00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միակ պաշտոնյան, որ շնորհավորեց ինձ, Տեր-Պետրոսյանն էր». ինչի մասին էր խոսում Հեյդար Ալիևը

© Sputnik / Дмитрий ДонскойПрезиденты Армении и Азербайджана Левон Тер-Петросян и Гейдар Алиев во время совещания глав государств-членов СНГ (27 сентября 1993). Москвa
Президенты Армении и Азербайджана Левон Тер-Петросян и Гейдар Алиев во время совещания глав государств-членов СНГ (27 сентября 1993). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկը այն մարդն է, որն այժմ ղեկավարում է Ադրբեջանը։ Նրա հայրը՝ բոլոր թերություններով հանդերձ, շատ  ավելի խոհեմ էր։
Հեյդար Ալիև. «Միակ պաշտոնատար անձը, որը շնորհավորեց ինձ, Լևոն Տեր-Պետրոսյանն էր»

Դժվար է չհամաձայնել միջազգային փորձագետների հետ, որոնք փաստում են, որ Հեյդար Ալիևը իր երկրում հաստատեց բռնապետական, հեղինակապաշտական և ռեպրեսիվ ռեժիմ։ Բայց նա իրատես էր։

Այսօր մեր հարևան երկրում նշվում է ադրբեջանական ժողովրդի ազգային փրկության օրը։ Փրկությունն, ըստ ադրբեջանցիների, այն էր, որ 1993 թվականի հունիսի 15-ին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ։ Շատ հակիրճ հիշեցնեմ  նախապատմությունը։ Մի անգամ վերլուծական կարդացի, որի ռուսաստանցի հեղինակը պնդում էր, թե Հեյդար Ալիևը ժամանակին կարող էր դառնալ նույնիսկ ԽՍՀՄ-ի նախագահ։ Եթե Միխայիլ Գորբաչովը չլիներ, Հեյդար Ալիևը կդառնար Խորհրդային Միության ղեկավար, Չինաստանի օրինակով սահուն բարեփոխումներ կիրականացներ, կպահպաներ մեծ տերությունը ու մենք բոլորս հիմա կշարունակեինք ապրել նույն մեծ երկրում։  Մեկնաբանությունները ձեզ եմ թողնում։  

Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Ինչ պետք է անել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի տեսլականների իրականացման համար

Փաստն այն է, որ 80-ականներին եղավ մի պահ, երբ Հեյդար Ալիևը իրոք հսկայական լծակներ էր կենտրոնացրել իր ձեռքին. նա այն ժամանակվա վարչապետի՝ ԽՍՀՄ Մինիստրների սովետի նախագահի առաջին տեղակալն էր, վերահսկում էր 12 նախարարություն և իրոք կարող էր էլի առաջ գնալ։ Բայց դրան խանգարեց գորբաչովյան պերեստրոյկան։ Երբ իշխող միակ կուսակցության վերնախավում որոշում էին, թե ով է գլխավորելու երկիրը, փորձառու Ալիևը, լինելով նախկին «կագեբեական» հրաշալի քաղաքական հոտառություն ուներ, միանշանակ արտահայտվեց Միխայիլ Գորբաչովի օգտին։ Բայց Գորբաչովը չսիրեց նրան և 80-ականների երկրորդ կեսին Ալիևի խորհրդային կարիերան փաստորեն արդեն ավարտված էր։ Ստիպված վերադարձավ Ադրբեջան։ Դարձավ Նախիջևանի ղեկավար։ Հետո պատմում էր. «Միակ պաշտոնատար անձը, որը շնորհավորեց ինձ, Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր»։

​Երկու ժողովուրդներն արդեն պատերազմում էին, բայց Ալիևը սերտ հարաբերություններ հաստատեց Հայաստանի իշխանությունների հետ։ Ինքն է վկայում. «Ես մշտապես կապ էի պահպանում Հայաստանի ղեկավարների հետ, և ինձ հաջողվեց ընդհանուր լեզու գտնել։ Ոչ մի ավելորդ բան չվերագրելով ինքս ինձ` կարող եմ ասել, որ կյանքում հպարտանալու առիթ ունեմ՝ ես Նախիջևանը հեռու պահեցի պատերազմից»։

Մի՛ թերագնահատեք ընդդիմադիրներին, թե չէ ստիպված կլինեք ուտել ձեր գրած գիրքը

​Համաձայնեք` Հեյդար Ալիևի այն ժամանակվա պահվածքն իրոք գնահատելի է, որովհետեւ Բաքվից անընդհատ ճնշում էին՝ մենք Ղարաբաղում կռվում ենք, դուք Նախիջևանում ձեզ համար հանգիստ նստած եք։ Կրկին մեջբերեմ Ալիևին. «92 թվականի օգոստոսին Նախիջևան ժամանեց Ադրբեջանի Ազգային ճակատի ներկայացուցիչ Իբրահիմլին ու ինձ հետ զրույցում ասաց, որ Նախիջևանում պետք է երկրորդ ճակատ բացվի Հայաստանի դեմ, քանզի աշնանը նախատեսվում են լայնածավալ գործողություններ՝ Ղարաբաղն ազատագրելու նպատակով, և Հայաստանին պետք է ստիպել իր ուժերի մի մասը տեղափոխել Նախիջևանի սահման։ Ես պատասխանեցի. «Եթե ուզում եք ազատագրել Ղարաբաղը, գնացեք ազատագրեք, բայց մի ներքաշեք դրա մեջ Նախիջևանը»։

Сотрудники СНБ проводят обыск в доме Александра Саргсяна (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում վերացրեք կարիերային վերելակը, թող բոլորն աստիճաններով բարձրանան դեպի պաշտոն

​Ադրբեջանի նախագահ դառնալուց հետո էլ Հեյդար Ալիևը երբեք չկորցրեց իրադրությունը սթափ գնահատելու ունակությունը, որովհետև պարզապես տեսնում էր, թե ինչ է կատարվում ռազմաճակատում։ 94-ի ապրիլին, հանդիպելով զինվորականների հետ, դառը բաներ ասաց նրանց։ Մեջբերեմ։ «Հայերը Երևանից, Լինինականից գալիս են Ֆիզուլի, Աղդամ, Թարթար, զոհվում են այստեղ, իրականություն են դարձնում հայ ազգայնականների նկրտումները։ Իսկ մենք անզոր ենք պաշտպանել մեր սեփական հողը։ Ջեբրայիլի երկուհազարանոց բրիգադից 1950 հոգին, թողնելով դիրքերը, անցել են Արաքսի մյուս ափը՝ Իրան են փախել»։

​Ավագ Ալիևը նաև շատ լավ հասկանում էր, թե ում հետ է անհրաժեշտ բանակցել։ Մի անգամ՝ 93 թվականի վերջին, գնացել էր Փարիզ ու այնտեղ հրավիրած ասուլիսում փաստել էր. «Ես դարձել եմ երկխոսության կողմնակից։ Ես իսկապես ճանապարհ եմ հարթել, որպեսզի կապ և երկխոսություն հաստատվի Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի իշխող ուժերի միջև»։ Ասել էր Հեյդար Ալիեւը։ Նկատեք՝ Լեռնային Ղարաբաղի իշխող ուժերի։​

Լրահոս
0