17:29 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (200)
42950

Եկեք անկեղծ լինենք։ Շատ ճիշտ է ասել բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին` գրքերն ավելի երկարակյաց են, քան մենք։

Իոսիֆ Բրոդսկի. «Սխալ մի՛ գործիր, դուրս մի՛ արի սենյակից»

«Գրքերից վատթարագույններն անգամ ավելի երկար են ապրում իրենց հեղինակներից հիմնականում այն պատճառով, որ նրանցից ավելի քիչ ֆիզիկական տարածք են զբաղեցնում։ Սովորաբար նրանք փոշի են կլանում դարակներում շարված՝ իրենց հեղինակի մի բուռ փոշի վերածվելուց էլ դեռ շատ ժամանակ անց: Եվ այնուամենայնիվ, ապագայում լինելու այս ձևն ավելի նախընտրելի է, քան քեզ վերապրած մի քանի հարազատի կամ ընկերոջ հիշողությունը, որի վրա չի կարելի հույս դնել: Եվ հաճախ հենց հետմահու իրականության մեջ լինելու ձգտումն է, որ ստիպում է գրողին շարժել իր գրիչը»: Անցած կիրակի՝ մայիսի 24-ին, Իոսիֆ Բրոդսկին կդառնար 80 տարեկան։ 

Դպրոցն այդպես էլ չավարտեց։ Ուզում էր օգնել ծնողներին։ «Ծնողներս, իհարկե, առանց իմ ներդրման էլ ծայրը ծայրին կհասցնեին՝ գերադասելով, որ ավարտեմ դպրոցը։ Դա նույնպես գիտեի, բայց ինքս ինձ համոզեցի, որ պարտավոր եմ օգնել ընտանիքիս։ Դա համարյա սուտ էր, բայց դա ավելի գեղեցիկ էր ընկալվում։ Ճշմարտությունը, ի վերջո, ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է սուտը», -փաստում է Իոսիֆ Բրոդսկին։

Ամենահետաքրքիրը գիտե՞ք որն է՝ 15 տարեկանում նա աշխատելու համար թողեց դպրոցը, իսկ հետո՝ 60-ականների առաջին կեսին, նրան դատապարտեցին չաշխատելու, այսինքն` պորտաբուծության համար և 5 տարով արտաքսեցին Արխանգելսկի մարզ։ 

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

Ինչևէ, 50-ականների իրականությունը Բրոդսկին այսպես է նկարագրել։ «Գործարանում, որտեղ որպես ֆրեզերագործ աշխատանքի ընդունվեցի տասնհինգ տարեկանում, շփվեցի իսկական պրոլետարների հետ։ Մարքսն անմիջապես կճանաչեր նրանց։ Նրանք, ավելի ճիշտ՝ մենք բոլորս, ապրում էինք կոմունալ բնակարաններում՝ չորս և ավելի մարդ, հաճախ երեք սերունդ նույն սենյակում, քնում էինք հերթով, խմում էինք մինչև անգիտակից բթացում, բուռն վեճեր ու անգամ ձեռնամարտեր էինք վարում միմյանց և հարեւանների հետ ընդհանուր խոհանոցում կամ ընդհանուր արտաքնոցի առավոտյան հերթերում , անսքող լալիս էինք, երբ մեռավ Ստալինը»։

Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել

Թե որքանով են Բրոդսկու ստեղծագործությունները հրատապ այսօր, վկայում են սոցիոլոգիական գործակալություններից մեկի երեկ անցկացրած  հարցման արդյունքները։ Հարցը սա էր՝ «Ում են պատկանում այս խոսքերը՝ «Սխալ մի գործիր,  դուրս մի արի սենյակից»։  Ռուսաստանցիների մոտ 15 տոկոսը համոզմունք է հայտնել՝ դա ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։  Բայց հարցվածների մեծ մասը պատասխանել է՝ դա Իոսիֆ Բրոդսկու հանրահայտ բանաստեղծության առաջին տողն է։ Լսենք հենց իրեն՝ Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկուն։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (200)

Ըստ թեմայի

Պատրաստեք ձեր երեխաներին բարդ կյանքին
Երջանկության բաղադրատոմսը․ Հալեպի պաղպաղակի գործարանատիրոջ պատմությունը
Բանական արարածներ լուսնի վրա․ խաբեություն, որը հաջողությամբ իրականացրեց ամերիկյան թերթը
թեգերը:
գրքեր, Իոսիֆ Բրոդսկի, բանաստեղծություն

Գլխավոր թեմաներ