00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»

© Sputnik / Andranik GhazaryanРоберт Кочарян беседует с адвокатами Айком Алумяном и Ованнесом Худояном по окончанию судебного заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн
Роберт Кочарян беседует с адвокатами Айком Алумяном и Ованнесом Худояном по окончанию судебного заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Ղրղզստանը առաջ անցավ Հայաստանից։ Մեզ մոտ նախկին նախագահներից մեկի դատավարությունը չի էլ սկսվել, անընդհատ քննարկվում է նրան մեկուսարանում պահել- չպահելու հարցը. Ղրղզստանում նախկին նախագահներից մեկին երեկ արդեն դատապարտեցին 11 տարվա ազատազրկման։
Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»

Այսպիսով հօդս ցնդեցին բոլոր այն պնդումները, թե ողջ հետխորհրդային տարածքում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ դատում են նախկին նախագահին՝ իր ներկայությամբ։ Բայց նախ՝ համառոտակի վերհիշենք մեր և ղրղզների անցյալը։ Երբ Սովետը փլուզվեց, սկսվեցին խոսակցություններն այն մասին, թե Հարավային Կովկասում ժողովրդավարության միակ կղզյակը Հայաստանն է, իսկ Միջին Ասիայում՝ Ղրղզստանը։ Հարավկովկասյան կղզյակում, երևի հիշում եք, թե ինչ սկսվեց՝ կարուսել, կուսակցության փակում, թերթերի խմբագրությունների համակարգիչները ջարդուփշուր անել և այլն։ Ղրղզստանում առաջին հայացքից ամեն ինչ խաղաղ էր։ Բայց միայն առաջին հայացքից։ Միայն մի դրվագ պատմեմ։

Портрет бывшего премьер-министра Великобритании Уинстона Черчилля фотографa Юсуфa Каршa - Sputnik Արմենիա
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները

​Տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում այն ժամանակվա նախագահ Ասկար Ակաևը հույս ուներ վերընտրվել։ Բայց քվեարկության նախնական արդյունքները նրա համար բոլորովին հուսադրող չէին։ Եվ այն ժամանակ իմ ղրղզստանցի գործընկերը, որի հետ բավական մոտ էինք, էսպիսի բան պատմեց։ Ասաց՝ եղբայրս Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 9 անդամներից մեկն էր։ Նախագահ Ասկար Ակաևը, գիտակցելով, որ պարտվել է ընտրություններում, իր մոտ հրավիրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին և ասաց՝ ձեզ ուղարկում եմ Իսիկկուլ լճի ափին գտնվող մեր կառավարական շքեղ ամառանոցը, այնտեղ կմնաք 3 օր, ձեզ կապահովեն ամենաորակյալ սննդով և խմիչքով, երեք օր այնտեղից դուրս չեք գա, չգիտեմ՝ ինչպես եք անելու, բայց երեք օրից ինձ կներկայացնեք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եզրակացությունն այն մասին, որ ես հաղթել եմ մեծ առավելությամբ։ Կրկնեմ՝ սա ինձ պատմել է այդ հանձնաժողովի անդամներից մեկի լրագրող եղբայրը։

​Բայց ախր շեղվեցինք։ Երեկ Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին, որին մի քանի մեղադրանք է ներկայացված, դատապարտեցին ընդամենը մի դրվագով՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատ արձակելուն աջակցելու համար։ Պատմությունը սա է՝ օրենքով գող Բատուկաևը 2006 թվականին դատապարտվեց 16 տարվա ազատազրկման, այսինքն՝ նա հիմա էլ պիտի նստած լիներ բանտում։ Սակայն 2013 թվականին նրան ազատեցին գաղութից, քանզի բժիշկները պնդեցին՝ սուր լեյկոզ ունի։ Արդեն մի քանի ժամից քրեական հեղինակությունը նոր անձնագիր ստացավ և անմիջապես էլ լքեց երկիրը, մեկնելով Չեչնիա։ Իրավապահները պնդում են, որ այս ամենը կազմակերպել էր նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։

Շվեդիայի պատմության աղմկահարույց քրգործը. վարչապետին սպանողը մասնակցել է հետաքննությանը

Հիմա ամենահետաքրքիրը՝ թե ինչպես էր նախկին նախագահը կռիվ տալիս։ Բառիս բուն իմաստով։ Հոլիվուդյան կինոնկարներում հաստատ տեսել եք, թե ինչպես են Ամերիկայի նախագահները պայքարում այլմոլորակայինների կամ առնվազն ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք գրավում են նախագահական ինքնաթիռը։ Աթամբաևը կռիվ է տվել սեփական երկրի իրավապահների դեմ, որոնք եկել էին իրեն ձերբակալելու։

Очередная дезинфекция в зале Национального собрания Армении (18 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի

​Դա պատահել է մոտ մեկ տարի առաջ՝ 2019 թվականի ամռանը։ Հունիսի վերջին Ղրղզստանի խորհրդարանը քվեարկեց Աթամբաևին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական պատասխանատվության ենթարկելու թույլտվություն տալու օգտին։ Երեք անգամ նա հրավիրվեց հարցաքննության, բայց չեկավ։ Եվ այդ ժամանակ երկրի ղեկավարությունը որոշում կայացրեց՝ գրոհել մայրաքաղաքից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այն բնակավայրը՝ Կոյ-Թաշը, որտեղ իր համակիրների հետ պատսպարվել էր նախկին նախագահը։

Ինչ պետք է անել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի տեսլականների իրականացման համար

​Գրոհի առաջին օրը դրական արդյունք չտվեց։ Նախկին նախագահի զինված կողմնակիցները և հարազատները հետ մղեցին գրոհը։ Սպանվեց հատուկ նշանակության ջոկատի անդամներից մեկը։ Իշխանություններն այժմ պնդում են, թե հենց ինքը՝ Ալմազբեկ Աթամբաևն էր ավտոմատից կրակում ոստիկանների և զինվորականների վրա։ Նախկին նախագահը հակադարձում է՝ մարդկանց վրա երբեք չեմ կրակել։

​Ինչևէ, հաջորդ օրը իշխանությունները բառիս բուն իմաստով մի զորք կենտրոնացրին այդ բնակավայրի շուրջը՝ մոտ 2000 զինվորական։ Եվ նախկին նախագահը հանձնվեց։ Ահա այսպիսի հետաքրքիր զարգացումներ այն երկրում, որը մի ժամանակ Հայաստանի նման դեմոկրատիայի կղզյակ էր համարվում։

Լրահոս
0