00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհը միջուկային պատերազմից փրկած Պետրովը կյանքի վերջին տարիներին պահակ էր աշխատում

Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Քչերն են տեղյակ, որ 3 տարի առաջ ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում հայտարարեց. «Կյանքից հեռացել է անհայտ, բայց շատ կարևոր մի մարդ։ Նրա անունն էր Ստանիսլավ Պետրով։ Նրան հաճախ անվանում էին մարդ, որը փրկեց աշխարհը»։
Ստանիսլավ Պետրով՝ մարդ, որը փրկեց աշխարհը միջուկային պատերազմից

Ով էր Ստանիսլավ Պետրովը և ինչու են պնդում, թե նա փրկել է աշխարհը ատոմային աղետից։ Հիշենք 1983 թվականը։ Սառը պատերազմը կարծես թե հասել էր իր գագաթնակետին և ուր որ է կարող էր վերածվել իսկական պատերազմի։ Ռոնալդ Ռեյգանը Խորհրդային Միությունն անվանեց չարիքի կայսրություն, իսկ այդ նույն թվականի սեպտեմբերի 1-ին խորհրդային կործանիչը Հեռավոր Արևելքում խոցեց հարավկորեական Բոինգը, որում 269 մարդ կար, այդ թվում ամերիկացիներ։ Միջազգային իրադրությունը ծայր աստիճան լարվել էր, մարդիկ սպասում էին վատթարագույնին։

Митинг протестного движения на площади Республики (25 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հնարավո՞ր է արդյոք ստեղծել որոշումներ կայացնող համահայկական մարմին

Սեպտեմբերի 26-ի գիշերն էր։ Փոխգնդապետ Ստանիսլավ Պետրովը հերթապահում էր Հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի հրամանատարական կետում՝ Մոսկվայից ոչ հեռու՝ Սերպուխով քաղաքում։ Անվանումից հենց երևում է, որ այդ համակարգը նախատեսված է հակառակորդի  հրթիռների հնարավոր արձակմանը հետեւելու համար։  Ու գիշերվա 12-ն անց 15 րոպեին պատի վահանակին հայտնվեց «ՍՏԱՐՏ» բառը ու միացավ ազդանշանային համակարգը, ինչը կարող էր միայն մի բան նշանակել՝ ամերիկացիները միջուկային մարտագլխիկով հրթիռ են արձակել, որը թռչում է դեպի Խորհրդային Միություն։

Բոլորը վեր թռան տեղերից ու շրջվեցին դեպի Պետրովը։ Նա պիտի որոշում կայացներ՝ զանգահարեր ղեկավարությանը և ասեր՝ ամերիկացիները միջուկային հրթիռ են արձակել, ինչից հետո, խորհրդային միջուկային հրթիռները, բնականաբար, կթռչեին դեպի Ամերիկա։ Պատկերացրեք Պետրովի վիճակը՝ բոլորը սպասում են, թե նա ինչ կանի։ Ուրիշ մեկը նրա փոխարեն պարզապես կգործեր այնպես, ինչպես նախատեսված է հրահանգներով, իսկ Պետրովը հապաղում էր։

Հետո տարիներ անց պատմել է․ «Բնազդն ինձ հուշում էր, որ սա այնուամենայնիվ հրթիռային հարձակում չէ»։ Համաձայնեք՝ կասկածելու տեղ ուներ։ Համակարգիչը ցույց էր տալիս, որ Ամերիկայից արձակված է ընդամենը մեկ հրթիռ՝ մի ռազմակայանից։ Ու Պետրովը մտածում էր՝ ախր էսպիսի հարձակում չի լինում։ Իհարկե, մի հրթիռն էլ կարող է հսկայական ավերածություններ առաջացնել, բայց այնուամենայնիվ մի հրթիռով չեն հարձակվում։ Մանավանդ հրաշալի գիտակցելով, որ այդ հարվածի պատասխանը հարյուր հրթիռով կարող էր լինել։

Դուք միգուցե պարտություն կկրեք, բայց կհաղթանակեն ձեր դավանած սկզբունքները

Պետրովը նաև բոլոր հնարավոր միջոցներով ստուգեց ամերիկյան հրթիռի արձակման հնարավորությունը՝ հրթիռ չկար, ռադարների էկրաններին չէր երևում։ Վերջապես վերցրեց հեռախոսի լսափողը, զանգահարեց ղեկավարությանն ու ասաց․ «Համակարգչային խափանում է տեղի ունեցել»։ Վազելով եկավ հրթիռային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Վսևոլոդ Վոտինցևը։ Խոստացավ պարգևատրել Պետրովին ու բարձրացնել նրա կոչումը։ Հետո կառավարական հանձնաժողով ստեղծվեց, որը պարզեց, որ իրոք համակարգի խափանում է տեղի ունեցել հանգամանքների եզակի զուգադիպության պատճառով՝ արևի շողերը արտացոլվել են ամպերից, հետո էլ ընկել են արբանյակի սարքերի վրա այնպիսի հազվադեպ անկյունով, որ հրթիռի պատրանք են ստեղծել։

Молодые люди в масках на перекрестке улиц Московян, Ханджяна и Налбандяна - Sputnik Արմենիա
Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են

Իսկ Պետրովին այդպես էլ չպարգևատրեցին։ Ընդհակառակը՝ նկատողություն հայտարարեցին։ Ինչի համար։ Որովհետեւ համապատասխան գրառում չէր կատարել մարտական գրանցամատյանում։ Չընդունեցին նրա բացատրությունը՝ բայց ախր այդ լարված իրավիճակում ես ինչպես գրառում անեի, ասացին՝ հետո գրեիր։ Հակադարձեց՝ բայց դեպքից հետո չի թույլատրվում մատյանը լրացնել, ակնհայտ խախտում է։ Դա էլ չընդունեցին։ Մի տարի անց էլ Պետրովը թողեց ծառայությունը ոեւ թոշակի անցավ։ Այս դեպքի պատճառով չէր, կինն էր հիվանդ, պիտի խնամեր։
​Մի քանի տարի առաջ Պետրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին պատմել էր, որ մի անգամ փող է ստացել Քևին Քոսթներից։ Ամերիկացի հայտնի դերասանը 500 դոլար էր փոխանցել։ Առանձնապես մի գումար չէր, իհարկե, բայց ուրախացել էր, որովհետեւ թոշակը բավական համեստ էր և ստիպված շինարարությունում պահակ էր աշխատում ծայրը ծայրին մի կերպ հասցնելու համար։ Ահա այսպես է դասավորվել այն մարդու ճակատագիրը, որը փրկել էր աշխարհը։ Ինքը այդ բնորոշումը երբեք չէր ընդունում, միշտ ասում էր․«Լավ էլի, ինձանից ինչ փրկիչ, սովորական աշխատանքային դրվագ էր»։ Դե ինչ, իրական փրկիչները երևի համեստ են լինում։

Լրահոս
0