12:31 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (202)
179460

Եկեք անկեղծ լինենք։ Հետխորհրդային տարածքում գոյություն ունի առնվազն մեկ երկիր, որտեղ պաշտոնապես չկա կորոնավիրուսի որևէ դեպք, բայց հնարավոր չէ հաստատ ասել՝ արդյոք դա իրականություն է, թե իշխանություններն են այդպես պնդում։ Այդ պետությունը Թուրքմենստանն է։

Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»

Սկզբում իշխանությունները ընդհանրապես հրաժարվում էին ընդունել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներին, բայց գիտակցելով, որ դա խիստ կասկածներ է առաջացնում, այժմ թույլատրել են և հենց հաջորդ շաբաթ միջազգային կազմակերպության մասնագետները կժամանեն Աշխաբադ։

​Որոշ լրատվամիջոցներ պնդում են, սակայն, որ Թուրքմենստանի իշխանություններն ամեն ինչ անում են, այսպես ասենք, կորոնավիրուսի հետքերը թաքցնելու համար։ Ինֆեկցիոն հիվանդանոցների բոլոր պացիենտներին տուն են ուղարկել, այդ հիվանդանոցները հիմա ընդհանրապես դատարկ են, իսկ մի խումբ հիվանդների համար էլ առանձին բաժանմունք են բացել քաղաքներից մեկի հոգեբուժարանում։ Դե միջազգային փորձագետները կորոնավիրուսով վարակվածներին հո չեն փնտրելու, կներեք, գժանոցում։

​Կան, իհարկե, մեկնաբաններ, որոնք տրամաբանում են՝ եթե նույնիսկ իրոք պարզվի, որ Թուրքմենստանում կորոնավիրուս չկա, դա ինչ-որ անսովոր բան չի լինի։ Չէ որ Թուրքմենստանը Հյուսիսային Կորեայի նման շատ փակ երկիր է։ Ես լավ հիշում եմ, թե Սովետի ժամանակ ինչ դժվար էր նույնիսկ սոցիալիստական երկրներ մեկնելը տուրիստական ուղեգրով՝ պիտի ստանայիր այսպես կոչված եռյակի՝ հիմնարկի տնօրենի, կուսակցության տեղական կազմակերպության քարտուղարի և վերջապես արհմիության կոմիտեի ղեկավարի համաձայնությունը։ Ասում են՝ մոտավորապես հենց այսպիսին է հիմա վիճակը Թուրքմենստանում։

​Թուրքմենստան գնալն էլ է բավական դժվար՝ պիտի անպայման հրավեր ունենաս։ Անցած տարի, օրինակ, որպես զբոսաշրջիկ Թուրքմենստան է այցելել գիտե՞ք քանի արտասահմանցի՝ ընդամենը 10 հազար մարդ։ Ֆեյսբուք չկա, արգելափակված է գրեթե բոլոր մնացած սոցիալական ցանցերի նման, ինտերնետը շատ թանկ է, սովորական քաղաքացին այդքան չի կարող վճարել։ Թուրքմենստանն ընդհանրապես դարձել է աշխարհի ամենաթանկ երկրներից մեկը, եթե համեմատենք ապրանքների գները աշխատավարձի հետ։ Աշխատավարձը Թուրքմենստանում տատանվում է 30-ից մինչեւ 70 դոլար։

Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները

​Դեռ մի քանի տարի առաջ որոշ բաներ այդ երկրում անվճար էին՝ ջուրը, էլեկտրականությունը, բենզինը, աղը, բայց հիմա պետությունն այդ բոլոր արտոնությունները վերացրել է։ Ավելին, որոշ ապրանքներ խանութում կարող եք գնել, բայց միայն կտրոնով։ Էլի հիշեցի Սովետի վերջին տարիները, երբ ողջ գիշեր ստիպված էի մեր գաստրոնոմի դիմաց հերթ կանգնել ընդամենը մի կիլո կարագ գնելու համար։ Եվ հասկանալի է, որ դժգոհությունը Թուրքմենստանում գնալով աճում է, որովհետև առաջ մարդիկ ասում էին՝ հերն էլ անիծած, կարևորը, որ հոսանքը ձրի է, հիմա դա էլ չկա՝ խանութներում հսկայական հերթեր են։

​Գիտեք, թե ինչպես են թուրքմենները արտահայտում իրենց դժգոհությունը։ Շատ ուրույն ձեւով։ Քանզի մարդիկ բողոքի ցույցեր չեն համարձակվում անել, ուղղակի թղթադրամների վրա գրում են՝ «Բերդիմուհամեդով, հեռացիր»։ Համաձայնեք՝ բողոք արտահայտելու բավական ապահով եղանակ է՝ եթե մոտդ նման թղթադրամ հայտնաբերեն, միշտ արդարացում ունես՝ «Է, ես ինչ իմանամ, թե ով է գրել, խանութում են տվել»։

​Թե ինչպես այդ մարդը՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախագահ դարձավ, մինչև հիմա էլ առեղծված է մնում։ Ասում են՝ նախկին նախագահի՝ Սապարմուրադ Նիյազովի անձնական ատամնաբույժն է եղել։ Բայց ինչու պիտի ատամնաբույժը երկրի ղեկավար դառնար, այնքան էլ պարզ չէ։ Փաստը սա է՝ երբ Նիյազովը մահացավ, երկրի ժամանակավոր ղեկավարությունը, բնականաբար, պետք է ստանձներ պետության երկրորդ դեմքը՝ խորհրդարանի խոսնակը, բայց նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Բերդիմուհամեդովը, որն այն ժամանակ ընդամենը առողջապահության նախարարն էր։ Ընդ որում՝ ըստ Սահմանադրության՝ նա իրավունք չուներ մասնակցելու  նախագահական ընտրություններին, բայց Սահմանադրությունը շատ արագ փոխեցին և Բերդիմուհամեդովն ընտրվեց ձայների 97 տոկոսով։

Արդյո՞ք մարդը մոտ ապագայում կապրի 150 տարի

​Նրա ու Նյազովի տարբերությունը գիտեք որն է։ Նախկին նախագահը աշխատում էր հարազատներին հեռու պահել ղեկավար պաշտոններից, Բերդիմուհամեդովը ճիշտ հակառակն է անում՝ պետական ապարատում և բիզնեսում ներգրավված են նրա 80 հարազատները, որոնք չեն էլ թաքցնում իրենց ճոխ կյանքը։ Այնինչ՝ միջին քաղաքացու վիճակը գնալով ծանրանում է։ Եվ սա մի երկրում, որտեղ գազի պաշարները աշխարհում երրորդն են։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (202)

Ըստ թեմայի

Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները
«Միակ պաշտոնյան, որ շնորհավորեց ինձ, Տեր-Պետրոսյանն էր». ինչի մասին էր խոսում Հեյդար Ալիևը
Արդյո՞ք Լավրենտի Բերիան է սպանել Աղասի Խանջյանին
Հո ընձառյուծի հույսին չենք մնալու, եկեք վաճառենք մեր քաղաքացիությունը
թեգերը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), կորոնավիրուս, ինտերնետ, Նախագահ, Թուրքմենստան

Գլխավոր թեմաներ