00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:51
16 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչն է ավելի կարևոր՝ մարդկային կյա՞նքը, թե՞ տնտեսության զարգացումը

© Sputnik / Aram Nersesyan Фабрика по производству медицинских масок в деревне Арцваберд, Тавуш
 Фабрика по производству медицинских масок в деревне Арцваберд, Тавуш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մինչև հիմա էլ շարունակում է հրատապ մնալ հիմնական հարցը՝ համաճարակի ժամանակ ինչպես վարվել՝ ամենախիստ միջոցները կիրառե՞լ, ամեն ինչ փակե՞լ, վտանգելով տնտեսության զարգացումը, թե՞ վերացնել սահմանափակումները, վտանգելով մարդկանց առողջությունն ու կյանքը։
Ինչն է ավելի կարևոր՝ մարդկային կյա՞նքը, թե՞ տնտեսության զարգացումը

Համաձայնեք՝ այս վիճահարույց հարցը ծառացած է աշխարհի բոլոր պետությունների, այդ թվում, իհարկե, նաև Հայաստանի իշխանությունների առջև։

​Մինչդեռ, ինչպես նշում են մասնագետները, էստեղ այնքան էլ մեծ հակասություն չկա այն պարզ պատճառով, որ ամեն ինչ փոխկապակցված է։ Վերջերս կարդացի «Զյուդդոյչե ցայտունգ» գերմանական պարբերականի հոդվածը։ Հեղինակը, իմ կարծիքով, շատ ճիշտ փաստում է.

«Խելացի բժիշկները շատ լավ գիտեն, որ ոչ միայն վիրուսներն են հանգեցնում հիվանդությունների, տառապանքների և մահվան, այդ ամենին մեծապես նպաստում են նաև հոգեբանական մեկուսացումը, գործազրկությունը և տևական ընկճվածությունը։ Իսկ խելացի տնտեսագետներն էլ, իրենց հերթին, շատ լավ գիտեն, որ հիվանդ մարդիկ չեն գնում աշխատանքի, չեն հաճախում ռեստորաններ ու սրճարաններ, նոր տուն չեն գնում, մտածելով միայն ու միայն սեփական առողջության մասին»,–գրում է գերմանական թերթը։

Համաձայնեք՝ հոդվածագրի հետ դժվար է վիճել։

​Խոսքն այն մասին չէ՝ ընդունո՞ւմ եք դուք, թե՞ չեք ընդունում մասնագետների տեսական դատողությունները։ Ախր էսպիսի հանգամանք էլ կա։ Քանզի տարբեր երկրներ տարբեր ճանապարհներ են ընտրել համավարակի դեմ պայքարելու և սեփական տնտեսությունները պաշտպանելու համար, կարող ենք համեմատել ու կտեսնենք։ Ի՞նչ կտեսնենք։ 

Генсек ООН Антонио Гутерриш на конференции по изменению климата COP25 (11 декабря 2019). Мадрид - Sputnik Արմենիա
Թքած կորոնավիրուսի վրա. ոչ ոք չի ուզում դադարեցնել զինված հակամարտությունները

Մի քանի շաբաթ առաջ հատուկ ներկայացրեցի Շվեդիայի օրինակը, որտեղ, ինչպես գիտեք, որոշեցին խիստ սահմանափակումներ չմտցնել, այսինքն՝ ամեն ինչ ինքնահոսի թողնել հանուն տնտեսության զարգացման։ Եվ ի՞նչ։ Մահացածների թվով Շվեդիան այժմ գերազանցում է եվրոպական գրեթե բոլոր պետություններին, իսկ այդ երկրի Կենտրոնական բանկի տվյալներով՝ ռեցեսիան, այսինքն տնտեսության անկումն այս տարի Շվեդիայում ոչնչով չի զիջելու համաեվրոպական ցուցանիշներին։ Առնվազն չի զիջելու։

Այնինչ Գերմանիայում վերջերս անցկացրած հարցումները վկայում են՝ այդ երկրի բնակիչները հիմնականում հավանություն են տալիս իշխանությունների իրականացրած խիստ միջոցներին և վստահությունը իշխանությունների նկատմամբ աճել է, իսկ վստահությունը, ըստ փորձագետների, տնտեսության կայուն զարգացման հիմքն է։

Ինչպե՞ս է տարածվում կորոնավիրուսը

​Էստեղ մեկ ուրիշ շատ հետաքրքիր հարց էլ կա։ Եթե մենք փորձում ենք կշեռքի մի նժարի վրա դնել մարդկային կյանքը, իսկ մյուս նժարի վրա՝ տնտեսության զարգացումը կամ անկումը, ապա անխուսափելիորեն պիտի պատասխանենք առաջին հայացքից անհեթեթ և նույնիսկ բանականության հետ որևէ առնչություն չունեցող մի սարսափելի հարցի՝ իսկ ի՞նչ արժե մարդկային կյանքը։

Президент Дональд Трамп на брифинге по коронавирусу в Белом Доме (29 марта 2020). Вашингтон - Sputnik Արմենիա
Ո՞վ է կորոնավիրուսի մեղավորը. Թրամփը գիտի պատասխանը, մնացինք մենք

Ինձ քարկոծելուց առաջ խնդրում եմ հիշել մի իրական հանգամանք՝ Հայաստանում դա այնքան էլ տարածված չէ, բայց ողջ աշխարհում գոյություն ունի կյանքի ապահովագրություն, երբ մարդը հենց ինքն է որոշում իր կյանքի գինը։

Իհարկե, կարող եք ձեր կյանքը գնահատել մի քանի տրիլիոն դոլար, բայց էդ դեպքում էլ անհավանական բարձր մուծումներ պիտի անեք։ Այնինչ ապահովագրության մասնագետների կարծիքը, ըստ արևմտյան լրատվամիջոցների, այսպիսին է՝ մարդու կյանքը կարելի է գնահատել մոտ 10 միլիոն դոլարի սահմաններում։

​Այդ նույն «Զյուդդոյչե ցայտունգ» թերթը եզրակացնում է.

«Եթե ելնենք այս հաշվարկներից և փաստենք, որ Միացյալ Նահանգներում սահմանափակումների շնորհիվ հաջողվել է փրկել, օրինակ, 2 միլիոն մարդու կյանք, ստացվում է, որ պետությունը խուսափել է 20 տրիլիոն դոլարի կորստից։ Իսկ այդ 20 տրիլիոնը հավասար է Ամերիկայի տարեկան համախառն ներքին արդյունքին և գերազանցում է այն բոլոր տնտեսական վնասները, որոնք այդ երկիրը կրել է կորոնավիրուսը կանխելու համար իրականացրած սահմանափակումներից»,–եզրափակում է թերթի մեկնաբանը։

Համաձայնեք` շատ հետաքրքիր է։ Այնուամենայնիվ, մարդկային կյանքը կարելի է համեմատել տնտեսության հետ և ի վերջո ստացվում է, որ մարդկային այդ մի կյանքը նույնիսկ զուտ մաթեմատիկական հաշվարկներով` ավելի կարևոր է, քան տնտեսական ցուցանիշները։

Արդյո՞ք հնարավոր է երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով

Լրահոս
0