03:10 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
657 0 0

1978 թ.-ին, դառնալով նախկին ԽՍՀՄ չեմպիոն թիմային բազմամարտում, Էդուարդ Ազարյանն ապահովեց իր տեղը ԽՍՀՄ հավաքականի կազմում, որը նախապատրաստվելու էր մոսկովյան օլիմպիական խաղերին: Sputnik Արմենիան պատմում է Մոսկվայի օլիպիադայում հաջողություն գրանցած հայ մարզիկների մասին։

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

1980 թվականի Մոսկվայի ամառային օլիմպիական խաղերում հայ մարզիկներից օլիմպիական ոսկե մեդալին, ծանրորդ  Յուրի Վարդանյանից բացի, արժանացավ նաև մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը, որի ելույթները նախկին ԽՍՀՄ հավաքականի կազմում գնահատվեցին շատ բարձր: Օլիմպիական բազամկի չեմպիոն Ալբերտ Ազարյանի որդին` Էդուարդը, ևս մեկ չեմպիոնական մեդալ ավելացրեց իր մարզական ընտանիքի մեդալների հավաքածուում:

Բազմամարտիկը

Աշխարհին է հայտնի Ալբերտ Ազարյանն` իր մարմնամարզությամբ ու նրա անունով կոչված ազարյանական խաչը: Ալբերտ Ազարյանն առանձնանում էր օղակների վրա  վարժություններով, իսկ որդին՝ Էդուարդ Ազարյանը, բազմամարտիկ էր։ Ազարյան կրտսերը բոլոր գործիքների վրա էլ բարձր գնահատականներ էր ստանում:

Трехкратный олимпийский чемпион по спортивной гимнастике Альберт Азарян с сыном Эдуардом
© Sputnik / Юрий Сомов
Չեմպիոն հայրը` Ալբերտ Ազարյանը, մարզում է որդուն` Էդուրադ Ազարյանին

1978 թվականին, ԽՍՀՄ չեմպիոն դառնալուց բացի, Էդուարդ Ազարյանը Եվրոպայի գավաթի խաղարկությունում նվաճեց բրոնզե մեդալ: Եվ այդ հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Էդուարդը մեծ օգուտ կարող է բերել ԽՍՀՄ հավաքականին: Ու սկսվեց նախապատրաստությունը օլիմպիական խաղերին:

Սառնասիրտ մարզիկը

Էդուարդ Ազարյանի առավելությունների մասին խոսելիս նրա ընկեր, վաստակավոր մարզիչ Աշոտ Գասպարյանը նշում է, որ Էդուարդը եզակի մարմնամարզիկ էր այն առումով, որ երբեք իր վարժությունը չէր ձախողում: «Երբ նա մոտենում էր իր վարժությունը կատարելուն, 6 գործիքների վրա էլ անում էր այն, ինչ ծրագրված էր: Էդուարդի ուժեղ ելույթներն ու կայուն բարձր գնահատականները թիմային պայքարում շատ կարևոր ու մեծ նշանակություն ունեին: Նա շատ աշխատասեր է ու երբեք չի դժգոհում, նպատակասլաց է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Գասպարյանը և հավելում, որ, բացի լավ մարզիկ լինելուց, նա նաև շատ լավ ընկեր ու մարդ է: Ծանր պահերին Էդուարդն իր ընկերների կողքին է միշտ։

Օլիմպիական մարզումները

Հեշտ է ասել` օրական երեք մարզում: Կատարելն ու դիմանալն է անհավանական դժվար: Մարմնամարզության ԽՍՀՄ օլիմպիական հավաքականն օրական 3 մարզում էր անում` նախապատրաստվելով օլիմպիական մրցաշարին: Ահավոր մեծ ծանրաբեռնվածությունը հաղթահարելու համար հարկավոր էին շատ գործոններ, որոնցով էլ առանձնացել են թիմի բոլոր անդամները, այդ թվում և Էդուարդ Ազարյանը։

«Նույնիսկ նախավարժանքը, որը ամեն առավոտ կատարում էր թիմը, շատ մեծ ծանրաբեռնվածություն էր պարունակում: Կարճ ասած` ԽՍՀՄ հավաքականի մարզիկները չէին շփվում այլոց հետ, որովհետև ժամանակ չունեին: Ծանր մարզումներից հետո հանգստանալ ու վերականգնվել էր պետք մյուս մարզման համար»,- հիշում է Գասպարյանը:

Վնասվածք, որը խաչ քաշեց «խաչի» վրա

Ազարյան ազգանունը կրող Էդուարդը չկարողացավ շարունակել հոր նվաճումներն օղակների վրա, և դրա պատճառը վնասվածքն էր, որը նա ստացավ օլիմպիական խաղերից մի քանի տարի առաջ: Էդուարդի անհատական մարզիչ Վարդգես Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշում է, թե ինչպիսի դժվարի ճանապարհ անցան կրծքամկանի կտրվածքից հետո։

«Իրանում մրցաշարի ժամանակ զուգափայտերի վրա Էդուարդը կտրեց կրծքամկանն ու վեց ամիս անգամ չէր կարողանում աջ ձեռքը նորմալ բարձրացնել»,- հիշում է Առաքելյանը: Հենց այդ պատճառով էլ օղակների վրա Ազարյանի խաչը կատարել նա չկարողացավ: Ու մարզիչները վարժությունների այլ ծրագիր նախապատրաստեցին օլիմպիական խաղերի համար:

Երկու հայ մի տեղ չի լինում

Էդուարդ Ազարյանի մարզական կարիերան ավարտվեց շատ հանկարծակի: Մոսկովյան օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճելուց հետո նա շարունակում էր մարզվել ու պատրաստվել առաջիկա մրցումներին: Բայց 1981 թվականի աշխարհի առաջնությանը նա չմասնակցեց։

Член сборной команды СССР по спортивной гимнстике Эдуард Азарян.
© Sputnik / Юрий Сомов
Էդուարդ Ազարյանը

«Էդուարդը շատ լավ մարզավիճակում էր, ու ես չէի էլ կասկածում, որ նա մասնակցելու է աշխարհի առաջնությանը: Հավաքականի մարզիչ Լեոնիդ Արկաևը միայն վերջին մարզումից հետո հայտարեց, որ Էդուարդը չի մասնակցելու մրցաշարին: Ճիշտ է, պաշտոնական ինֆորմացիա չունեմ, բայց ասում էին, որ հավաքականում երկու հայ չպետք է լինի, դրա համար էլ Էդուարդին չընդգրկեցին թիմի կազմում», - պատմում է մարզիչ Վարդգես Առաքելյանը: Այդպիսով, 1981–ին աշխարհի առաջնությանը մասնակցեց մեր մյուս հայ մարզմնամարզիկը՝ Արթուր Հակոբյանը:

Սիրած գործն ու ԱՄՆ-ն

1981թվականի աշխարհի առաջնությունից հետո 23-ամյա Էդուարդ Ազարյանն այլևս չմասնակցեց նշանակալի մրցումների: Նա տեղափոխվեց ԱՄՆ, բայց շարունակեց զբաղվել մարմնամարզությամբ:

Հայկական ծամոնը, Յուրի Վարդանյանի անսովոր պատասխանը և ամենասև օրը. հուշեր Օլիմպիադա 80–ից

Մարմնամարզության խորհրդային դպրոցի բոլոր գաղտնիքներին տիրապետելով` Էդուարդը նաև շատ լավ մարզիչ դարձավ: Ու ԱՄՆ–ում  իր հիմնած մարզադահլիճում նա շատ երիտասարդների է կանգնեցնում հաղթանակի ցանկալի ճանապարհին:

Չորս ոսկի մեկ ընտանիքում

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հաղթանակներից հետո Էդուարդ Ազարյանի ոսկին չորրորդն էր Ազարյանների ընտանիքի համար: Նրանք, ովքեր ճանաչել ու ծանոթ են Էդուարդ Ազարյանին, միշտ հիացմունքով են խոսում Ազարյան կրտսերի մասին` նշելով, որ մեկ մարդու մեջ մեկտեղվել են շատ կարևոր հատկանիշներ` հիանալի մարզիկի և հրաշալի մարդու:

Двукратный чемпион мира и Олимпийских игр по спортивной гимнастике Альберт Азарян (на втором плане) тренирует сына Эдуарда.
© Sputnik / Юрий Сомов
Չեմպիոն հայրը` Ալբերտ Ազարյանը, մարզում է որդուն` Էդուրադ Ազարյանին

Եվ հենց այդ հատկանիշների շնորհիվ էլ Էդուարդը շարունակեց ռեկորդների ընտանեկան ավանդույթը։ Դժվար է գտնել մի ընտանիք, որի անդամները նվաճել են օլիմպիական ոսկե չորս մեդալ:

Ըստ թեմայի

Օլիմպիադայի հերոսները. Յուրի Վարդանյանը, Էդուարդ Ազարյանը և մյուս խորհրդային մեդալակիրները
Օլիմպիական խաղերում հաղթած մարզիկներն ամսական 500 000 դրամ կստանան. նոր կարգ է սահմանվել
Եվրոպայի ամենաուժեղ մարդը, կամ ինչու Աշոտ Դանիելյանից հետ վերցրին օլիմպիական մեդալը
թեգերը:
հայ, Հայաստան, Ալբերտ Ազարյան, չեմպիոն, մեդալ, Ոսկի, Էդուարդ Ազարյան (բազմամարտիկ), Օլիմպիական խաղեր, Մոսկվա

Գլխավոր թեմաներ