00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քեմբրիջը՝ հեռակա համալսարան, կամ հեռավար, անգամ հեռահար, կարևորը կրթության որակն է

© Pixabay / TumisuОнлайн обучение
Онлайн обучение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Կյանքը կորոնավիրուսից հետո կարող է փոխվել, ավելի ճիշտ միգուցե չվերականգնվի այն առօրյան, որին սովոր էինք այս համավարակից առաջ։
Քեմբրիջում դասերը դադարեցվել են մեկ տարով. կվերսկսվե՞ն արդյոք

Օրինակ` եթե այս վերջին երկու ամսվա ընթացքում խանութ չէի գնում, այլ ամեն ինչ պատվիրում էի, միգուցե շարունակեմ նույնը անել նաև կարանտինի վերացումից հետո։ Կամ՝ եթե աշխատանքի չէի գնում ու նույն գործը հաջողությամբ անում էի բնակարանումս նստած, և դա շատ հարմար էր թե՛ ինձ, թե՛ գործատուիս համար, միգուցե շարունակեմ տանից էլ աշխատել։

Սակայն ամենամեծ փոփոխությունը կարող է կատարվել բարձրագույն կրթության բնագավառում։ Այս մասին մտածեցի, երբ այսօր «Գարդիան» լոնդոնյան թերթում կարդացի, որ փակվում է աշխարհի ամենահեղինակավոր բուհերից մեկը՝ Քեմբրիջի համալսարանը։ Չէ, իհարկե, լիովին չի փակվում, դարերի պատմություն ունեցող նման հաստատությունները այդքան հեշտ չեն դադարեցնում իրենց գոյությունը։ Ուղղակի առաջիկա ակադեմիական տարում՝ մինչև հաջորդ տարվա ամառը, Քեմբրիջում դասեր չեն լինելու, ամեն ինչ արվելու է առցանց կամ ինչպես արդեն ընդունված է ասել՝ հեռավար կարգով։

Метрополитен в период пандемии после введения масочного режима (18 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս է տարածվում կորոնավիրուսը

Հիմա մի կանխատեսում՝ եթե աշխարհի առաջատար բուհերից մեկը մի ամբողջ տարի կարողանա հեռավար գործել, բա հետո տրամաբանական հարց չի՞ առաջանա՝ է, եկեք այսպես էլ շարունակենք։  Դասերի իմաստը որն է, եթե ես կարող եմ գնալ, օրինակ, Հաղթանակի զբոսայգի, հարմարավետ տեղավորվել այնտեղ գտնվող լճի ափին, համ արևային լոգանք ընդունել, համ էլ միացնել համակարգիչն ու լսել իմ սիրած դասախոսին։

Ախր սրա նախադրյալները միշտ էլ եղել են։ Ես, օրինակ, ժամանակին Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն եմ ավարտել հեռակա կարգով։ Տարին երկու անգամ՝ դեկտեմբերին ու մայիսին գնում էինք՝ մի երկու դասախոսություն էինք լսում ու քննություն տալիս։ Եվ վերջ։ Ճիշտ է, ուսումը սովորականից ավելի երկար էր տևում՝ 6 տարի, բայց դա ինչ նշանակություն ունի՝ հո ողջ տարվա ընթացքում համալսարան չես գնում, զբաղվում ես քո գործով ու աշխատավարձ ստանում։ Նույնը հիմա Քեմբրիջում կլինի՝ փաստորեն դարձել է հեռակա համալսարան։ 

Պատմությունը շատ լուրջ բան է, մի՛ վստահեք այն պատմաբաններին 

Կասեք՝ բա կրթության որակը։ Կներեք, այդ մասին ոչինչ չեմ կարող ասել այն պարզ պատճառով, որ կյանքումս երբեք իմ ստացած մասնագիտությամբ չեմ աշխատել։ Բայց կարող եմ փաստել, որ համակուրսեցիներիցս ոմանք լավ էլ հաջողությունների են հասել իրավաբանության բնագավառում։ Մեկը նույնիսկ գլխավոր դատախազի տեղակալ է եղել։ 

Президент Дональд Трамп на брифинге по коронавирусу в Белом Доме (29 марта 2020). Вашингтон - Sputnik Արմենիա
Ո՞վ է կորոնավիրուսի մեղավորը. Թրամփը գիտի պատասխանը, մնացինք մենք

Բայց համաձայն եմ ձեզ հետ՝ ինչպիսին էլ լինի ապագայում կրթությունը՝ հեռակա, հեռավար կամ նույնիսկ հեռահար, կարևորը կրթության որակն է։ Իսկ մեր դպրոցներում ստացած կրթության որակը աչքի է զարնում հատկապես այն ժամանակ, երբ մարդը գնում է արտասահմանյան բուհում սովորելու։ Թույլ տվեք պարզապես մի մեջբերում անել արտասահմանում  սովորած  հայաստանցի մի աղջկա գրածից: Նա ժամանակին նա ավարտել էր երևանյան դպրոցներից մեկն ու ընդունվել Բեռլինի համալսարանի կենսաբանության ֆակուլտետը: Ու պատմում է այսպիսի մի դրվագ: 

«Բավական ցավոտ էր, երբ բազմամյա փորձ ունեցող դասախոսս այլազգի ուսանողների ներկայությամբ, ապշահար վրաս նայելով, հազիվ արտաբերեց. «Միթե այդ ամենը ձեզ դեռ սովորեցնում են դպրոցներում: Կասե՞ք ևս մեկ անգամ, թե որ երկրից եք»։ Կենսաբանության դասախոսսս ապշած էր մնացել իմ տված պատասխանից՝ այո, դպրոցում եմ ստացել այդ գիտելիքները: Նրա հարցին դրական պատասխանելուց և կամացուկ «Հայաստան» շշնջալուց զատ ուրիշ ոչինչ անել ես չկարողացա:

Պատրաստեք ձեր երեխաներին բարդ կյանքին

Նման մի քանի դեպքից հետո դասախոսս խորհուրդ տվեց մոռանալ այն ամենը, ինչ ես սովորել եմ դպրոցում և սկսել զրոյից: Ի դեպ, 20-հոգանոց մեր խմբում, որտեղ կային բազում երկրների ներկայացուցիչներ` Նեպալից մինչև Ադրբեջան, նման խորհուրդ միայն ես ստացա»: Ինչ ասեմ՝ ահա մեր՝ հայաստանյան կրթության որակը՝ երբ Եվրոպայում քեզ ասում են՝ մոռացիր այն ամենը, ինչ անցել ես դպրոցում, դրանք վաղուց հնացած գիտելիքներ են: 

Լրահոս
0