21:54 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (177)
56040

​Եկեք անկեղծ լինենք: Շատ ավելի հեշտ է բոլորովին նոր կուսակցություն ստեղծել, քան ղեկավար դիրք զբաղեցնել արդեն գոյություն ունեցող կուսակցություններից մեկում: Միանգամից ասեմ՝ սա իմ միտքը չէ:

Կուսակցաշինությունը կորոնավիրուսային պայմաններում

Այս արդարացի դիտարկումը դեռ 18-րդ դարում արել է ֆրանսիացի գրող Լյուկ դե Վովենարգը: Ինչևէ՝ մեզ մոտ նույնիսկ այս բարդ կորոնավիրուսային պայմաններում նոր կուսակցություններ են ստեղծվում ու, համաձայնեք` էստեղ որևէ զարմանալի բան չկա։ Որքան ավելի է վատթարանում իրավիճակը երկրում, այնքան ավելի հեշտ է քննադատել իշխանություններին, շահել դժգոհ ընտրազանգվածի սիրտը և հաղթել առաջիկա ընտրությունների պատնեշը, մանավանդ, եթե համոզված ես, որ այդ ընտրություններն արտահերթ են լինելու։

Քիչ է մնում ես էլ չդիմանամ գայթակղությանը և անդամագրվեմ նորաստեղծ կուսակցություններից մեկին։ Բայց միշտ հիշում եմ, որ Կանադայի նախկին վարչապետ Սթիվեն Համփերն այս առիթով մի անգամ ասել էր. «Լրագրողի համար քաղաքական գործիչ դառնալը բավական դժվար է, որովհետև սովորաբար պրոֆեսիոնալ լրագրողը ճշմարտախոս է»։ Այսինքն՝ նախկին վարչապետը ազնվորեն խոստովանել է, որ սուտը, ստախոսությունը քաղաքական գործունեության, քաղաքական մշակույթի անքակտելի մասն է։ Եվ լրագրողը, որը դեռ երեկ մաս մաքուր էր քաղաքականություն մտնելով, ուղղակի ստիպված է լինելու խեղաթյուրել իրականությունը՝ հանուն կուսակցական շահերի:

Չգիտեմ, եթե ես որոշեի մտնել քաղաքականություն, կհակադարձեի՝  նախ, դա Կանադայում է այդպես, մեզ մոտ՝ Հայաստանում, անխտիր բոլոր քաղաքական գործիչներն ազնիվ են, և երկրորդ՝ եթե նույնիսկ մեզ մոտ էլ ինչ-որ տեղ ստախոսություն կա, ես՝ որպես ազնիվ լրագրող, ուզում եմ քաղաքականություն մտնել հենց այդ վատ երևույթներն արմատախիլ անելու համար: Տեսնում եք՝ մենք, լրագրողներս, միշտ տակից դուրս կգանք: Մեզ մի աչքով մի նայեք:

​Հիմա ամենակարևորի՝ նորաստեղծ կուսակցությունների շանսերի մասին։ Քավ լիցի, բոլորովին չեմ պնդում, թե նորաստեղծ կուսակցությունները հաջորդ ընտրություններում բոլորովին շանս չունեն: Նախ, հենց մեզ մոտ՝ Հայաստանում, հիմա իշխում է մի կուսակցություն, որը ստեղծվեց հերթական ընտրություններիից ընդամենը մի քանի տարի առաջ։ Ավելին՝ միշտ էլ բերել եմ Սլովենիայի օրինակը: Այնտեղ զարմանալի բան կատարվեց՝ պրոֆեսոր Միրոսլավ Ցերարժը 2014 թվականի խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծեց իր սեփական կուսակցությունը, այդպես էլ անվանեց՝ Միրոյի կուսակցություն, շռնդալից հաղթանակ տարավ ու վարչապետ դարձավ: Այնպես որ բոլորովին չեմ բացառում, որ մեր այս նորաստեղծ կուսակցություններից մեկի առաջնորդին էլ մի օր կտեսնենք կառավարության շենքի շքեղ առանձնասենյակում:

«Միակ պաշտոնյան, որ շնորհավորեց ինձ, Տեր-Պետրոսյանն էր». ինչի մասին էր խոսում Հեյդար Ալիևը

​Ուղղակի թույլ տվեք մի բան հիշեցնել: Երբ անկախացանք և միակուսակցությունից վերջապես ձերբազատվեցինք, բնականաբար, սկսեցին նորանոր կուսակցություններ ծնվել, ու դեռ այն ժամանակ առաջին նախագահը կանխատեսեց՝ կգա ժամանակ, մեզ մոտ էլ ամեն ինչ տեղը կընկնի ու կունենանք հիմնականում երկու ազդեցիկ քաղաքական ուժ՝ պահպանողական և ձախակողմյան: Ի դեպ, միայն Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ասում, կարծեմ` Վազգեն Սարգսյանն էլ էր պնդում՝ Հայաստանը ընդամենը մի քանի կուսակցություն պիտի ունենա:

Անցան տարիներ ու կատարվեց ճիշտ հակառակը՝ կուսակցությունների թիվը ոչ միայն չի նվազում, այլև գնալով աճում ու աճում է: Չեի ասի, որ արտառոց բան է: Բա ինչ էիք ուզում՝ նոր Սահմանադրությամբ ամրագրել ենք ընտրությունների զուտ կուսակցական համակարգը, կուսակցություններն էլ բազմանում են:

Շվեդիայի պատմության աղմկահարույց քրգործը. վարչապետին սպանողը մասնակցել է հետաքննությանը

​Լավ, բա մենք՝ անկուսակցականներս ինչ անենք: Ասում եք՝ մենք էլ նոր կուսակցություն ստեղծենք,  միավորենք բոլոր ազնիվ մարդկանց: Կարելի էր, իհարկե,  միայն թե, գիտեք, կրկին ու կրկին վերհիշում եմ այն միտքը, որի հեղինակի անունն էլ եմ մոռացել, բայց, իմ կարծիքով, շատ դիպուկ է ասել. «Փորձեք ստեղծել նոր քաղաքական ուժ և անունը դնել «Ազնիվ մարդկանց կուսակցություն»: Կտեսնեք, որ հենց վաղը ձեր այդ կուսակցությանը կանդամակցեն բոլոր գողերն ու կաշառակերները»:

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (177)

Ըստ թեմայի

Հայաստանում վերացրեք կարիերային վերելակը, թող բոլորն աստիճաններով բարձրանան դեպի պաշտոն
Ինչ պետք է անել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի տեսլականների իրականացման համար
Արդյո՞ք Լավրենտի Բերիան է սպանել Աղասի Խանջյանին
թեգերը:
Վարչապետ, Լրագրող, քաղաքականություն, Հայաստան, կուսակցություն

Գլխավոր թեմաներ