15:58 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (182)
28450

Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի վարչապետը աշխարհի միակ ղեկավարը չէ, որը սիրում է քաղաքացիներին դիմել համացանցով։

Ես էլ գիտեմ, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե թոշակներն ինչու են այդքան ցածր

Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրվելուց ի վեր ամերիկացիների հետ միշտ էլ շփվել է սոցիալական ցանցերի միջոցով։ Բայց Թրամփի դեպքում լուրջ բարդություններ են ծագել։ Տեսեք։ Սովորաբար եթե երկրի ղեկավարը սոցիալական ցանցում ունի իր անձնական էջը, բոլորը շատ լավ հասկանում են, որ այդ էջը ինչ-որ պատասխանատու ունի, հատուկ աշխատող, որը տեղադրում է այնտեղ այն, ինչ իրեն ասում է ղեկավարը ու ես էլ՝ եթե այդ էջում ինչ-որ բան եմ գրում, ամենևին այնքան միամիտ չեմ, որ ակնկալեմ, թե երկրի ղեկավարը կնստի և ուշադրությամբ կկարդա իմ գրածը։ Իսկ Թրամփը հենց ինքն է գրում ու ինքն էլ կարդում է ուրիշների գրածները։

Որտեղից գիտեմ։ Ուղղագրական սխալներով է գրում Թրամփը, որոշ մարդկանց էլ արգելափակում է՝ այլևս թույլ չի տալիս կարդալ իր գրածները։ Մի երկու տարի առաջ ամերիկյան լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր նախագահի 25 ամենազավեշտալի ուղղագրական սխալները։ Դե հայերեն դժվար է դրանք ներկայացնել, ասեմ միայն, որ կա անգլերենում էսպիսի բառ՝ «անփրեսիդենթեդ»՝ աննախադեպ, նախադեպը չունեցող… Ինքն այդ բառն այնպես էր գրել, որ ստացվել էր՝ «անպրեզիդենտեդ», այսինքն՝ եթե թարգմանելու լինեմ, պիտի ասեմ՝ «աննախագահական»։ Հետաքրքիր բառ է, իհարկե, ուղղակի գոյություն չունի։ Չնայած հենց Թրամփի պահվածքին շատ կսազեր այդ աննախագահական բառը։ Ուրիշը հատուկ խմբագիր կպահեր, որ ուղղեր բոլոր սխալները, իսկ Թրամփի, ինչպես ասում են, հեչ վեջն էլ չի։ Կարծես դիտմամբ ցանկանա ասել՝ «Այո, ես այսպիսինն եմ, նախագահներն էլ են մարդ, նրանք էլ են սխալվում»։

Իմ կարծիքով, շատ շատերին սա դուր է գալիս՝ չխմբագրված նախագահ՝ բնական տեսքով՝ առանց ֆոտոշոփի։

Արդյո՞ք մարդը մոտ ապագայում կապրի 150 տարի

​Մարդկանց մի բան միայն դուր չի գալիս՝ երբ նախագահն իրենց արգելափակում է, այսինքն՝ զրկում է իր թվիթերյան էջում գրածները կարդալու հնարավորությունից։ Այ այստեղ արդեն լուրջ խնդիր է առաջանում, որովհետև նրբություններ կան։ Տեսեք։ Ես՝ որպես սովորական, շարքային քաղաքացի լիակատար իրավունք ունեմ սոցիալական ցանցում արգելափակելու ցանկացած օգտատիրոջ։ Ու չեմ թաքցնում, բազմիցս արել եմ նման բան։ Բա ասեք խնդրեմ՝ էլ ինչպես վարվես այն մարդկանց հետ, որոնք առանց որևէ պատճառի վիրավորական բաներ են գրում քո հասցեին։ Վիրավորում են ուղղակի վիրավորելու համար, երևի ինչ-որ տարօրինակ հաճույք են ստանում դրանից։

Թրամփի թվիթերյան էջը, ճիշտն ասած, երբեք մանրամասն չեմ ուսումնասիրել, բայց ենթադրում եմ, որ այնտեղ էլ են երբեմն վիրավորական մեկնաբանություններ հայտնվում, ինչն էլ պատճառ է դառնում, որ նախագահը արգելափակի դրանց հեղինակներին։ Այ հենց էստեղ էլ սկսվում են նրբությունները։ Թրամփի ու իմ միջև կա մի փոքրիկ, շատ փոքրիկ տարբերություն՝ ես, իհարկե, ողջ կյանքս երազել եմ նախագահ դառնալ, բայց ինչ-ինչ պատճառներով դա ինձ առայժմ չի հաջողվել, իսկ իրեն հաջողվել է։ Հիմա, ինչ եք կարծում, եթե ինքն ինչ-որ բան է գրում սոցիալական ցանցի իր էջում, դա իր անձնական գործն է, թե հասարակական։ Հիշենք «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը։ Թվում է, թե իր կինն է, իր կնոջ մատանին, բայց պարզվում է, որ դա պետության մատանին է, հասարակության մատանին։

Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները

​Համաձայնեք՝ էդ դեպքում շատ լուրջ ու սկզբունքային հարց է ծագում՝ ստացվում է, որ եթե իմ մեկնաբանությունները Դոնալդ Թրամփին դուր չեն եկել և նա ինձ արգելափակել է, դրանով իսկ նա զրկել է ինձ իր պաշտոնական հայտարարություններին ծանոթանալու հնարավորությունից, իսկ դա, կներեք, արդեն իմ իրավունքների խախտում է։ Ֆեյսբուքցիներին սա շատ ծանոթ է։ Բավական է պաշտոնյան իր էջում գրի, օրինակ, «Երկինքը կապույտ է», մեկ էլ տեսնում ես՝ հինգ րոպեում մի հինգ հարյուր մարդ հավանել է այդ հանճարեղ գրառումը, մի հիսուն հոգի էլ գրել է՝ «Ինչ ճիշտ եք նկատել, պարոն այսինչյան, հարյուր տոկոսով համաձայն եմ ձեզ հետ, ձեր անկեղծությունը մեզ հույս ու հավատ է ներշնչում և այլն և այլն…»։ Իսկ եթե ես գրում եմ՝ «Մենք էլ գիտենք, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե կենսաթոշակն ինչու է այդքան ցածր», այդ պաշտոնյան ինձ արգելափակում է։ Չեղավ՝ սա հետապնդում է իմ հայացքների համար։ Ես իրավունք ունեմ ներկայացնել իմ կարծիքը երկրի ղեկավարին՝ որքան էլ այդ կարծիքը նրա համար տհաճ լինի։

«Ինչո՞ւ Խրուշչովը թույլատրեց զենք կիրառել բանվորների վրա». Անաստաս Միկոյան

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (182)

Ըստ թեմայի

Արդյո՞ք Լավրենտի Բերիան է սպանել Աղասի Խանջյանին
«Միակ պաշտոնյան, որ շնորհավորեց ինձ, Տեր-Պետրոսյանն էր». ինչի մասին էր խոսում Հեյդար Ալիևը
Շվեդիայի պատմության աղմկահարույց քրգործը. վարչապետին սպանողը մասնակցել է հետաքննությանը
«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի
թեգերը:
օգտատեր, համացանց, Թոշակ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ, Հայաստան

Գլխավոր թեմաներ