00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սաակաշվիլի vs Ավակով. Ուկրաինայում իրար դեմ են դուրս եկել հայն ու վրացին

© Sputnik / StringerМихаил Саакашвили
Михаил Саакашвили - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Բավական տարօրինակ է, երբ մի երկրի նախկին նախագահին ինչ-որ պաշտոնի են նշանակում մեկ այլ երկրում, սակայն Միխեիլ Սաակաշվիլիի դեպքում դա նորություն չէ՝ այսուհետ նա 2-րդ անգամ է պաշտոնավարելու Ուկրաինայում։
Ինչպես կհանգուցալուծվի հայի և վրացու առճակատումն Ուկրաինայում՝ դժվար է կանխատեսել

Առաջին անգամ, եթե հիշում եք, մի քանի տարի առաջ Սաակաշվիլին դարձավ Օդեսայի նահանգապետ, հետո հեռացվեց այդ պաշտոնից, նույնիսկ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվեց, գնաց արտասահման։ Հետո աննախադեպ բան տեղի ունեցավ՝ Սաակաշվիլիին հաջողվեց իր կողմնակիցների օգնությամբ հատել Լեհաստանի սահմանը, մտնել Ուկրաինա և նույնիսկ երկար ժամանակ բողոքի ակցիաներ կազմակերպել այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ։ Ի վերջո իշխանությունները նրան վտարեցին երկրից, և թվում էր, թե Սաակաշվիլիի անհավանական արկածներն Ուկրաինայում դրանով ավարտվեցին։ Փաստորեն, ավարտվեց ընդամենը առաջին սերիան։

Занятия - Sputnik Արմենիա
Պատմությունը շատ լուրջ բան է, մի՛ վստահեք այն պատմաբաններին 

​Երկրորդ սերիան սկսվեց այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահական ընտրություններում անսպասելիորեն հաղթեց դերասան Վլադիմիր Զելենսկին, որն էլ մոտ մեկ տարի առաջ վերականգնեց Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը։  Վրաստանի նախկին նախագահը վերադարձավ Օդեսա և սկսեց նախապատրաստել իր, այսպես ասենք, երկրորդ գալուստը։ Մի քանի օր առաջ նրա ջանքերը հաջողությամբ պսակվեցին, գալուստը կայացավ, Միխեիլ Սաակաշվիլին նշանակվեց բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար։

​Սաակաշվիլին, իհարկե, ավելի մեծ սպասելիքներ ուներ։ Նա չէր էլ թաքցնում, որ ցանկանում է դառնալ բարեփոխումների գծով փոխվարչապետ։ Բայց կար մի խոչընդոտ՝ այդ խոչընդոտը խորհրդարանն էր։ Ըստ ուկրաինական օրենսդրության՝ երկրի նախագահը կառավարության կազմավորման գործում այնքան էլ լայն լիազորություններ չունի և խորհրդարանին է ներկայացնում միայն երկու թեկնածություն՝ պաշտպանության նախարարի ու արտգործնախարարի։  Կառավարության մնացած անդամների թեկնածությունները ներկայացնում է վարչապետը։

Լուկաշենկոն և Բերդիմուհամեդովը հաղթեցին կորոնավիրուսին. ինչ վիճակ է նախկին ԽՍՀՄ երկրներում

​Ճիշտ է, նախագահի կուսակցությունը՝ «Ժողովրդի ծառաները», խորհրդարանում մեծամասնություն է, բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ «ծառաները» միշտ միաձայն են քվեարկում ցանկացած հարցով։ Ըստ որոշ վերլուծաբանների՝ Ուկրաինայի խորհրդարանական մեծամասնության առանձնահատկությունն այն է, որ այնտեղ հավաքվել են մարդիկ, որոնք գտնվում են տարբեր օլիգարխների ազդեցության տակ, օգտվում են այդ օլիգարխների տրամադրած բարիքներից և, բնականաբար, քվեարկում են այդ օլիգարխների քիմքին հարմար։

Депутаты оппозиционной фракции Елк в НС (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Առաջնորդը միշտ անսխալական է, իսկ առանձին անհատը ճշմարտության կրող չի կարող լինել

​Հենց այս իրողության հետ էլ բախվեց Սաակաշվիլին, երբ անցած ամսվա վերջին գնաց խորհրդարան ու հանդիպեց խորհրդարանական մեծամասնության հետ։ Ամեն ինչ արեց պատգամավորներին համոզելու համար, որ ինքը միակ մարդն է, որը կարող է դրսից հսկայական փող բերել և արմատական բարեփոխումներ իրականացնել Ուկրաինայում։ Ասաց՝ Մերկելն իմ բարեկամն է։ Խոստացավ Արևմուտքի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների առջև հարցը վճռորոշ կերպով դնել՝ կա՛մ դուք օգնում եք Ուկրաինային, կա՛մ այդ երկիրը քայքայվում է։ Բայց, դատելով ամեն ինչից, Սաակաշվիլին չկարողացավ համոզել պատգամավորներին։ Եվ նախագահ Զելենսկին հասկացավ, որ մնում է միակ տարբերակը՝ Սաակաշվիլիին նշանակել ոչ թե փոխվարչապետ, ինչը կպահանջեր խորհրդարանի աջակցությունը, այլ Բարեփոխումների գործադիր մարմնի ղեկավար։

​Ինչ է լինելու հիմա։ Երկու առճակատում։ Առաջինը՝ Վրաստանի և Ուկրաինայի միջև, որովհետև Վրաստանի իշխանությունները վաղուց էին զգուշացրել՝ մենք, իհարկե, ուզում ենք բարեկամական հարաբերություններ պահպանել ու զարգացնել Ուկրաինայի հետ, բայց ախր այս ինչ եք անում՝ պաշտոն եք առաջարկում մի մարդու, որը Վրաստանում մեղադրվում է ծանր հանցագործությունների մեջ։ Եվ եթե կարողանանք բռնել այդ մարդուն, նա մեզ մոտ երկար տարիներ բանտում կանցկացնի։ Սակայն արդեն կարելի է կանխատեսել, որ այս առճակատումը  երկար չի տևի՝ դեսպանի հետ կանչ, մի երկու կոշտ հեռախոսազրույց, բայց դրանով էլ երևի ամեն ինչ կսահմանափակվի։ Շատ ավելի վտանգավոր կարող է լինել երկրորդ առճակատումը՝ Սաակաշվիլիի առճակատումը մեր հայրենակցի հետ։

Ինչն է ավելի վտանգավոր Ադրբեջանի համար` կորոնավիրո՞ւսը, թե՞ նավթային դարաշրջանի ավարտը

​Գաղտնիք չէ, որ Ուկրաինայում հսկայական  ազդեցություն ունի ներքին գործերի նախարարը։ Բոլոր վերլուծաբանները համակարծիք են՝ Արսեն Ավակովը կառավարության ամենաազդեցիկ անդամն է, վարչապետից էլ ազդեցիկ։ Գաղտնիք չէ նաև, որ Ավակովը տանել չի կարողանում Սաակաշվիլուն, ինչը բացեիբաց ցուցադրել է կառավարության նիստերից մեկի ժամանակ։ Թե ինչպես կհանգուցալուծվի հայի ու վրացու հակամարտությունն Ուկրաինայում՝ ես, համենայնդեպս, չէի համարձակվի կանխատեսել։

Լրահոս
0