հիմա ամենից շատ ուզում է կենտրոնանալ հենց պատերի ժամանակակից նկարազարդման վրա։ Շուշանի մեծ ցանկությունն է՝ այնպիսի բարի, ջերմությամբ ու դրական էներգիայով լի պատկերներ թողնել պատերին, որ սենյակ մտնող մարդը զգա դա, և նույնիսկ եթե օրն այնքան էլ ստացված չէ, պատերը կարողանան փոխել տրամադրությունը։

«Սիրելու արվեստից» մինչև «Կախվածություն». ի՞նչ գրքեր «մոդայիկ» դարձրեց կարանտինը

Ու քանի որ որոշել է այս ճանապարհով երկար գնալ, մտածում է՝ երևի բնությունից ստացած շնորհքը զարգացնելու համար նաև ակադեմիական կրթություն է պետք ստանալ։ «Իր աշխարհի» շենքը կառուցվում է, մնում է հիմքերը մի քիչ էլ ամրացնել, ու ով իմանա, միգուցե վերջում երկնաքեր էլ ստացվի...

Работа художницы Шушан Варданян
© Photo : provided by Shushan Vardanyan
Նկարչուհի Շուշան Վարդանյանի գործերից

Ըստ թեմայի

«Հանճարեղ հայր Կոմիտաս». ինչպես Կլոդ Դեբյուսին սիրահարվեց Կոմիտասի երաժշտությանը
Խենթի պես սիրել կյանքը և չհանձնվել. ինչպես անվասայլակով աղջիկն աշխարհը մատչելի դարձրեց
Թե ինչպես ռեժիսոր Վահեն դարձավ Հայաստանում առաջին ու միակ խխունջաբույծ ֆերմերը
Սուպեր հերոս Սարգիսը. սա Հոլիվուդը չէ, Հայաստանն է ու Արցախը...
թեգերը:
Շուշան Վարդանյան, նկարիչ

Գլխավոր թեմաներ