00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կարող է հաշմանդամություն ունեցող երեխայի մայրն աշխատել ու մնալ փոքրիկի կողքին

© Photo : provided by Armenian Mothers NGOУчастницы Курса навыков для матерей детей с инвалидностью, организованной НКО "Армянские матери"
Участницы Курса навыков для матерей детей с инвалидностью, организованной НКО Армянские матери - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքով հիմնականում մայրերն են զբաղվում։ Ստացվում է` աշխատել չեն կարողանում, նույնիսկ եթե դա շատ է անհրաժեշտ։ Նոր ծրագրի միջոցով ձեռք բերած հմտությամբ նրանք կարող են աշխատել տնից՝ երեխայի կողքին լինելով։

Դավիթն արդեն հինգ տարեկան է, բայց դեռ չի քայլում. ժամանակից գրեթե երեք ամիս շուտ է ծնվել։ Մտավոր զարգացման խնդիր չունի, իսկ նյարդային, մկանային համակարգը չեն զարգացել։ Ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխայի առկայությունը նշանակում է, որ ծախսերը կտրուկ ավելանում են. առողջության հարցում հաջողության հասնելու համար. մշտական թերապիաներ են պետք և ոչ միայն։ Ամուսինն աշխատում է, բայց ընտանիքին բաժին հասած ֆինանսական բեռը մեծ է։

Հերմինե Ազարյանը բժշկական կրթություն ունի, բայց չի կարող աշխատել մասնագիտությամբ. Դավթին մշտական խնամք է պետք։

© Photo : provided by Hermine AzaryanՀերմինե Ազարյանի երեխաները
Ինչպես կարող է հաշմանդամություն ունեցող երեխայի մայրն աշխատել ու մնալ փոքրիկի կողքին - Sputnik Արմենիա
Հերմինե Ազարյանի երեխաները

Կինը խղճի խայթով է խոստովանում, որ անգամ ավագ դստեր համար արդեն շատ ժամանակ գտնել չի կարողանում, ուր մնաց` ժամերով բացակայի տնից, աշխատանքի գնա։ Ուրախ է, որ հիմա կարող է ընտանիքի ֆինանսական բեռը թեթևացնել ու միևնույն ժամանակ երեխայի կողքին լինել։

© Photo : provided by Hermine AzaryanՀերմինե Ազարյան
Ինչպես կարող է հաշմանդամություն ունեցող երեխայի մայրն աշխատել ու մնալ փոքրիկի կողքին - Sputnik Արմենիա
Հերմինե Ազարյան

Հերմինեն հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի հմտությունների զարգացման ծրագրի 30 շրջանավարտներից մեկն է։ մատնահարդարում սովորած կինն արդեն առաջին հաճախորդներին է ընդունում տանը` անվտանգության բոլոր կանոնները պահպանելով։

Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի

«Ես ոտքերիս վրա ինձ ավելի ամուր եմ զգում, որովհետև գիտեմ՝ մի բան լինի, կարող եմ բալիկիս ապահովել»,- պատմում է Հերմինեն ու խոստովանում, որ նախկինում չէր պատկերացնում, թե ինքը կարող է մատնահարդար դառնալ, բայց շատ է սիրել այս գործն ու մեծ հաճույքով է աշխատում։

© Photo : provided by Hermine AzaryanՀերմինե Ազարյան
Ինչպես կարող է հաշմանդամություն ունեցող երեխայի մայրն աշխատել ու մնալ փոքրիկի կողքին - Sputnik Արմենիա
Հերմինե Ազարյան

«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը 2017 թվականին սկսեց իրականացնել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների մայրերի համար հմտությունների զարգացման ծրագիրը։ Այն ժամանակ միայն ՄՈՒԿ աշխտորոշմամբ երեխաների մայրերն էին ընդգրկված, որովհետև հենց այդ երեխաներն են կազմակերպության շահառուները, միջոցները սահմանափակ էին, հետևաբար հնարավորություն չունեին ընդարձակելու մասնակիցների թիվը։ Այս երեք տարիների ընթացքում 56 մայրիկ է նոր մասնագիտություն ձեռք բերել ծրագրի շնորհիվ։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

«Հայ մայրերին» հաջողվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական գործակալության» դրամաշնորհի աջակցությամբ ընդլայնել ծրագիրը՝ ներառելով տարբեր խնդիրների ունեցող երեխաների մայրերին։ Մատնահարդարում, վարսահարդարում, հրուշակագործություն, կարուձև. երեսուն մայրիկներն իրենք են ընտրել` որ մասնագիտությունն է ավելի հոգեհարազատ, բաժանվել են խմբերի ու սկսել են սովորել։

© Photo : provided by Armenian Mothers NGOԾրագրի մասնակիցներ
Ինչպես կարող է հաշմանդամություն ունեցող երեխայի մայրն աշխատել ու մնալ փոքրիկի կողքին - Sputnik Արմենիա
Ծրագրի մասնակիցներ

«Սա իրենց համար մեծ հնարավորություն դարձավ նոր հմտություններ ձեռք բերելու և աշխատաշուկայում մրցունակ դառնալու համար»,- ասում է «Զբաղվածության պետական գործակալության ծրագրերի իրականացման մեթոդական աջակցության և խորհրդատվության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Գրիգորյանը և ուրախությամբ փաստում, որ արդեն իսկ ծրագրի մասնակիցների մեծ մասին հաջողվել է տան պայմաններում ինքնազբաղվածություն ապահովել։ Կարծում է՝ ծրագիրը կշարունակվի, որովհետև արդյունքները տեսանելի են։

«Կարուձև սովորած կանայք սպիտակեղենի մեծ պատվերներ էին ստացել։ Անգամ կատակեցին, թե այս պայմաններում դիմակի պատվեր են ստացել, բայց չեն կարողացել անել, որովհետև ծանրաբեռնված էին»,- խոսելով ծրագրի արդյունավետության մասին` պատմում է գործակալության ներկայացուցիչը։

Ուսուցումից բացի, «Հայ մայրեր» ՀԿ-ն այլ աջակիցների օգնությամբ մասնակիցներին նաև առաջնային պարագաներ և նյութեր է տրամադրել աշխատանքը սկսելու համար։ Կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Սական Պողոսյանն ասում է՝ եթե մարդիկ չեն աշխատում, ֆինանսական մեծ բեռ ունեն, ապա միայն ուսուցումը բավական չէ։ Անհրաժեշտ նյութերի մեծ մասը բավականին թանկ արժեն, այնպես որ սկզբնական նյութերը տրամադրելով՝ միանգամից աշխատանքը սկսելու ու վարպետանալու լրացուցիչ հնարավորություն են տալիս կանանց։

Երբ ծախում ես մայրիկիդ թխած լահմաջոն կամ որոշում ես ճագար բուծել. բիզնեսի նոր կանոններ

Պողոսյանի խոսքով` լավագույն օրինակ է մատնահարդարման դասընթացը վարած Մարիամ Հովհաննիսյանը, որը նույնպես հաշմանդամություն ունեցող բալիկի մայրիկ է, և ժամանակին նա էլ է մատնահարդարում սովորել «Հայ մայրերի» ծրագրով։

© Photo : provided by Armenian Mothers NGOԴասընթացների մասնակիցներ
Ինչպես կարող է հաշմանդամություն ունեցող երեխայի մայրն աշխատել ու մնալ փոքրիկի կողքին - Sputnik Արմենիա
Դասընթացների մասնակիցներ

«Մարիամը ոչ միայն նոր մասնագիտություն է ձեռք բերել, կարողացել գումար աշխատել, այլև այնքան է իր գործում վարպետացել, որ հենց ինքն է հիմա սովորեցնողի դերում։ Ցանկության դեպքում հնարավոր է իսկապես հաջողել, գումար աշխատել»,- ասում է Պողոսյանը։

Կարինե Դալլաքյանի որդին՝ իննամյա Միկան, ՄՈՒԿ ախտորոշում ունի։ Երեխայի ծնվելուց հետո մի քանի տարի հաջողվել է աշխատել, բայց երեխան մեծանում է, խնդիրներն էլ` նրա հետ։ Միկան անընդհատ խնամքի կարիք ունի, միշտ պետք է, որ կողքին մեկը լինի, կերակրի, ջուր խմեցնի, դրա համար էլ ստիպված հրաժարվել է աշխատելու մտքից։

© Photo : provided by Karine DallakyanԿարինե Դալլաքյանն իր երեխաների հետ
Ինչպես կարող է հաշմանդամություն ունեցող երեխայի մայրն աշխատել ու մնալ փոքրիկի կողքին - Sputnik Արմենիա
Կարինե Դալլաքյանն իր երեխաների հետ

«Երբ տանը հաշմանդամություն ունեցող բալիկ է ծնվում, ամեն ինչ փոխվում է. և՛ ապրելաձևը, և՛ գրաֆիկը։ Մենք բոլորս փորձում ենք հարմարվել երեխային»,- պատմում է երիտասարդ կինն ու նշում, թե դա նաև առօրյա ծախսերին է վերաբերում։

© Photo : provided by Karine DallakyanԿարինե Դալլաքյանի երեխաները
Ինչպես կարող է հաշմանդամություն ունեցող երեխայի մայրն աշխատել ու մնալ փոքրիկի կողքին - Sputnik Արմենիա
Կարինե Դալլաքյանի երեխաները

Օրինակ` խնդիր ունեցող բալիկի հետ չես կարող հասարակական տրանսպորտից օգտվել, միշտ տաքսի է պետք, հատուկ կոշիկներ, գույք, թերապիաներ և այլն։ Ամուսինն աշխատում է, բայց ծախսերն այնքան շատ են, որ մի հոգու ուսերին այդ բեռը թողնելը դժվար է։ Ծրագրի շրջանակում Կարինեն վարսահարդարում է սովորել, արդեն քայլ առ քայլ սկսում է հաճախորդներ ձեռք բերել՝ կսպասարկի տանը կամ Միկայի գրաֆիկի հետ կհարմարեցնի, ինքը նրանց տուն կգնա։ Չի հասկանում, բայց չի էլ մեղադրում այն կանանց, որոնք հրաժարվում են հաշմանդամություն ունեցող բալիկից։ Ասում է՝ շատերն ինչ-որ պահի միայնակ են մնում, ամուսինը չի դիմանում խնդիրներին, թողնում, հեռանում է, կինը մնում է մենակ մշտապես խնամք պահանջող երեխայի ու ֆինանսական անելանելիության հետ։ Կարծում է՝ այս ծրագիրը կարող է օգնել այդ կանանց, ձեռք բերել այնպիսի հմտություն, որով հնարավոր է գումար աշխատել՝ միաժամանակ երեխայի կողքին լինելով։

© Photo : provided by Karine DallakyanԿարինե Դալլաքյանի ընտանիքը
Ինչպես կարող է հաշմանդամություն ունեցող երեխայի մայրն աշխատել ու մնալ փոքրիկի կողքին - Sputnik Արմենիա
Կարինե Դալլաքյանի ընտանիքը

Այս դասընթացները կանանց համար դարձել են ոչ միայն նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն, այլև թերապիայի պես մի բան։ Սա դարձել է այն վայրը, որտեղ նրանք կարող են հանդիպել, զրուցել ու կես բառից հասկանալ իրար, որովհետև բոլորը տարբեր ընտանիքներից են, տարբեր բնավորություն ու հետաքրքրություն ունեն, բայց բոլորին միավորում է նույն պատմությունը։

© Photo : provided by Armenian Mothers NGOԴասընթացների մասնակիցներ
Ինչպես կարող է հաշմանդամություն ունեցող երեխայի մայրն աշխատել ու մնալ փոքրիկի կողքին - Sputnik Արմենիա
Դասընթացների մասնակիցներ
Լրահոս
0