16:51 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (182)
41450

Եկեք անկեղծ լինենք։ Այն մեծ տերությունում՝ Խորհրդային միությունում, որտեղ ապրում էինք, եղել են իրադարձություններ, որոնց մասին շատ երկար ժամանակ տեղյակ էլ չենք եղել։ Դրանցից մեկը տեղի է ունեցել ուղիղ 58 տարի առաջ՝ հունիսի առաջին օրերին։

Անաստաս Միկոյան. « Ինչու Խռուշչովը թույլատրեց զենք կիրառել բանվորների նկատմամբ։ Ծայրաստիճան վախեցած էր»

Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում իշխանությունները բռնի ուժով ճնշեցին բանվորների ընդվզումը, սպանվեց մոտ երեք տասնյակ մարդ։ Ցույցերի կազմակերպիչներից 7-ը դատապարտվեցին մահապատժի և գնդակահարվեցին, ավելի քան հարյուր մարդ ազատազրկվեց 10-15 տարով։ Ու այդ ամենը կատարվեց ոչ թե ստալինյան բռնաճնշումների, այլ խրուշչովյան ձնհալի՝ ազատականացման ժամանակաշրջանում։

60-ականների սկզբներին Խորհրդային միությունում ստեղծվեց ծանր տնտեսական իրավիճակ։ Երկրի ղեկավարության ակնհայտ սխալ քաղաքականության պատճառով սկսվեց պարենի դեֆիցիտ։ Նովոչերկասկի գործարանում, որտեղ էլեկտրաքարշեր էին պատրաստում, իրավիճակն առանց այն էլ լարված էր՝ մարդկանց ստիպում էին առանց աշխատավարձը բարձրացնելու ավելի շատ աշխատել, անվտանգության կանոնները չէին պահպանվում, արտադրամասերից մեկում վնասակար արտանետումներից թունավորվեց մի քանի տասնյակ  մարդ։ Դանակն, ինչպես ասում են, ոսկորին հասավ։ 

Համոզեց Մոսկվային, Քենեդուն ու Կաստրոյին. ինչով ավարտվեց Բաղրամյան-Միկոյան «պայքարը»

Ամռան առաջին օրը 5 հազար մարդ էր հավաքվել ձեռնարկության բակում, դուրս եկան և արգելափակեցին երկաթուղին, հետո գործարանի պատից պոկեցին Խորհրդային միության այն ժամանակվա առաջնորդի՝ Նիկիտա Խրուշչովի մեծադիր նկարն ու այրեցին։ Հանրահավաքի մասնակիցներից ոմանք առաջարկում էին հաջորդ առավոտյան դուրս գալ քաղաքի կենտրոն, գրավել բանկը, հեռագրատունը և կոչով դիմել ողջ երկրի աշխատավորներին։ Իրադրությունն անկառավարելի էր դառնում։ Խրուշչովը Նովոչերկասկ գործուղեց բարձրաստիճան կուսակցական ղեկավարներին։ Գործուղվածների թվում էր նաև Անաստաս Միկոյանը։ 

Հունիսի 2-ի առավոտյան ապստամբ բանվորները, որոնց արդեն միացել էին  այլ ձեռնարկությունների աշխատողներ, նաև քաղաքի բնակիչները, այդ թվում՝ կանայք և երեխաներ, փորձեցին գրոհել քաղաքի ղեկավարության՝ կուսակցության քաղկոմի շենքը։ Բայց արդեն գիշերը քաղաք էին մտել բանակային ստորաբաժանումները։ Ավտոմատավորները երկու շարքով կանգնեցին քաղկոմի շենքի դիմաց։ Ղեկավարներից մեկը պատշգամբից բարձրախոսով զգուշացրեց ցուցարարներին՝ եթե անմիջապես չցրվեք, ձեր դեմ ուժ կկիրառվի։ Բայց ագրեսիվ ամբոխը շարժվեց առաջ։ 

Էռնստ Նեիզվեստնի. «Եղել են համակրելի միապետություններ և զզվելի դեմոկրատներ»

Ավտոմատավորները նախազգուշական կրակ բացեցին։ Այս կրակի հետ կապված տարբեր վարկածներ կան։ Ոմանք պնդում են, թե զինվորները կրակում էին ցուցարարների գլխների վրայով և մի քանի փամփուշտ դիպել է այն երեխաներին, որոնք հետաքրքրասիրությունից դրդված ծառերն էին բարձրացել։ Բայց զոհվածների պաշտոնական ցուցակում ոչ մի երեխայի անուն չկա։ Ի դեպ, ծառերի վրա բարձրացած երեխաների թվում էր նաև Սաշա Լեբեդը։ Այո, դա հենց ապագա գեներալ Ալեքսանդր Լեբեդն էր, որը հավակնել է նաև Ռուսաստանի նախագահի պաշտոնին։ 

Գեներալը հետո պատմել է, որ երեխաների զոհվելու մասին տեղյակ չէ, ուղղակի ցած է թռել ծառից ու «տրճիկ» տվել։ Ինչևէ՝ այդ նախազգուշական կրակոցներից հետո ամբոխից ինչ-որ մեկը բղավեց՝

«Մի վախեցեք՝ իսկական փամփուշներ չեն, միևնույն է ժողովրդի վրա չեն համարձակվի կրակել»։ Բայց զինվորները կրակեցին ժողովրդի վրա։ Սպանվեց 27 մարդ, մոտ հարյուր մարդ վիրավորվեց։  Մարդիկ խուճապահար փախան,  խժդժությունները քաղաքում շարունակվեցին, հետո մարեցին։ 

Լուրեր էին պտտվում, թե սպանվել են հարյուրավոր մարդիկ, զինվորականները տանկերով ճզմել են ցուցարարներին։ Տանկային ստորաբաժանումն, իրոք, քաղաքում էր, բայց երբ դրա հրապանատար գեներալ Շապոշնիկովին վերևից հրամայել են գործի դնել տանկերը ցուցարարների դեմ, գեներալը պատասխանել է. «Չեմ տեսնում իմ առջև այնպիսի հակառակորդի, որի դեմ անհրաժեշտ է տանկեր կիրառել»։  Հետագայում Շապոշնիկովին, իհարկե, թոշակի ուղարկեցին, կուսակցությունից էլ հեռացրին։ Բայց սա փաստ է՝ էսպիսի կեցվածք էլ են ունենում զինվորականները, չափազանց հազվադեպ է պատահում, բայց պատահում է։  

Ինչո՞ւ ենք ամենուրեք «հայու գեն» փնտրում, կամ Հիսուս Քրիստոսն էլ էր հա՞յ

Նովոչերկասկի այս ողբերգական դեպքերը գաղտնի էին պահվում մինչև գորբաչովյան պերեստրոյկան։ Տարիներ անց Անաստաս Միկոյանը գրել է. «Ինչու Խրուշչովը թույլատրեց զենք կիրառել։ Ծայր աստիճան վախեցած էր, որովհետև հատուկ ծառայությունների տեղեկություններով, ցուցարարները ներկայացուցիչներ էին ուղարկել այլ արդյունաբերական կենտրոններ»։  Միկոյանի այս մեկնաբանությունները հրապարակվել են այն ժամանակ, երբ արդեն ողջ չէին ոչ ինքը՝ Միկոյանը, ոչ էլ Խրուշչովը։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (182)

Ըստ թեմայի

Խրուշչովի փեսայի «ղսմաթով» մեքենան Գյումրիում
Էսկիմո Միկոյանից կամ հայերը լավագույն դուքանդարներն են Ռոստովից մինչև պարսկական սահման
Կհասնի՞ արդյոք զբոսանավը Բաքու, որի վրա հանգստացել է Միկոյանը
Չինաստանի նախագահին հայտնի են Խաչատրյանի, Միկոյանի, Թումանյանի անունները
թեգերը:
տանկ, երկաթուղի, ամառ, ԽՍՀՄ, կրակոց, Նիկիտա Խրուշչով, Հայաստան

Գլխավոր թեմաներ