11:18 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (205)
49650

Եկեք անկեղծ լինենք: Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի մասին կան բազմաթիվ կարծիքներ, որոնք շատ հաճախ ուղղակի տրամագծորեն տարբերվում են միմյանցից:

Բա լավ, ինչու աշխարհի լավագույն բուհերի ցանկում չկանք

Հարցրեք ոլորտի պատասխանատուներին և նրանք միանգամայն շահեկան պատկեր կներկայացնեն` նշելով բազմապիսի անհերքելի նվաճումներ։ Շատ լավ, կասեմ ես ու կտամ մի հասարակ հարց՝ դե էդ դեպքում ասեք, թե մեր հայաստանյան բուհերը ինչպիսի դիրք ունեն աշխարհի լավագույն համալսարանների շարքում:  

Տեսեք` վերջին տարիներին Հայաստանում արդեն կիրառվում է բուհերի այսպես կոչված ազգային վարկանիշավորում, այսինքն որոշվում է, թե մեր լավագույն բուհերը որոնք են: Սովորաբար ամենալավը  Երևանի պետական համալսարանն է: Լավ, իսկ ինչ դիրք է զբաղեցնում մեր մայր բուհը աշխարհում: Գիտեք, իհարկե, ամեն տարի տարբեր կազմակերպություններ հրապարակում են աշխարհի լավագույն համալսարանների ցուցակները: Դրանցից մեկը «Վեբոմետրիքս» համակարգն է, որի ցուցակում մեր առաջատար բուհը՝ Երևանի պետական համալսարանը, մի քանի տարի առաջ զբաղեցնում էր, կներեք, նույնիսկ անհարմար է ասել՝ 2628-րդ տեղը: Երևանի բժշկական համալսարանը ընդհանրապես աշխարհի 10 հազար լավագույն բուհերի մեջ չէր մտնում:

​Կարող եք իրավացիորեն ասել՝ դե, իհարկե, աշխարհում կան բազմաթիվ հայտնի կրթական հաստատություններ, մենք հո չենք կարող մրցակցել առաջատարների հետ: Միանգամայն հասկանալի է, որ երևանյան մեր համալսարանը Հարվարդի ու Օքսֆորդի հետ չի կարող համեմատվել: Բայց գոնե մեր տարածաշրջանում, քիչ թե շատ մեզ նման երկրների հետ կարո՞ղ ենք մրցակցել: Մեծ Բրիտանիայում կա այսպիսի ընկերություն, կարճ կոչվում է «Քյուէս», որը բացի բուհերի համաշխարհային ցուցակներից վերջերս կազմում է նաև տարածաշրջանային ցուցակներ: Մի քանի տարի առաջ ընկերությունը հրապարակել է «Զարգացող Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի» 150 լավագույն բուհերի ցանկը: Եթե անհասկանալի է, թե որ տարածաշրջանի մասին է խոսքը, կարող եմ պարզապես թվարկել՝ ԱՊՀ, Բալթյան երկրներ, Կովկաս, Թուրքիա և Արևելյան Եվրոպա: Այսինքն՝ բոլոր այն երկրները, որտեղ նախկինում իշխում էր սոցիալիզմը, պլյուս Թուրքիա:

Ուսումնասիրեք այդ պետությունների 150 լավագույն համալսարանների ցուցակը՝ հայաստանյան որևէ բուհ չեք գտնի: Մեր մայր բուհն էլ չկա: Այնինչ, Ղազախստանի ազգային համալսարանն, օրինակ, 21-րդ տեղում է, Բելառուսի պետական համալսարանը՝ 36-րդն է, էլ չեմ ասում, որ Մոսկվայի պետական համալսարանը պարզապես գլխավորում է ցուցակը: Նույնիսկ Ղրղզստանում գործող մի համալսարան կա: Այսինքն` Եվրասիական միության  բոլոր անդամները 150 լավագույն բուհերի ցուցակում ներկայացված են, միայն Հայաստանը չկա: Ի դեպ, այդ ցուցակում կա ադրբեջանական միանգամից մի քանի համալսարան: Համաձայնեք՝ բավական մտահոգիչ է: Սպառազինության մրցավազքը մի կողմ դնենք, բայց կրթության ոլորտում հետ ընկնելը լուրջ հետևանքների կարող է հանգեցնել:

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

​Հիմա կասեք՝ բա, լավ, ինչ անենք։ Այդ հարցը տարիներ առաջ ծագել է Գերմանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։ Ու նրանք գտել են պատասխանը. պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի իր համալսարանները հայտնվեն աշխարհի ամենահեղինակավոր բուհերի ցուցակի պատվավոր տեղերում։ Այսինքն՝ ուղղակի շատ կոնկրետ գումարներով խրախուսել են բուհերին։

Ինչով են տարբերվում բազմակողմանի զարգացած հայը և նման բրիտանացին, կամ մենք ամեն ինչ գիտենք

​Տեսեք, թե Ուսաստանն ինչ է արել: Մի քանի տարի առաջ շատ լուրջ պետական ծրագիր են մշակել, որը կոչվում է 5-100: Ոչ թե 500, այլ 5 և 100: Երևի կռահեցիք, թե ինչ է նշանակում այս անվանումը: Այո, շատ ճիշտ եք՝ այնպես անել, որ մինչև 2020 թվականը ռուսաստանյան առնվազն 5 համալսարաններ հայտնվեն աշխարհի 100 լավագույն բուհերի ցուցակում: Շահագրգռել են բուհերին, մրցույթ են հայտարարել, ասել են՝ ներկայացրեք ծրագիր, թե ինչպես եք մտադիր հայտնվել 100 լավագույնների շարքում, ու մրցույթը շահողները պետությունից կոնկրետ գումար կստանան իրենց այդ ծրագիրն իրագործելու համար: Սա իր արդյունքը տվել է՝ կապ չունի, թե քանիսն են հայտնվել 100 լավագույն բուհերի ցուցակում, ուղղակի այդ խրախուսումը ստացած բուհերից մի քանիսը հսկայական առաջընթաց են ապրել՝ եղել են 400-րդ հորիզոնականներում, այժմ լավագույն 200-ի թվում են։ Հիմա ասեք՝ չարժե արդյոք նույնը անել մեզ մոտ՝ Հայաստանում:

 

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (205)

Ըստ թեմայի

Հայաստանում վերացրեք կարիերային վերելակը, թող բոլորն աստիճաններով բարձրանան դեպի պաշտոն
Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները
«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի
թեգերը:
վարկանիշ, Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), բուհ, աշխարհ, Հայաստան

Գլխավոր թեմաներ